Անգլերեն

English homework


1. Why did Beryl want to buy Dave a new shirt?

Because all of Dave’s shirts was old.


2. Why didn’t Dave want his wife to throw any of his old shirts away?

Because Dave was very like his old shirts


3. Why didn’t Dave like the sleeves of his new shirt?

Because they were to long


4. What did Beryl say about the sleeves?

Beryl said that they will shorten when he washes it.


5. Why didn’t Dave like the collar of the shirt?

Because the collar was small


6. What did Beryl say about the collar?

Beryl said it’ll bigger when you wear it


B. Opposites. Write these sentences. Put one word in each empty place.


1.New clothes do not have holes in them, but ones sometimes
do.


2. Sleeves don’t get bigger when you wash them. They get shorter.


3. Good shirts are not cheap. They are expensive


4. The neck of Dave’s shirt wasn’t too big. It was too small


5. Dave loved his old shirts, but he don’t loved his new one.


C. Choose the right sentence for each picture and write it down.

1. It’s new shirt.

2. It’s large and has a big collar.

3. It’s torn apart.

4. It’s dirty

5. It’s has a big collar

6. It’s old

Մայրենի

Ուժեղ կամք

Մեր ամբողջ դասարանում միայն Ստրադին կարող էր անել այն, ինչ արել է փոքրիկ ֆլորենտացին: Ո՜ւմ մտքով կանցներ նա կդառնա դասարանի ամենալավ աշակերտը: Երբ հայրն առաջին անգամ նրան դպրոց բերեց այդ ժամանակ նա հագել էր մի ծիծաղելի կանաչ վերարկու, և նրա հայրն ամբողջ դասարանի առաջ ասաց ուսուցչին.
-Իմ տղայի հետ համբերություն է պետք, որովհետև դժվար է գլխի ընկնում:
Սկզբում բոլորը ծաղրում էին Ստրադիին՝ փայտի գլուխ անվանելով, բայց նա ասաց.
-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ ուզածիս:
Եվ սկսեց կատաղորեն անգիր անել, սովորել գիշեր ու ցերեկ, տանը, դպրոցում, փողոցում, ատամներն ու բռունցքները սեղմած:
Սկզբում դժվար էր հասկանում, շատ սխալներ անում, իսկ այժm լուծում է խնդիրները, ճիշտ գրում և առանց կմկմալու պատասխանում դասերը: Նա կարդում էր աչքով ընկած ամեն ինչ: Արդեն մի փոքրիկ գրադարան է կազմել և մի անգամ, երբ տրամադրությունը լավ էր, ասաց, որ ինձ կտանի իրենց տուն ու ցույց կտա գրադարանը:
Խեղճ Ստրադի, ո՜վ գիտի՝ ինչքան շատ է աշխատել:
Այսօր առավոտյան ուսուցիչը մեդալը նրան հանձնելիս ասաց.
-Կեցցես, Ստրադի՛, ով աշխատում է, նա միշտ հասնում է ուզածին:
Բայց Ստրադին կարծես ամենևին չգոռոզացավ նման հրաշալի պարգև ստանալով, նույնիսկ չժպտաց: Մեդալը ձեռքին բռնած, իր տեղը վերադառնալուն պես, նորից գլուխն առավ բռունցքների մեջ ու սկսեց ավելի անշարժ ու կենտրոնացած, քան առաջ:
Երբ դասերից հետ փողոց դուրս եկանք, այնտեղ իր որդուն էր սպասում նրա հայրը: Նա չէր կարծում, թե իր որդին կարող է մեդալ ստանալ, և սկզբում չէր ուզում հավատալ դրան: Բայց երբ ուսուցիչը հաստատեց, որ իրոք այդպես է, հայրը ծիծաղեց ուրախությունից և բարձրաձայն հայտարարեց.
-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:
Նրանց շուրջը բոլորը ժպտում էին, բոլորը , բացի Ստրադիից, ով մտքում արդեն պատրաստում էր դասը:


Հեղինակ՝ Էդմոնդո դե Ամիչիս


1. Ինչպիսի տղա էր Ստրադին:

Աշխատասեր, համառ և մեծ կամքի ուժ ուներ


2. Բացատրի՛ր վերնագիրը:

Վերնագիրը մեզ ասում է, որ ուժեղ կամքի դեպքում կարելի է հասնել ամեն ինչի


3. Տեքստից դուրս գրի՛ր ուրիշի ուղղակի խոսքով նախադասություն:

-Ա՛յ դու իմ կտրիճ, դու իմ սիրելի՜:

-Կամ կպայթեմ, կամ կհասնեմ  ուզածիս:


4. Տրված բառերից ընդգծիր հատկանիշ ցույց տվող /ածական/ բառերը:
Ուժեղ, ծիծաղելի, վերարկու, կանաչ, հայր, ամենալավ, հրաշալի, ուրախություն:

Ուժեղ, ծիծաղելի, կանաչ, ամենալավ, հրաշալի,


5. Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:
Ուժեղ, փոքրիկ, ամենալավ, դժվար, ամեն ինչ:

Ուժեղ-թույլ, փոքրիկ-մեծ, ամենալավ-ամեմավատ, դժվար-հեշտ, ամեն ինչ — ոչինչ

Պատմություն

Նախնադարյան Հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։

Կորդվաց աշխարհը երկրագնդի վաղ հողագործական և անասնապահական առաջին հնավայրերից է: Նրա կարևորագույն հուշարձանն է Շանիդարը:


Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը:

Մարդը սկզբում ապրում էր կենդանու նման սպառելով միայն բնության բարիքները, Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգածումով կատարվեծ մարդկային առաջին մեծ հեղափոխությունը: Նեոլիթում սկսեցին ձևավորվել ցեղային միություններ, որոնք հետագայում կդառնան պետական կազմավորումներ


Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։

Ոսկե եռանկյունին գտնվում է Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում: Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը: Ոսկե եռանկյունու կարևոր հուշառձաններից է Պոռտաբլուրը:


Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

Պղնձի-քարի դարը տևել է Ք. ա. 6 հազարամյակի կեսերից-5 հազարամյակի վերջը, այն կարևորվում է նրանով, որ մարդիկ սկսեցին արդյունահանել և ձուլել մետաղը, որոնցից կարևոր դեր ունեցողը պղինձն էր: Սակայն պղինձը լինելով փափուկ մետաղ անհրաժեշտ էր այն օգտագործել քարի հետ: Հայկական լեռնաշխարհում հայտնի են էնեոլիթյան միքանի հուշարձաններ ՝ Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարզում Արենին:

Մայրենի

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

1. Փորձի՛ր նկարագրել ճանապարհը:

Ճանապարհը բարակ էր, անհարթ էր և անծայր:

2. Գրի՛ր ճանապարհ բառի հոմանիշները:

Ճանապարհ- կածան, ուղի , ճամփա

Մայրենի

Հեռագրատունը

Իթաքայում երեկո էր, երբ Հոմերը վերջապես հասավ հեռագրատուն։

Լուսամուտին դրված ժամացույցը յոթ անց երկու րոպե էր ցույց տալիս։ Գրասենյակում Հոմերը տեսավ հեռագրատոան վարիչ միստր Սփանգլերին, որը զբաղված էր հեռագրի բառերը հաշվելով։ Այդ հեռագիրը հենց նոր նրան էր հանձնել հոգնած տեսքով, քսան տարեկանի մոտ մի հուզված երիտասարդ։ Գրասենյակ մտնելիս, Հոմերը լսեց միստր Սփանգլերի և երիտասարդի զրույցը։

— Տասնութ բառ՝ գանձել հասցեատիրոջից,— ասաց Սփանգլերը։ Նա մի պահ լռեց, նայեց պատանուն։— Ինչ է, փող չունե՞ս։

Պատանին անմիջապես չկարողացավ պատասխանել, բայց շուտով ասաց.

— Մի քիչ ունեմ, բայց մայրս տուն հասնելու համար փող կուղարկի։

— Անշուշտ,— ասաց Սփանգլերը։— Ո՞ւր էիր, չէիր երևում։

— Կարելի է ասել՝ ոչ մի տեղ,— ասաց տղան և սկսեց հազալ։— Ինչքա՞ն ժամանակում հեռագիրը կհասնի մորս։

— Արևելքում հիմա բավական ուշ է,— ասաց Սփանգլերը,— ուշ գիշերին փող ճարելը երբեմն այնքան էլ հեշտ չէ։ Բայց հեռագիրը անմիջապես կուղարկեմ։

Առանց տղային նայելու, Սփանգլերը քրքրեց գրպանները, հանեց մի բուռ մանր դրամ և մի թղթադրամ և մի խաշած ձու։

— Վերցրու,— ասաց,— կարող է պետք գալ,— նա տղային մեկնեց թղթադրամը։— Կվերադարձնես, երբ մայրդ փող կուղարկի,— ասաց նա և ցույց տվեց ձուն։— Յոթ օր առաջ մի գինետնից վերցրի ու գրպանս դրեցի։ Երջանկություն է բերում։

Տղան նայեց դրամին։

— Այդ ի՞նչ եք անում,— ասաց նա։

— Դատարկ բան է,— պատասխանեց Սփանգլերը,— վերցրու։

— Շնորհակալություն,— ասաց տղան։ Նա կանգնեց զարմացած և շփոթված,— շնորհակալություն,— կրկնեց նա և գրասենյակից դուրս շտապեց։

Սփանգլերը հեռագիրը տարավ գիշերային հեռագրող Վիլյամ Գրոգանին։

— Վճարովի է, Վիլլի,– ասաց նա,– ինքս կվճարեմ։

Միստր Գրոգանը միացրեց մեքենան և սկսեց տառ առ տառ հաղորդել հեռագիրը։

Տիկին Մարգըրեթ Սթրիքման

1874 Բիթլ փողոց

Յորք Փենսիլվանիա

Սիրելի մայրիկ, խնդրում եմ հեռագրով փոխանցիր երեսուն դոլար։ Ուզում եմ տուն գալ. լավ եմ, ամեն ինչ կարգին է։

Ջոն

Հոմեր Մաքոլին նայեց առաքման սեղանին. չկա՞, արդյոք, առաքման կամ էլ հեռախոսային կանչերի հեռագիր։ Միստր Սփանգլերը հետևում էր նրան, իսկ հետո հարցրեց.

— Քեզ դո՞ւր է գալիս ցրիչի աշխատանքը։

— Այն էլ ինչպե՜ս,— ասաց Հոմերը,— ամեն ինչից շատ եմ սիրում. տարբեր մարդկանց ես տեսնում, տարբեր տեղեր ես գնում։

— Ճիշտ է,— ասաց Սփանգլերը, հետո սևեռուն նայեց տղային։

— Ինչպե՞ս քնեցիր երեկ գիշեր։

— Հրաշալի,— ասաց Հոմերը։— Շատ հոգնած էի, բայց հրաշալի քնեցի։

— Դպրոցում մի քիչ ննջեցի՞ր այսօր։

— Մի քիչ։

— Ո՞ր դասին։

— Հին պատմության։

— Իսկ սպո՞րտը,— ասաց Սփանգլերը,— ուզում եմ ասել, որ այս գործի պատճառով երևի չես կարողանա մասնակցել ֆիզկուլտուրայի դասերին։

— Մասնակցում եմ,— ասաց Հոմերը,— ամեն օր ֆիզկուլտուրա ունենք։

— Իսկապե՞ս,— ասաց Սփանգլերը,— երբ ես Իթաքայի միջնակարգ դպրոցում էի, մասնակցում էի երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։ Մեր հովտի չեմպիոնն էի,— հեռագրատան վարիչը լռեց, հետո շարունակեց։— Դու իսկապե՞ս սիրում ես այս գործը։

— Ես ուզում եմ լինել ամենալավ ցրիչը, որ այս գրասենյակը երբևէ ունեցել է,— պատասխանեց Հոմերը։

— Շատ Լավ,— ասաց Սփանգլերը,— միայն թե քեզ մի տանջիր, այդքան արագ մի գնա, շուտ տեղ հասիր, բայց շատ արագ մի գնա։ Քաղաքավարի եղիր բոլորի հետ, վերելակի մեջ գլխարկդ հանիր և, ամենից կարևորը, աշխատիր ոչ մի հեռագիր չկորցնել։

— Այո, սըր։

— Գիշերվա աշխատանքը ցերեկային աշխատանքից տարբեր է,— շարունակեց Սփանգլերը։— Գիշերով չինական թաղամասը կամ քաղաքի ծայրամասը ոչ բոլորը կհամարձակվեն հեռագիր տանել, բայց դու մի վախեցիր։ Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։ Քանի՞ տարեկան ես։

Հոմերը թուքը կուլ տվեց.

— Տասնվեց,— ասաց նա։

— Հա, գիտեմ երեկ ասացիր,— ասաց Սփանգլերը։— Մենք իրավունք չունենք տասնվեց տարեկանը չլրացած երեխաներին աշխատանքի ընդունել, բայց մտածեցի, որ կարելի է քեզ փորձել։ Քանի՞ տարեկան ես։

— Տասնչորս,— ասաց Հոմերը։

— Ոչինչ, երկու տարուց տասնվեց կդառնաս։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

— Եթե որևէ բան չհասկանաս,— ասաց Սփանգլերը, ինձ մոտ արի։

— Կգամ, սըր,— ասաց Հոմերը։ Նա լռեց, հետո հարցրեց,— իսկ ի՞նչ բան են երգող հեռագրերը։

— Ոչինչ, մենք դրանցից շատ չենք ստանում։ Բավականին լավ ձայն ունես, չէ՞։

— Ես Իթաքայի առաջին երիցական եկեղեցու կիրակնօրյա դպրոցում երգում էի,— ասաց Հոմերը։

— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— դա ճիշտ այն ձայնն է, որ մեզ պետք է։ Հիմա, ասենք, միստր Գրոգանը ծննդյան շնորհավորագիր է ստացել, ինչպե՞ս պիտի անես։

Հոմերը մոտեցավ միստր Գրոգանին և երգեց.

Երջանիկ ծննդյան օր,

Բախտավոր ծննդյան օր։

Երջանիկ ծննդյան օր, սիրելի Գրոգան,

Բախտավոր ծննդյան օր։

— Շնորհակալ եմ,— ասաց միստր Գրոգանը։

— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը Հոմերին,— բայց դու չպետք է «սիրելի Գրոգան» ասես, այլ պետք է ասես «սիրելի միստր Գրոգան»։ Իսկ ի՞նչ պիտի անես շաբաթական տասնհինգ դոլարը։

— Մայրիկիս պիտի տամ,— պատասխանեց Հոմերը։

— Շատ լավ,— ասաց Սփանգլերը,— այսօրվանից դու աշխատում ես, դու այս հիմնարկության անդամ ես. լավ նայիր, ուշադիր լսիր, աչքերդ ու ականջներդ բաց պահիր։

Հեռագրատան վարիչը մի րոպե ցրված հայացքով նայեց, հետո ասաց.

— Ապագայում ի՞նչ ես երազում դառնալ։

— Ապագայո՞ւմ,— հարցրեց Հոմերը։ Նա մի քիչ շփոթված էր, որովհետև ամեն օր, իր ամբողջ կյանքի ընթացքում, շարունակ զբաղված էր ապագայի մասին երազելով, նույնիսկ, եթե ապագա ասելով նա հաջորդ օրն էր հասկանում։— Հաստատ չգիտեմ,— ասաց նա,— բայց ինձ թվում է, որ կուզենայի ապագայում ինչ֊որ բան դառնալ, գուցե կոմպոզիտոր կամ դրա նման մի բան։

— Հրաշալի է,— ասաց Սփանգլերը,— հենց այստեղից էլ պիտի սկսես։ Սա ամենահարմար տեղն է։ Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն։ Լսո՞ւմ ես հեռագրի ձայնը, գեղեցի՞կ է։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

Հանկարծ Սփանգլերը հարցրեց.

— Գիտե՞ս որտեղ է Չաթերթոնի թխվածքների խանութը, Բրոդվեյի վրա. վերցրու այս քառորդ դոլարը և ինձ համար խնձորով և հնդկընկույզի սերուցքով պատրաստված երկու կարկանդակ բեր։ Երկուսը մեկ քառորդով են տալիս։

— Լավ, սըր,— ասաց Հոմերը և, օդի մեջ բռնելով մետաղադրամը, գրասենյակից դուրս վազեց։

Սփանգլերը նայեց նրա ետևից՝ հետո ընկավ մոռացության գիրկը։ Երբ սթափվեց, դարձավ դեպի հեռագրիչը և ասաց.

— Ի՞նչ կարծիք ունես նրա մասին։

— Լավ տղա է,— ասաց միստր Գրոգանը։

— Ես էլ եմ կարծում, որ լավն է,— ասաց Սփանգլերը։— Սանթա Կլարա պողոտայի վրա ապրող մի լավ, աղքատ ընտանիքից է։ Հայր չունի, եղբայրը բանակում է։ Մայրը պահեստում ամառները միրգ է փաթեթավորում, քույրը նահանգային քոլեջ է գնում։ Միայն թե երկու տարով փոքր է աշխատանքի համար անհրաժեշտ տարիքից, ուրիշ ոչինչ։

— Իսկ ես երկու տարով անհրաժեշտից մեծ եմ,— ասաց միստր Գրոգանը,— յոլա կգնանք։

Սփանգլերը վեր կացավ։

— Եթե իմ կարիքը զգաս,— ասաց նա,— ես Կորբետի մոտ եմ. կարկանդակները ձեր մեջ բաժանեք,— խոսքը չավարտած, նա զարմացած կանգ առավ, երբ տեսավ Հոմերին, որը վազելով գրասենյակ մտավ՝ փաթեթը ձեռքին։

— Անունդ ի՞նչ է,— Սփանգլերը համարյա բղավեց տղայի վրա։

— Հոմեր Մաքոլի,— ասաց Հոմերը։

Հեռագրատան վարիչը ձեռքը դրեց նոր ցրիչի ուսին։

— Ապրես, Հոմեր Մաքոլի,— ասաց նա,— դու ճիշտ այն տղան ես, որ պետք է այս գրասենյակին գիշերային աշխատանքի համար. դու հավանաբար, ամենաարագ շարժվող էակն ես ամբողջ Սան Հոակին հովտում։ Դու շատ մեծ մարդ կդառնաս մի օր, եթե ապրես։ Այնպես արա, որ ապրես։

Մինչ Հոմերը աշխատում էր հասկանալ այդ մարդու ասածը, նա շրջվեց և դուրս եկավ գրասենյակից։

— Լավ, մանչուկ,— ասաց միստր Գրոգանը,— բեր տեսնենք։

Հոմերը կարկանդակները դրեց նրա սեղանին, իսկ միստր Գրոգանը դեռ շարունակում էր խոսել.

— Հոմեր Մաքոլի իմ անունը Վիլյամ Գրոգան է. բայց ինձ Վիլլի են ասում։ Թեև վաթսունյոթ տարեկան եմ։ Շատ հին հեռագրիչ եմ, աշխարհում ձեռքի ապարատով ամենավերջին հեռագրիչներից մեկը։ Ես նաև այս գրասենյակի գիշերային գլխավոր հեռագրիչն եմ։ Ես նաև մի մարդ եմ, որն աշխարհում կատարված հրաշալի գործերից հիշողություններ ունի։ Ես նաև քաղցած եմ։ Արի հարձակվենք խնձորով ու սերուցքով պատրաստված այդ կարկանդակների վրա։ Այսօրվանից ես ու դու բարեկամներ ենք։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

Ծեր հեռագրիչը կարկանդակներից մեկը չորս մասի բաժանեց, և նրանք սկսեցին ուտել հնդկական ընկույզով ու սերուցքով պատրաստված կարկանդակը։

— Անհրաժեշտության դեպքում քեզնից կխնդրեմ, որ ինձ համար որևէ հանձնարարություն կատարես,— ասաց միստր Գրոգանը,— երգելիս ինձ ընկերակցես կամ պարզապես նստես ու ինձ հետ զրուցես։ Երբ հարբած լինեմ, քեզնից մեծ նրբանկատություն է պահանջվում, մի բան, որ չի կարելի սպասել տասներկու տարեկանից բարձր մարդկանցից։ Քանի՞ տարեկան ես։

— Տասնչորս,— ասաց Հոմերը,— բայց կարծում եմ, որ բավարար չափով զգայուն եմ։

— Բարի,— ասաց միստր Գրոգանը,— քո խոսքին հավատում եմ։ Հույսս դնում եմ քեզ վրա, վստահ լինելով, որ դու ամեն գիշեր կհսկես, որպեսզի ես իմ պարտականությունները կարողանամ կատարել։ Սառը ջուր շաղ կտաս երեսիս, եթե կարգին չարթնացա, դրան պետք է հաջորդի մի բաժակ տաք սև սուրճը, որ պետք է բերես Կորբետի մոտից։

— Կանեմ, սըր,— ասաց Հոմերը։

— Փողոցում բոլորովին այլ կերպ պետք է վարվես,— շարունակեց միստր Գրոգանը։— Եթե ինձ տեսնես ալկոհոլի գիրկն ընկած, բարև տուր և անցիր, թող ինձ երանությանս մեջ։ Շատ զգայուն մարդ եմ և նախընտրում եմ հոգածության առարկա չլինել:

— Սառը ջուր և սուրճ՝ գրասենյակում,— ասաց Հոմերը,— ողջույն՝ փողոցում. հասկացա, սըր։

Միստր Գրոգանը շարունակեց՝ բերանը լիքն էր սերուցքով։

— Կարծում ես, որ այս աշխարհը ավելի լա՞վ է լինելու պատերազմից հետո։

Հոմերը մի պահ մտածեց, ապա ասաց.

— Այո, սըր։

— Հնդկընկույզի սերուցք սիրո՞ւմ ես,— հարցրեց միստր Գրոգանը։

— Այո, սըր,— ասաց Հոմերը։

Հեռագրատուփը ծղրտաց։ Միստր Գրոգանը պատասխանեց կանչին և, նստելով գրամեքենայի առաջ, շարունակեց խոսել.

— Ես նույնպես շատ եմ սիրում։ Սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես՝ երգ։ Կարծեմ դու ասացիր, որ մի ժամանակ երգել ես կիրակնօրյա դպրոցում։ Խնդրում եմ, բարի եղիր կիրակնօրյա մի երգ երգել, մինչև ես Վաշինգտոնից ստացված այս հեռագիրը մեքենագրեմ։

Հոմերը երգեց «Դարերի ապառաժը», մինչ միստր Գրոգանը մեքենագրում էր հեռագիրը, որը միսիս Ռոզա Սանդովալին էր ուղղված, 1129 գ փողոց, Իրաթա, Կալիֆոռնիա։ Հեռագրում ռազմական բաժանմունքը տեղյակ էր պահում միսիս Սանդովալին, որ նրա որդին, Ժուան Դոմինիկո Սանդովալը, սպանվել է ռազմադաշտում։ Միստր Գրոգանը հեռագիրը մեկնեց Հոմերին, հետո մի մեծ կում խմեց աթոռի կողքի դարակում պահած շշից։ Հոմերը վերցրեց հեռագիրը, դրեց ծրարի մեջ, կնքեց, ծրարը դրեց գլխարկի մեջ և գրասենյակից դուրս եկավ։ Երբ ցրիչը մեկնել էր, ծեր հեռագրիչը բարձրաձայն երգեց «Դարերի ապառաժը» երգը։ Չէ՞ որ ինքն էլ մի ժամանակ երիտասարդ էր եղել։

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան 

Առաջադրանքներ 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

Ապառաժ- ժայռ

2. Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ մտքերը․

Մարդիկ ամեն տեղ էլ մարդիկ են, նրանցից մի վախեցիր։

Մարդկային բոլոր շերտերում պետք է փնտրել և արժանանալ լավ վերաբերմունքի և վերաբերվիր այնպես ինչպես կուզես, որ վարվեն քեզ հետ:

Շուրջդ ամբողջ երաժշտություն է, իսկական երաժշտություն, հենց կյանքից եկող, մարդկանց սրտից բխող երաժշտություն։

Մայրենի

Ինչպես նորոգել աշխարհը

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Հեղինակ՝ Գաբրիել Գարսիա Մարկես

Աղբյուրը

Առաջադրանքներ

1. Բնութագրի՛ր գիտնականին։ 

2. Ինչո՞ւ էր գիտնականը աշխարհի խնդիրների պատճառը փնտրում լաբորատորիայում։ 

3. Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

4. Քո կարծիքով ո՞ր նախադասությունը կարող է լինել գիտնականի փնտրտուքների պատասխանը։ 

5. Շարադրի՛ր մտքերդ՝ Ինչպե՞ս նորոգել աշխարհը, արդյոք աշխարհը նորոգելու կարիք ունի, ի՞նչ կփոխեիր աշխարհում, ինչո՞ւ, և այլն։ 8-10  նախադասություն։ 

Մայրենի

Ոստրեն և մուկը

Մի անգամ ոստրեն ցանցն ընկավ ու ձկան հարուստ որսի հետ միասին հայտնվեց ձկնորսական խրճիթում:

-Այստեղ բոլորիս անխուսափելի կործանում է սպասվում,-տխուր մտածեց նա՝ տեսնելով, թե հատակին դատարկված կույտի մեջ իր դժբախտ եղբայրակիցներն առանց ջրի ինչպես են խեղդվում և ջղաձիգ թպրտում մահվան  տանջանքների մեջ:

Հանկարծ որտեղից որտեղ հայտնվեց մուկը:

-Լսի՛ր , բարի՛ մկնիկ,-աղերսեց ոստրեն: Բարի գործ արա, ինձ տար դեպի ծովը:

Մուկը հասկացող հայացքով զննեց նրան. Ոստրեն բացառիկ խոշոր ու գեղեցիկ էր, համ էլ դրա միսը պետք է որ հյութալի ու համեղ լիներ:

-Լավ,-պատրաստակամորեն ասաց մուկը՝ որոշելով ձեռք գցել ձրի ավարը, որն, ինչպես ասում են, իր ոտքով է եկել: -Բայց դու նախապես պետք է բացես քո խեցու փեղկերը, որպեսզի ինձ ավելի հարմար լինի քեզ տանել դեպի ծով: Հակառակ դեպքում ես ոչ մի կերպ չեմ կարողանա գործը գլուխ բերել:

Խաբեբան այնքան համոզիչ ու ոգեշնչված էր խոսում, որ նրա համաձայնությունից ուրախացած ոստրեն չնկատեց խարդավանքն ու վստահելով բացեց փեղկերը: Մուկը սուրուլիկ դնչով անմիջապես խցկվեց խեցու ներսը, որպեսզի ատամներն ավելի ամուր խրի խեցու մեջ: Բայց շտապելու պատճառով մոռացավ զգուշության մասին, և ոստրեն, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հասցրեց շրխկացնելով փակել իր փեղկերը՝ թակարդի նման ամուր սեղմելով կրծողի գլուխը:

Մուկը ցավից բարձրաձայն ծվծվաց, իսկ մոտակայքում գտնվող կատուն լսեց ծվծվոցը, մի ցատկով վրա պրծավ խաբեբային ու հափռեց:

Ինչպես ասում են ՝ խորամանկիր, բայց պոչդ լա՛վ պահիր:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր մգեցված բառերը: 

2. Ո՞րն է առակի ասելիքը, խորհուրդը:

Մայրենի

Դասարանական աշխատանք

Ինքնուրույն գրավոր աշխատանք

1. Վերականգնե՛ք տրված բառերի անհնչյունափոխ արմատները`նշելով հնչյունափոխությունը։ 

Կիսամյակ-կես-ե-ն դարձել է ի,

Վիրաբույժ-վեր-ե-ն դարձել է ի   

Զինագործ-զենք ե-ի

Վիճաբանություն-վեճ-ե-ն դարձել է ի,

Հանդիսատես-հանդես-ե-ն դառնում է ի,

գիտակ-գետ-ե-ն դարձել է ի։

2. Կապակցությունների իմաստն արտահայտե՛ք մեկ բառով։ Նշե՛ք կատարվող հնչյունափոխությունը։ 

կրունկները կոխելով-կրնկակոխ –ու-ն դարձել է ը

բարձր հասակ ունեցող-բարձրահասակ

դեմքի գիծ-դիմակից-ե-ն դարձավ ի

գարու ջուր-գարեջուր- ու-ն դարձել է ե

բուրդ տվող-բրդատվող-ու-ն սղվում է

բարձր դիրք ունեցող-բարձրադիր

գինի վաճառող-գինեվաճառ-ի-ն դարձել է ե:

միտք անել-մտածել-ի-ն դարձավ ը

պատիժ տալ-պատժել-ի-ն դարձել է ե

բարի սիրտ ունեցող-բարեսիրտ-ի-ն դարձել է ե

զրույց անել-զրուցել-յ-ն սղվել է

3. Ընդգծե՛ք այն բառը, որի մեջ բաց է թողած յ տառը։ 

Ա․ Հեքի- աթ, գնայինք, ձի-արշավ։

Բ․ լի-անալ, մի-ասին, գայիսոն։

Գ․ Կրի-ա, Մարոյի, մի-այն։