Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 11.11.2022

414. x թիվը դրակա՞ն է, թե՞ բացասական, եթե`
ա) x > 0,

Պատ․՝ դրական

բ) x < 0:

Պատ․՝ բացասական

415. Աճման կարգով թվարկե՛ք ամբողջ թվերը.

բ) –10-ից մինչև –3-ը,

-10, -9, -8, -7, -6, -5, -4, -3,

դ) –20-ից մինչև –10-ը,

-20, -19, -18, -17, -16, -15, -14, -13, -12, -11, -10

զ) –45-ից մինչև –40-ը։

-45, -44, -43, -42, -41, -40

416. Համեմատե՛ք ամբողջ թվերը.

բ) –4 և 2,

-4 < 2

դ) –1 և 1,

-1 < 1

զ) –16 և –12,

16 < 12

429. Գրե՛ք բոլոր միանիշ ամբողջ թվերը

Պատ․՝ -9, -8, -7, -6, -5, -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,

  1. Շրջանը սահմանագծող շրջանագծի երկարությունը 72 սմ է։ Գտե՛ք
    այդ շրջանի սեկտորի աղեղի երկարությունը, եթե սեկտորի
    անկյունը՝ բ) 10o

360:72=10:x

72×10=720

720:360=2սմ

Պատ․՝ 2սմ

դ) 5o

360:72=5:x

5×72=360

360:360=1սմ

Պատ․՝ 1սմ

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 07.11.2022

341.

Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատ.՝ 19/20

343

Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
կլինի։

Պատ.՝ 28/31

349

Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ
կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ
և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

Պատ.՝21 սմ և 3 սմ

354

Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ
և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է
զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

Պատ.՝ 4 ժամ

Մայրենի

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հեղինակ ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

հանդի – արտ, դաշտ

մակաղած – ոչխարների կեսօրվա հավաքատեղը

ոսկեգեղմ – ոսկեվարս

մատաղ – նորածին

խարտյաշ – դեղձան, շիկահեր

շառաչը – քամու ձայն

շնկշնկան – անտառի ձայնը

վճիտ – պարզ

թախծալի – տրտմալի

հուժկու – հզոր։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Իմ կարծիքով Ավ․ Իսահակյանը նկատի ուներ, որ անգամ կենդանիները ունեն հոգի։ Նրանք մարդկանց նման ունեն ծննդավայրի, ծնողների և հարազատ միջավայրի կարոտի զգացողություն։

Մայրենի

Մեծ ճշամրտությունը

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:

Մեծահարուստ֊Մեծ հարստության տեր, կանուխ֊վաղ,  խուժեց֊հարձակվել, ավար-կողոպուտ, կողոպտված֊գողացված:

2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև: 

Ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի եջ տարբերությունն այն է, որ առաջին մասում նա տանջում էր մարդկանց չհասկանալով դա, իսկ երկրորդ մասում արդեն նույն ձև նրա հետ էին վարվում, այդ ժամանակ էլ նա հասկացավ, որ նա տանջում էր մարդկանց։

3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:

Մեծ ճշմարտություն ասելով հասկանում ենք, որ կա մի մեծ ճշմարտություն, բայց այդ ճշմարտության մեջ կան իրար հակասող ճշմարտություններ։

4. Բնութագրի՛ր մեծահարուստին:

Մեծահարուստը հարուստ մի տղամարդ էր, որի աչքերով մարդիկ չեին կարողանում աշխատել, օրերը կարճ էին և այլն, իսկ հետո նա իր մաշկով զգաց դրա ամբողջովին հակառակը։

5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:

այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:

6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը: 

Իմ կարծիքով պատմությունն սովորեցնում է էությանը նայել ոչ միայն քո տեսակետից այլ նաև էությանը պետք է նայել ուրիշի տեսակետից։


7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում: 

Ավելի հեշտ է գտնել սխալը,քան ճիշտը:

Յ.Վ.Գյոթե

Ճշմարտությունը միշտ հնարավոր է :

Շերլոկ Հոլմս

Ճշմարտությունն այն է,ինչին հավատում է մեծամասնությունը :

Հնդկացի մի առաջնորդ

8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արևի շողերը (շողերը, ճառագայթները) տաքացնում (տաքացնում, ջերմացնում) են Երկրի երեսը (երեսը, մակերևույթը), և շատ (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում (ելնում, բարձրանում): Ջուր է ելնում (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին (ցրտին, սառնամանիքին) էլ (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը (շորը, սպիտակեղենը):

Արևի ճառագայթները (շողերը, ճառագայթները) ջերմացնում (տաքացնում, ջերմացնում) են Երկրի մակերևույթը (երեսը, մակերևույթը), և մեծ քանակությամբ (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի մակերևույթից (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ բարձրանում (ելնում, բարձրանում): Ջուր է բարձրանում (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան սառնամանիքին (ցրտին, սառնամանիքին) անգամ (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված սպիտակեղենը (շորը, սպիտակեղենը):

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 04.11.2022

  1. Հետևյալ իրադարձություններից որո՞նք են հավաստի.
    ա) Դուք միացրել եք լույսը, իսկ լամպը չի վառվել։
    բ) Զամբյուղում 10 խնձոր կար։ Երբ զամբյուղի մեջ դրեցին ևս
    մեկ խնձոր, այնտեղ եղավ 11 խնձոր։

    գ) Զամբյուղում 5 տանձ կար։ Երբ զամբյուղի մեջ 4 խնձոր էլ
    դրեցին, այնտեղ եղավ 9 խնձոր։
    դ) Հրաձիգը կրակել է և դիպել թիրախին։
    ե) Չորս մարդու համար ճաշ պատրաստելիս խոհարարը պղնձի
    մեջ լցրեց կես տուփ աղ։ Ճաշը աղի ստացվեց։
  2. Զամբյուղում կան կարմիր, դեղին և կանաչ խնձորներ: Զամբյուղից մի խնձոր են հանում: Ի՞նչ ելքեր ունի այդ պատահական
    փորձը:

1 կանաչ խնձորով պակասում է:1 դեղին խնձորով պակասում է:1 կարմիր խնձորով պակասում է

  1. Տրված թվերը բաժանվում են 9-ի։ Որոշե՛ք, թե ինչ թվանշաններ
    պիտի գրված լինեն աստղանիշերի տեղում.

3528, 2287, 1107, 3465։

Մայրենի

Մերֆիի օրենքը

Ինչ է իրանից ներկայացնում Մերֆիի օրենքը.

Մերֆիի օրենքը խաղային փիլիսոփայական սկզբունք է, որը հետևյալն է. Եթե ինչ-որ բան կարող է սխալ լինել, այն սխալ կլինի:

Ռուսերեն

<<Если существует два или более способов сделать что-либо, причем использование одного из этих способов ведет к катастрофе, то кто-нибудь обязательно изберет именно этот способ>>

Հայերեն

Եթե ​​ինչ-որ բան անելու երկու կամ ավելի եղանակ կա, և այս մեթոդներից մեկի օգտագործումը տանում է աղետի, ապա ինչ-որ մեկն անպայման կընտրի այս ճանապարհը:

Մայրենի

Ուշինարա

  1. Զրույցի առանձին հատվածներ վերնագրի՛ր և պատճառաբանի՛ր:

  1. Բնութագրի՛ր Ուշինարային:

Ուշինարան բարի էր, արդար էր, արդարամիտ էր, շատ բանական մտածելակերպ ուներ և իրա խոսքի տեր էր:

  1. Քո կարծիքով ո՞վ է արդարացի:

Ուշինարան

  1. Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ խտացած է զրույցի հիմնական ասելիքը:

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

  1. Նոր վերնագիր հորինի՛ր:

<<Արդար պատասխան>>

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 01.11.2022

301;303

301.Կազմե՛ք թվային արտահայտություն՝ պատկերի (տե՛ս նկ. 39)
մակերեսը հաշվելու համար և գտե՛ք նրա արժեքը։

Լուծում

  1. 7×7=49
  2. 7-5=2
  3. 3×2=6
  4. 49-6=43

Պատ.՝ 43 սմ

303. Երկու թվերի գումարը 81 է, իսկ
տարբերությունը՝ 17։ Գտե՛ք այդ թվերը։

81-17=64

64:2=32

32+17=49

Պատ.՝ 1. 49 2. 32

Մայրենի

Գործնական քերականություն 01.11.2022

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ախթամար կղզին Վանա լճի հարավ-արևելքում է, մեկ ժամվա ջրային ճանապարհով է հեռու ցամաքից: Ծովը և բարձր, ապառաժոտ ափերը կղզին անմատչելի էին դարձնում ոսո․ների համար: Գագիկը՝ Արծրունյաց առաջին թագավորը, հոյակապ շինություններով նոր կյանք տվեց Ախթամարին: Կղզին նրան փոքր թվաց՝ իր ըն.արձակ նպատակներն իրականացնելու համար, ու նա ամաբարտակով շրջանաձև կտրեց ծովի մի մասն ու ցամաքի վերածեց: Ժամանակի ընթացքում և՛ արարտակը, և՛ վիթխարի շրջապարիսպը, և՜ բարձր աշտարակներն ու բուրգերը ջրասույզ եղան:

2.  Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատիր. ո՞րն է ավելի մոտ բանավոր խոսքին:

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների … (մրցույթ, մրցում) է… (անցկացվել, արվել): Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ … (նետելը, շպրտելը): Ամենից … (դիպուկ, ճիշտ)… (նետող, գցող) կնոջ (ամուսնուն, մարդուն) գերմանացի բոլոր … (այրերը, տղամարդիկ) … (կարեկցեցին, խղճացին):

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցույթ է անցկացվել : Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ նետելը : Ամենից դիպուկ նետող կնոջ ամուսնուն գերմանացի բոլոր տղամարդիկ  խղճացին :

Գերմանական մի քաղաքում տնային տնտեսուհիների մրցում  է արվել : Ծրագրի մեջ մտնում էր նաև գրտնակներ շպրտելը : Ամենից ճիշտ գցող կնոջ մարդուն գերմանացի բոլոր այրերը կարեկցեցին :

3. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

4. Ուրբաթ օրերը գրադարանում կարդացած գրքերի վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն պատումի կամ տեսանյութի տեսքով։ 

Ես գրադարանում և գրադարնից տարել եմ տուն և կարդացել եմ 2գիրք՝ Աշխարհի շուրջը 80օրում և բնագիտական մի հետաքրքրաշարժ գիրք, ես շատ բան չունեմ խոսելու, որովհետև ես երկուսի մասին էլ առանձին պատումներ գրել եմ

Պատմություն, Uncategorized

Միջագետքի առաջին պետությունները

Հարցեր
• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։

Միջագետքը գտնվում է Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարքցքում

• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։

Սարգոնը թագավորելը տևել է 35 տարի (Ք. ա. 2330-2295 թթ), նա նվաճելով Շումերի քաղաքները ստեղծել է Աքքադ պետությունը: Նա նվաճել է Ասորիք և փոքր Ասիա թերակղզի: Նա շատ տարածքներ նվաճեց, ինչի համար ստածավ <<Աշխարհի չորս կողմերի արքա>> տիտղոսը:


•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։

Միջագետքի կենտրոնում Ք.ա. 2 հազարամյակի սկզբերին ստեղծվեց Բաբելոնի թագավորությունը: Այն մեծ վերելք ապրեծ հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի՝ Համմուրապիի օրոք