Մայրենի

Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

1.Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
զկարմրիկն, խարտեաշ ,հուր ,բոց։
բանաստեղծության մեջ իշխում է խարտեաշը։

2.Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
Վահագնը հուր մազեր ուներ,բոց մորուք և արեգակ աչքեր։

3.Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):
Վահագն այդպիսին էր,քանի որ նա երկնքից էր ծնվում։

4.Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:
Իմ կարծիքով այս ծնունդը ինչ որ բան խորհրդանշող է։Այն խորհրդանշում է Վահագնի ուժը։

5.Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն:

Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:
Երկնէր երկին, երկիր,
եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,բոց
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:
Կրկնությունները բանաստեղծությանը տալիս են հանգավորում և բանստեղծությունը ավելի տպավորիչ է լինում։

6.Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Երկնում էր երկինքը,երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի,
Երկունքը ծովում բռնել էր կարմիր եղեգնիկին,
Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ այն բոցից վազում էր խարտյաշ մի պատանի,
Նա հրե մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։

Մաթեմատիկա 6

Դասարանական աշխատանք 03.05.2023

1156-ա,գ,ե; 1157-ա,գ,ե,; 1158-ա,գ,ե; 1167; 1169

1156-ա,գ,ե․ Կատարե՛ք գործողությունները և համեմատե՛ք արդյունքները.

ա) 3,76 ⋅ 0,1 և 10,26 ⋅ 0,03
0,376 > 0,3078
գ) 1,92 ⋅ 8,4 և 17,5 ⋅ 0,8
16,128 > 14
ե) 0,705 ⋅ 9,43 և 8,99 ⋅ 0,77
6,64815 < 6,9223

1157-ա,գ,ե․ Կատարե՛ք բազմապատկում.

ա) (6,4 ⋅ 0,5) ⋅ 0,2 = 0,640
գ) (15,2 ⋅ 6) ⋅ 8,7 = 793,44
ե) 5 ⋅ 9,8 ⋅ 0,2 = 9,8

1158-ա,գ,ե,է․ Կատարե՛ք բազմապատկում.

ա) 7,31 ⋅ 2,06 = 15,0586
գ) (–5,32) ⋅ (–2,2) = 11,704
ե) (–34,8) ⋅ (–0,348) = 12,1104
է) (–0,72) ⋅ (–0,27) = 0,1944

1167․ Փռված անկյան մեջ նրա գագաթից ճառագայթ է տարված
այնպես, որ ստացված երկու անկյուններից մեկը 30o‐ով մեծ է
մյուսից։ Ի՞նչ չափեր ունեն այդ անկյունները։

Լուծում․
1) 180 : 2 + (30 : 2) = 105
2) 180 : 2 – (30 : 2) = 75

Լուծում2.
1) (180 – 30) : 2 = 75
2) 75 + 30 = 105

պատ․ 75o և 105o

1169․ Երկու քաղաքների միջև եղած ճանապարհը մեքենան կարող է
անցնել 5 ժամում, եթե ընթանա 80 կմ/ժ արագությամբ։ Սակայն
մեքենան ճանապարհի առաջին կեսն անցել է 100 կմ/ժ
արագությամբ, երկրորդը` 50 կմ/ժ։ Ինչքա՞ն ժամանակում է
մեքենան անցել ամբողջ ճանապարհը։

Լուծում․
1) 80 * 5 = 400
2) 400 : 2 : 100 = 2
3) 400 : 2 : 50 = 4
4) 2 + 4 = 6

պատ․ 6 ժամ

Մաթեմատիկա 6

Դասարանական աշխատանք 02.05.2023

1148-ա,գ,ե; 1150-ա,գ,ե,; 1152-ա,գ,ե; 1159; 1161; 1163-ա,գ

  1. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 3,81 ⋅ 2,95 ,=381/100 * 295/100 = 112395/10000 = 11,2395

գ) 0,782 ⋅ 0,55 = 782/1000 * 55/100 = 43010/100000 = 0,4301

ե) 1,11 ⋅ 0,32 ,= 111/100 * 32/100 = 3552/10000 = 0,3552

  1. Կատարե՛ք բազմապատկում.

ա) 6,251 * 7 = 6251/1000 * 7/1 = 43757/1000 = 43,757

գ) 18,11 * 30 = 1811/100 * 30/1 = 54330/100 = 543,3

ե) 0,04 * 85 = 4/100 * 85/1 = 340/100 = 3,4

Մաթեմատիկա 6

Տնային մաթեմ 25.04.2023

1124. Կատարե՛ք հանում.

բ) 81,22 – 53,12 = 28,10

դ) 17,1 – 8,256 = 8,844

զ) 7,35 – 6,35 = 1,0

1126. Կատարե՛ք հանում.

բ) 5 – 2,63 = 2,37

դ) 1 – 0,047 = 0,953

զ) 102 – 96,24 = 5,76

1128. Կատարե՛ք հանում.

բ) 3,263 – 2 = 1,263

դ) 11,397 – 9 = 2,397

զ) 34,56 – 29 = 5,56

1135. Գտե՛ք 3,385 , 9,428 , 725,11 , 823,12 , 0,93 , 973,14 , 55,675 թվերից ամենամեծը։

Պատ․՝ 973,14 :

1136. Լուծե՛ք հավասարումը.

ա) 2x + 1 = 5

2x = 5 — 1

2x = 4

x = 4 : 2

x = 2

բ) 3x + 1 = 5

3x = 5 — 1

3x = 4

x = 4/3

x = 1 1/3

գ) 8x – 1 = 7

8x = 7 + 1

8x = 8

x = 1

դ) 4x – 2 = 9

4x = 9 + 2

4x = 11

x = 11/4

x = 2 3/4

ե) 3 + 2x = 18

2x = 18 — 3

2x = 15

x = 15/2

x = 7 1/2

զ) 8 = x + 4

x = 8 — 4

x = 4

1137. Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

2 + 4 + 6 + 8 + 10 + 12 + 14 + 16 + 18 = 20 + 20 + 20 + 20 + 10 = 90

Մայրենի

Մանուշակը Հյուսիսային բևեռում

Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին, սկսեց հոտոտել օդը: Հոտոտեց այս կողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեց մյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
_Հըմ…_ փնթփնթաց արջը, դառնալով իր կին-արջին._ Չլինի՞ թե մի որևէ արշավախումբ է եկել այստեղ:
Բայց այդ րոպեին արջի քոթոթները գտան մոտերքում մի կապույտ մանուշակ: Դա մի փոքրիկ մանուշակ էր, բարալիկ ցողունով: Նա դողում էր ցրտից, բայց շարունակում էր արիաբար բուրմունք արձակել, որովհետեւ այդ նրա պարտականությունն էր:
_Մայրի՜կ, հայրի՜կ,_ գոչեցին քոթոթները:


_Դե ես հենց սկզբից ասացի, որ մոտերքում  մի ինչ-որ տարօրինակ բան կա,_ դիմելով իր ընտանիքին, նկատեց սպիտակ արջը:_ Բայց, իմ կարծիքով, դա, համենայն-դեպս, ձուկ չէ:
_Իհարկե ոչ,_ասաց մայր-արջը,_բայց դա թռչուն էլ չէ:
_Այո, դու ճիշտ ես,_ ասաց հայր-արջը, երբ մի լավ մտածեց մայր-արջի խոսքերի մասին:
Երեկոյան դեմ նորությունը տարածվեց ամբողջ բևեռով մեկ: Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:
Էլ ո՞վ ասես չէր գալիս մանուշակով զմայլվելու համար. Սիբիրից վազեցին եղջերուները, Ամերիկայից՝ բիզոնները, լողալով հասան ծովացուլերն ու փոկերը, ինչ-որ հեռու տեղից վազեցին սպիտակ աղվեսները, ոստոստալով եկան գայլերը, իսկ ամենից առաջ թռան, իհարկե, ճղճղան ծովային կաչաղակները: Նրանք հիանում էին արտասովոր ծաղիկով, զարմանքով դիտում նրա բարալիկ դողդոջուն ցողունը եւ շնչում նրա նուրբ, անուշ բուրմունքը: Եւ տարօրինակ բան, բուրմունքը բավականացնում էր նույնիսկ նրանց, որոնք ամենից ուշ եկան: Ամենավերջին րոպեին նա նույնն էր, ինչ-որ սկզբում:
_Շարունակ այսպիսի բուրմունք արձակելու համար պետք է ունենալ մի ամբողջ շտեմարան,_ասաց փոկը,_սառցի տակ, մի որեւէ տեղ նա անպայման պաշար ունի:
_Դե ես այդ հենց սկզբից ասացի,_գոչեց սպիտակ արջը,_ այստեղ ինչ-որ մի բան կա:
Նա ոչ-մի բան էլ չէր ասել, իհարկե, բայց ոչ ոք այդ մասին չէր հիշում:
Վերջապես վերադարձավ որորը, որին ուղարկել էին հարավ, մի բան իմանալու տարօրինակ անծանոթի մասին: Շունչը ետ բերելով նա ասաց, որ այդ փոքրիկ, բուրմունք արձակող արարածը կոչվում է «Մանուշակ» եւ այնտեղ՝ հարավում, նրանք միլիոններով են:
_Դե արի ու սրանց մի տեղ ուղարկիր,_փնչացրեց փոկը,_ դե մի՞թե մենք մի բան ավելի իմացանք, քան գիտեինք: Իսկ ինչպե՞ս պատահեց, որ հենց այստեղ մեզ մոտ է հայտնվել այս մանուշակը: Չէ, անկեղծ ասած, ես տարակուսանքի մեջ եմ:
_Ինչ ասաց, նա ինչի՞ մեջ է,_շշուկով հարցրեց իր կնոջը սպիտակ արջը:
_Տարակուսանքի,_նույնպես շշուկով պատասխանեց կինը:_Այսինքն, մոտավորապես շվարված է, չգիտե, ո՞ր թաթի վրա կանգնի:
_Դե հա,_գոչեց սպիտակ արջը,_ ես էլ հենց այդ էի մտածում:
Այդ գիշեր ամբողջ Հյուսիսային բևեռը ցնցվեց անասելի պայթյունից եւ դղրդյունից: Հսկայական սառցակույտեր դողում էին եւ ճայթում, ինչպես բարակ ապակիներ: Խեղճ մանուշակն արձակեց իր ամբողջ բուրմունքը եւ տարածեց ցրտաշունչ օդում, կարծես, որոշելով մի վայրկյանով հալեցնել այդ անծայր սառցե անապատը եւ դարձնել այն տաք, կապուտակ ծով, կամ անծայրածիր մարգագետին, ծածկված կանաչ թավշյա գորգով: Իսկ հետո, ուժասպառ գետին խոնարհվեց եւ այլեւս չբարձրացավ:
Լուսաբացին բոլորը տեսան, որ մանուշակը թառամել է: Թեքված բարակ ցողունին, նա պառկած էր ձյան վրա՝ գունատ ու անկենդան: Եթե հնարավոր լիներ բառերով արտահայտել նրա վերջին միտքը, մենք երեւի լսեինք հետեւյալը.
_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

Հեղինակ՝ Ջաննի Ռոդարի

Առաջադրանքներ

1.

. Դուրս գրի՛ր մանուշակին նկարագրող նախադասությունները:

Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:Անծայր սառցե անապատում հայտնվել էր մի փոքրիկ, մանուշակագույն արարած, որն իր շուրջը տարածում էր տարօրինակ բուրմունք: Նա կանգնած էր մի հատիկ բարալիկ ոտքի վրա եւ չէր մեռնում:

2. Ո՞ր տողերում է արտահայտված հեքիաթի ասելիքը /գաղափարը/:

_Դե ահա, ես մեռնում եմ: Բայց նշանակություն չունի. Կարևորն այն է, որ որևէ մեկը սկսի պայքարը… Մի գեղեցիկ օր այստեղ միլիոնավոր մանուշակներ կծաղկեն: Սառույցները կհալվեն , և կհայտնվեն կղզիներ, տներ և մարգագետինով վազվզող երեխաներ…:

3. Ինքդ ձևակերպիր հեքիաթի ասելիքը:

Իմ կարծիքով այս հեքիաթի ասելիքն այն է, որ յուրաքանչյուր սկսված աշխատանք անավարտ չի մնա և շարնակություն կունենա։

4. Տրված նախատդաությանների ստորոգյալները համաձայնեցրու ենթակաների հետ:

Օրինակ՝

Ինձ մոտ նոր դասագրքեր կա: — Ինձ մոտ նոր դասագրքեր կան:

Գարնանը օրերը երկարում է: – Գարնանը օրերը երկարում են:

Նրա մազերը սև է: – Նրա մազերը սև են:

Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում է: – Քո երգերն ամրողջ քաղաքում երգվում են։

Կատվի աչքերը ճրգի պես վառվում էր: – Կատվի աչքերը ճրգի պես վառվում էին:

Ուրախ էր անցնում նրա օրերը: – Ուրախ էին անցնում նրա օրերը:

Ցրտերն ընկավ: – Ցրտերն ընկնում են:

Ջրերը կտրվեց: – Ջրերը կտրվեցին:

Դրածիդ մեջ սխալներ կա: – Դրածիդ մեջ սխալներ կան:

Քաղաքում ինչ-որ լուրեր է պտտվում: – Քաղաքում ինչ-որ լուրեր են պտտվում:

Այնպես փախան, որ հետքերն էլ չի երևում: – Այնպես փախան, որ հետքերն էլ չէին երևում:

5. Պարզ համառոտ նախադասություններն ընդարձակի՛ր:

Ընկերդ վախենո՞ւմ է: – Ընկերդ վախենո՞ւմ է գազազած շներից:

Հիշեցնե՞մ: – Հիշեցնե՞մ, որ տնային աշխատանքներ ունես։

Պիտի համոզե՞մ: – Պիտի համոզե՞մ քեզ, որ գաս հաց ուտելու:

Ծառը ծադկե՜լ է: – Ծառը ծադկե՜լ է ու բուրում է։

Որդիս պիտի կարողանա: – Որդիս պիտի կարողանա այս քննությունը հանձնել:

Հիշի՛ր: – Հիշի՛ր, որ այսոր պիտի ֆիլմ դիտենք։

Վստահի՛ր: – Վստահի՛ր քեզ և աշխատիր։

Բերե՛ք: – Բերե՛ք գոծիքները և սկսեք աշխատել։

Մաթեմատիկա 6

Տնային մաթեմ 21.04.2023

1105-բ,դ; 1106-բ,դ,զ;1108; 1109-բ,դ; 1114-բ,դ; 1117; 1119

1105. Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշանը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

բ) 5,568 > 4,568

դ) 885,622 < 885,623

1106. Իրար հաջորդող ո՞ր երկու բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

բ) 8,93 — 8; 9;

դ) 29,66 — 29; 30;

զ) 3284,9 — 3284; 3285;

1108. Կոտորակները դասավորե՛ք նվազման կարգով.
10,3 , 8,94 , –0,5 , –3,27 , 41,01 , 5,69 , –3,2։

41,01 ; 10,3 ; 8,94 ; 5,69 ; -0,5 ; -3,2 ; -3,27 ;

1109. Կոորդինատային առանցքի վրա երկու թվերից ո՞րն է ավելի աջ տեղադրված.

բ) 0,893 > 0,8

դ) 783,5 < 783,6

1114. Լուծե՛ք հավասարումը.

ա) 632 ⋅ 108 + 3999 = x

  1. 632 x 108 = 68256
  2. 68256 + 3999 = 72255

x = 72255

բ) 3 ⋅ (x + 4) = 18

3x + 12 = 18

3x = 18 — 12

3x = 6

x = 2

գ) 6 ⋅ x + 5 =29

6x + 5 = 29

6x = 29 — 5

6x = 24

x = 4

դ) 3 + 2 ⋅ x = 5

5x = 5

x = 1

1116. Չորս երեխաներ դեղձ էին քաղում։ Նրանցից առաջինը քաղեց բոլոր քաղված դեղձերի 0,2 մասը, երկրորդը՝ մնացածի 0,5 մասը, երրորդը՝ երկրորդի քաղածի 0,5 մասը, չորրորդը քաղեց 32 դեղձ։ Առաջին երեք երեխաներն իրենց քաղած դեղձերը լցնում էին արկղերի մեջ, չորրորդը՝ զամբյուղի մեջ։ Քանի՞ դեղձ դրվեց արկղերի մեջ։

Դեղձ – x

I — 0,2x

II — (x — 0,2x) : 0,5 = 0,4x

III — (x — 0,2x) x 0,5 x 0,5 = 0,2x

IV — 32

  1. 0,2x + 0,4x + 0,2x + 32 = x

Պատ․՝ 1 2/5 կմ/ժ։

Մայրենի

Գործական քերականություններ

1. Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է …ների (դժվար) հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն …ները (կառուցել), որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու …ներ (անցնել):

Ըստ հունական … (ավանդել)՝ հրաշագործ (արվեստների գիտակ) Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս … (ելնել) չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս …ը (թագ) բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

————————————————————

Լաբիրինթոս նշանակում է խճճված դրություն, որից դուրս գալը կապված է դժվարությունների հետ: Հին հույները, եգիպտացիներն ու հռոմեացիները լաբիրինթոս անվանում էին այն կառույցները, որոնք ունեին բազմաթիվ խճճված սենյակներ ու անցումներ:

Ըստ հունական ավանդության՝ հրաշագործ արվեստագետ Դեդալոսը մի այնպիսի լաբիրինթոս է կառուցում Կրետե կղզում, որտեղ մտնողն այլևս ելքը չի գտնում: Այդ լաբիրինթոսում Կրետեի Մինոս թագավորը բանտարկում է մարդու գլուխ և ցուլի մարմին ունեցող ահռելի Մինոտավրոսին:

————————————————————

2.Կետերը փոխարինի՛ր փակագծերում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

Օվկիանոսի …երում (խոր)՝ խորջրյա …ներում (նստել) հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են … (քայքայել) նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ …ների (միանալ) քայքայումը …ից (խոր) մեծանում է:

————————————————————

Օվկիանոսի խորքերում՝ խորջրյա նստվածքներում հաճախակի հանդիպում են շնաձկան ատամներ, որոնք շատ կայուն են քայքայման նկատմամբ: Երբեմն գտնում են կետի ականջի ու ձկան ոսկորներ, բայց ամբողջական կմախքները շատ հազվադեպ են, քանի որ միացումների քայքայումը խորքից մեծանում է:

————————————————————

3.Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շաքրի մի բառը չունի:

ա) Պապ            բ) Հովհաննես Թումանյան

երգիչ          Արշակ Երկրորդ

ձիապան            նվագախումբ

աղջիկ              Ձենով Օհան

լուսնյակ             Հայաստանի Հանրապետություն

Ա – ի չորսը բառը ցույց են տալիս անձ, իսկ լուսնյակ բառը առարկա։

Բ – ի չուրսը բառ ցույց են տալիս հատուկ անուններ, իսկ նվագախումբ բառը հասարակ անուն է։

Uncategorized

Եռորյա ճամփորդություն դեպի Ալավերդի

Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ Ապրիլի 28-30

Կացարան

Մեկնում՝ Ապրիլի 28-ին ՝ 09:30, ՀԱԹ Ս․ Երրորդություն եկեղեցի

Երթուղի

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Սևան-Լերմոնտովո-Վանաձոր-Ալավերդի-Ախթալա-Ալավերդիծ

Վերադարձ՝ Ալավերդի -Կոբայր- Վանաձոր — Սևան- Երևան — ՀԱԹ Ս․ Երրորդութուն եկեղեցի

Մանրանկարչություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» 989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Ախթալա վանք

Ախթալայի վանք (այլ անվանումներ՝ Պղնձահանքի վանք, Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Կոբայր

Քոբայրի վանքը կամ Քոբայրավանքը, միջնադարյան հայկական վանք է Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Մայրենի

Ղազարոս Աղայան «Եղեգնուհին»

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

― Այդպես բան անկարելի է։

Որդին ասում է.

― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։

Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։

Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարող են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։

Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.

― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։

Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց. ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։ ― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։

― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։

Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։

Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։

― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։

― Այո՛,― պատասխանեց աղջիկը։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։

Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։

Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։

― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։

― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։

Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։

― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։

Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։

Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց.

― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։

Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։

― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։

― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։

Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.

― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։

Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։

Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։

Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։

Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։

Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։

Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։

― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։

Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։

Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։

Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.

― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…

― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։

Այս ասաց պառավը և սկսեց համբուրել աղջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։

― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։

Առաջադրանքներ 

1. Բարբառային բառերը դարձրո՛ւ գրական հայերեն՝

էլել – եղել

չունիմ – չունեմ

լինիմ – լինեմ

բսնել – աճել

երթալ – գնալ

ուզեց ինքը բռնել նրա տեղը – ուզեց լիներ նրա տեղը

չկտրե – չկտրել

ոչով չպիտի տեսնի – ոչ ոք չպետք է տեսնի։

2. Մգեցված դարձվածքները բացատրի՛ր։ 

աչքադրել – հետևել

մեզ կամք տուր – իրավունք տալ

շուշաբանդ – ապակեպատ սենյակ

գլխի ընկավ – հասկանալ

3. Բնութագրի՛ր թագավորին։ 

Բարեսիրտ, որդիասեր, գեղեցիկ, հարուստ։

4. Առանձնացրե՛ք անհասկանալի բառերը, բացատրե՛ք բառարանի օգնությամբ։ 

Անհասկանալի բառեր չկային։