Մաթեմատիկա 6

Տնային մաթեմ 12.12.2022

563. Գտե՛ք արտահայտության արժեքը.

բ) (–43 – 14) – 32 = -57 — 32 = -89

դ) (29 – 64) + 23 = -35 + 23 = -12

զ) (81 – 45) – 60 = 36 — 60 = -24:

566. Թվերից հանե՛ք –11.

–3 — (-11) = — 3 + 11 = 8

–25 — (-11) = — 25 + 11 = -14

0 — (-11) = 0 + 11 = 11

–1 — (-11) = -1 + 11 = 10

4 — (-11) = 4 + 11 = 15

7 — (-11) = 7 + 11 = 18

–12 — (-11) = -12 + 11 = -1

–7 — (-11) = -7 + 11 = 4

568. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

բ) (–7) – 4 և 4 – (–7)

(-7) — 4 = — (7 + 4) = -11

4 — (-7) = 4 + 7 = 11

-11 < 11:

դ) 6 – (–2) և (–2) – 6։

6 — (-2) = 6 + 2 = 8

(-2) — 6 = — (2 + 6) = -8

8 > -8:

579. ABCD քառանկյան մեջ տարված է BD անկյունագիծը։ Ստացված ABD և BDC եռանկյուններից յուրաքանչյուրի անկյունների գումարը 180o է։ Որքա՞ն է ABCD քառանկյան անկյունների գումարը։

լուծում

2 x 180 = 360o

Պատ․՝ 360o։

582. Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։

Լուծում

1) 36000 : 12 = 3000 դրամ – միասին

2) 3000 — 1000 = 2000 դրամ – հավասար

3) 2000 : 2 = 1000 դրամ — օթյակի

4) 1000 + 1000 = 2000 դրամ – պարտեր

Պատ․՝ 2000 դրամ։

Բնագիտություն

 Երկրի ձգողությունը, Ծանրության ուժ և մարմնի կշիռ

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 09.12.2022

559 Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

բ) –11 – 9 = — 11 + 9 = -2

դ) 8 – 2 = 8 + 2 = 10

զ) –16 – 7 = -16 + 7 = -9:

560. Կատարե՛ք հանում.

բ) –48 – (–25) = -23

դ) –17 – (–34) = 17

զ) –52 – (–2) = -50

ը) 82 – (–3) = 85:

573. Գտե՛ք գումարը.

բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1) = 8 + 14 — 21 — 36 — 1 = — 36

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80 = (-33) — 40 + 80 = — 33 — 40 + 80 = 7

576. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք այն բոլոր կետերը, որոնց համապատասխանող թվերի բացարձակ արժեքները`


ա) փոքր են 1-ից — 0, -1, -2, -3.


բ) փոքր են 5-ից — 4, 3, 2, 1, 0, -1, -2, -3, -4, -5.

գ) մեծ են 0-ից և փոքր են 6-ից — 1, 2, 3, 4, 5.

դ) մեծ են 8-ից և փոքր են 12-ից — 9, 10, 11.

Մաթեմատիկա 6

Դասարանական մաթեմ 09.12.2022

559 Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

ա) 6 – 7 = 6 + 7 = 13

գ) –30 – 44 = — 30 + 44 = 14

ե) 12 – 9 = 12 + 9 = 21:

560 Կատարե՛ք հանում.

ա) 34 – (–7) = 34 + 7 = 41

գ) 101 – (–8) = 101 + 8 = 109

ե) 29 – (–11) = 29 + 11 = 40

է) –70 – (–14) = — 56:

561. Գիշերը օդի ջերմությունը -10օC էր։ Առավոտյան այն դարձավ +2OC։ Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմությունը։

Լուծում

–10 + (+20) = +30

Պատ․՝ +30 — ով։

Մայրենի

Գործնական քերականություն 09.12.2022

1. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական — ամսագիր

շնչասպառ – անշունչ

քնել – անքուն

ջրկիր – կաթնաջուր, ցեխաջուր, քաղցրաջուր

գլխարկ – անգլուխ

խմբավար – երգչախումբ

2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Նկարչին հատուկ — նկարիչ

 
ապուխտ դարձնել — ապխտել

 
աներևույթ դառնալ — աներևույթանալ

 
անօրեն բան — անօրինական


աշխույժ դառնալ — աշխուժանալ 


դաշույնով հարվածել — դաշույնահարել

 
անդունդի խորություն ունեցող — անդնդախոր


մառախուղով պատված — մառախլապատ:

3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:

բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 07.12.2022

540. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –18, +11 և –10 = — 18 + (+11) + (-10) = -7 + (-10) = -17

դ) +18, –27 և –5 = +18 + (-27) + (-5) = -9 + (-5) = — 14

զ) –29, +40 և +30 = -29 + (+40) + (+30) = +11 + (+30) = +41:

542. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։

Լուծում

63 – 35 = 28 (կմ)


Պատ.՝ 28 կմ:

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

բ) –3 + -3 = –6

դ) -18 + 7 = –11

զ) -29 + 20 = 9

ը) 25 + -5 = 20:

553. 2 սմ շառավղով շրջանի մեջ գծված է OABC ուղղանկյունը: Որքա՞ն է այդ ուղղանկյան AC անկյունագծի երկարությունը։

Պատ․՝ AC — 2 սմ:

555. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 1880, 4608, 900։

441 — 1, 3, 7, 9

280 — 1, 2, 4, 5, 7

1880 — 1, 2, 5, 8

4608 — 1, 2, 3, 4, 6, 9

900 — 1, 2, 3, 4, 5, 6, 9:

Մայրենի

Եղևնին

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծառը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Առաջադրանքներ՝

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

Իմ կարծիքով, ստեղծագործության գաղափարը այն էր, որ Եղևնին քաջության ու համառության օրինակ էր հանդիսանում բոլորի համար, որ այդ ցուրտը, բուքը և քամիները տանում էր առանց տրտնջալու ու ժպիտով։ Նաև գաղափարը այն էր, որ յուրաքանչյուր ուրախություն ունի իր գինը, և երբեմն ստիպված ենք լինում թանգ գին վճարել։

Ռուսաց լեզու

классная работа 08.12.2022

  1. Вставьте нужные формы местоимений в эти предложения: 1. Что ты знаешь о нем(он)? 2. Зачем ты едешь к ней (она)? 3. Он не любит меня (я). 4. Кто это с вами (вы)? 5. Какие отношения между (ты) тобой и нею (она)? 6. Я не хочу с (они)ними говорить. 7. Она постоянно думает о (он) нем. 8. Кто пойдёт в кино с (мы)нами? 9. Давайте позвоним ей (она). 10. Она уже забыла обо (я)мне.

Упражнение 2. Спишите, вставляя подходящие предлоги. Определите падежи местоимений.

1) Егор сидел рядом …со мной. 2) Ты всегда был строг ко … мне. 3) Сердце … мне сжалось. 4) Вникните во… всё это хорошенько. 5) Все принялись хохотать со… мною. 6) Вспомните обо … мне. 7) Мелькнуло со … мною моё детство. 8) Он славился во… всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся…о что-то.

Մայրենի

Սուրբ Ծնդդյան հեքիաթ

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը: 

Մայրի-Սոճազգիների ընտանիքին պատկանող ծառ

Փարախ-Ոչխարների հանգստանալու տեղ

Առանձնացրու՛ կարևոր մտքեր , հատվածներ:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Ռուսաց լեզու

Домашняя работа 07.12.2022

Упражнение 1. Замените существительные в скобках местоимениями 3-го лица; где надо, добавляйте к местоимению н. Определите падежи этих местоимений.

1) Будет буря, мы поспорим и поборемся мы с (бурей-ней). 2) Поутру над (Невы-ее) брегами теснился кучами народ. 3) Под (парусом-ним) струя светлей лазури. Над (парусом-ним) луч солнца золотой. 4) Буре плач (Терека-его) подобен. 5) У ног (Рагима-них) плескалось море. 6) С (Онегиным-его) подружился я в то время. Мне нравились (Онегина) черты.

Упражнение 2. Спишите, вставляя пропущенные буквы и раскрывая скобки.

1. (Ни…)чья судьба, кроме своей собственной, вас более не интересует (Бут.). 2. Пилат повернулся и пошел к помосту, назад к ступеням, не глядя (ни…)(на) что, кроме разноцветных шашек настила под ногами, чтобы не оступиться (Булг). 3. Но (ни…)какого Коровьева так и не нашли, и (ни…)какого Коровьева (ни…)кто в доме не знал и не видел (Булг.). 4. Стало совершен…ясно, что Никанор Иванович (ни…)(к)каким разговорам не пригоден (Булг). 5. Больше (ни…)что не тревожило друзей (Биан). 6. Пастух клялся потом, что зверь шел через лес, (ни…)(на)кого не обращая внимания (Биан.). 1. Настоящую нежность не спутаешь (не…)(с)чем, и она тиха (Ахм.). 8. Скучен день до вечера, коли делать (не…)чего (Посл.). 9. (Не…)(с)кем мне поговорить и (не…)кого послушать (Ч.). 10. Но (ни…)кому мне шляпой поклониться, (ни…)(в)чьих глазах не нахожу приют (Ес.). 11. Все были уверены, что он [Дубровский], а (ни…)кто иной, предводительствовал отважными злодеями (П.). 12.

Ей казалось, что (ни…)кто, кроме него, не мог снять с (она) непоправимой вины, невыносимой тяжести (Пауст,). 13. Скован…ный (н…) чем непреодолимой усталостью, я уже не слышал, (н…)кто пререкался с хозяином, (н…)что явилось причиной спора. 14. (Н…)что не нарушало тишины. 15. В Мещёрском крае нет (ни…)каких особен…ных красот и богатств, кроме лесов, лугов и прозрачного воздуха (Пауст.). 16. Больному мог помочь только хирург и (ни…)кто другой. 17. Этот цветок (не…)что иное, как нарцисс. 18. Дверь захлопнуло порывом ветра, а (не…)чем иным.

Упражнение 3.Просклонять по падежам следующие местоимения: Этот, твой ,наш ,они, кто-то .