Uncategorized

Եռորյա ճամփորդություն դեպի Ալավերդի

Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ Ապրիլի 28-30

Կացարան

Մեկնում՝ Ապրիլի 28-ին ՝ 09:30, ՀԱԹ Ս․ Երրորդություն եկեղեցի

Երթուղի

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Սևան-Լերմոնտովո-Վանաձոր-Ալավերդի-Ախթալա-Ալավերդիծ

Վերադարձ՝ Ալավերդի -Կոբայր- Վանաձոր — Սևան- Երևան — ՀԱԹ Ս․ Երրորդութուն եկեղեցի

Մանրանկարչություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» 989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Ախթալա վանք

Ախթալայի վանք (այլ անվանումներ՝ Պղնձահանքի վանք, Պղնձավանք, Ախթալա, Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք), 10-րդ դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

Կոբայր

Քոբայրի վանքը կամ Քոբայրավանքը, միջնադարյան հայկական վանք է Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Uncategorized

Դասարանական մաթեմ 10.02.2023

  1. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա պատկերե՛ք տրված
    թիվը և նրան հակադիր թիվը.
    ա) +3, գ) + 1 1/2 , ե) — 4/5 ,

  1. Դպրոցի աշակերտներից 15-ը գերազանցիկ են: Դա դպրոցի բոլոր
    աշակերտների 5 %-ն է: Քանի՞ աշակերտ կա դպրոցում:

100:5=20 հատ

20×15=300 աշակերտ

  1. Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի
    հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել
    է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի
    հոսանքի արագությունը։

63:3=21

6+1=7

21:7=3

3×6=18

Պատմություն, Uncategorized

Միջագետքի առաջին պետությունները

Հարցեր
• Որտե՞ղ է գտնվում Միջագետքը։ Ինչու՞ է այն կոչվում այդպես։

Միջագետքը գտնվում է Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած տարքցքում

• Մի քանի նախադասությամբ ներկայացրե՛ք Սարգոն արքայի գործունեությունը։

Սարգոնը թագավորելը տևել է 35 տարի (Ք. ա. 2330-2295 թթ), նա նվաճելով Շումերի քաղաքները ստեղծել է Աքքադ պետությունը: Նա նվաճել է Ասորիք և փոքր Ասիա թերակղզի: Նա շատ տարածքներ նվաճեց, ինչի համար ստածավ <<Աշխարհի չորս կողմերի արքա>> տիտղոսը:


•Ե՞րբ և որտե՞ղ էր ստեղծվել Բաբելոնի թագավորությունը։ Ու՞մ օրոք այն հզորացավ։

Միջագետքի կենտրոնում Ք.ա. 2 հազարամյակի սկզբերին ստեղծվեց Բաբելոնի թագավորությունը: Այն մեծ վերելք ապրեծ հին աշխարհի նշանավոր արքաներից մեկի՝ Համմուրապիի օրոք


Uncategorized

Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ

Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։

— Հեռագի՞ր ես բերել,— հարցրեց նա։

Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

— Ո՞ւմ համար է,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Ռոզա Սանդովալի, 1129Գ փողոց,— ասաց Հոմերը։ Նա հեռագիրը մեկնեց մեքսիկացի կնոջը, բայց կինը նույնիսկ ձեռքը չերկարեց։

— Դո՞ւք եք միսիս Սանդովալը,— հարցրեց Հոմերը։

— Խնդրեմ, խնդրեմ, ներս եկ,— ասաց կինը,— անգլերեն կարդալ չեմ կարող. մեքսիկացի եմ, ես միայն «Լա պրենսա» թերթն եմ կարդում, որը Մեխիկո Սիթիից է գալիս։— Նա լռեց մի պահ և նայեց տղային, որը կանգնել էր դռանն այնքան մոտիկ։

— Խնդրում եմ,— ասաց կինը,— ի՞նչ է գրված հեռագրում։

— Միսիս Սանդովալ,— ասաց ցրիչը,— հեռագրում գրված է…

Կինն ընդհատեց նրան.

— Բայց դուք նախ պետք է բացեք հեռագիրը և կարդաք նախքան ինձ ասելը,— ասաց նա,— դուք հեռագիրը դեռ չեք բացել։

— Ճիշտ եք, տիկին,— ասաց Հոմերը։ Նա կարծես ուսուցչուհու հետ էր խոսում, որը հենց նոր ուղղել էր իր սխալը։

Դողացող մատներով նա բացեց հեռագիրը։ Մեքսիկացի կինը հատակից վերցրեց պատռված ծրարը, ապա ուղղվեց ու հարցրեց.

— Ո՞վ է ուղարկել հեռագիրը, իմ որդի Խուան Դոմինգո՞ն։

— Ոչ, տիկին,— ասաց Հոմերը,— հեռագիրը ռազմական բաժանմունքից է։

— Ռազմական բաժանմունքի՞ց,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։

Մեքսիկացի կինը ձևացրեց, թե չլսեց։

— Մի քաշվիր,— ասաց նա,— ներս արի, ներս արի։ Ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա բռնեց տղայի թևից և բերեց սենյակի մեջտեղի սեղանի մոտ ու նստեցրեց։— Բոլոր տղաները կոնֆետ սիրում են,— ասաց նա,— ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա մի ուրիշ սենյակ մտավ և շուտով վերադարձավ՝ ձեռքին շոկոլադի մի հին տուփ։ Տուփը բացեց, և Հոմերը դրա մեջ տեսավ անծանոթ տեսակի կոնֆետներ։

— Ահա,— ասաց նա,— կեր այս կոնֆետը, բոլոր տղաները կոնֆետ սիրում են։

Հոմերը մեկ հատ վերցրեց, դրեց բերանը և փորձեց ծամել։

— Դու ինձ համար վատ լուր չէիր բերի,— ասաց նա,— դու լավ տղա ես, ճիշտ իմ փոքրիկ Խունիտոյի նման, երբ նա երեխա էր։ Մի հատ էլ կեր։— Եվ նա ցրիչին ստիպեց նորից մի կոնֆետ վերցնել։

Հոմերը նստած ծամում էր չոր կոնֆետը, երբ մեքսիկացի կինը խոսեց.

— Մեր կոնֆետն է, կակտուսի է։ Ես այն պատրաստել եմ Խուանիտոյիս համար, որպեսզի երբ տուն գա, ուտի, բայց դու կեր։ Դու նույնպես իմ տղան ես։

Եվ հանկարծ սկսեց հեծկլտալ, աշխատելով իրեն զսպել, կարծես արտասվելը ամոթ լիներ։ Հոմերն ուզեց վեր կենալ և փախչել, բայց զգաց, որ պետք է մնալ։ Նա նույնիսկ մտածեց, որ կտրող է իր ամբողջ կյանքի ընթացքում մնա այդտեղ։ Ուղղակի չէր իմանում ինչ անի, որ կինը նվազ դժբախտ զգա իրեն։ Եվ եթե կինը խնդրեր իր որդու տեղը գրավել, Հոմերը չէր կարողանա մերժել, որովհետև չէր գիտենա, թե ինչպես մերժի։ Նա մնաց, կարծես դրանով ուզում էր ուղղել այն, ինչ անհնարին էր ուղղել և հետո ըմբռնելով իր արածի ամբողջ անհեթեթությունը, ամաչեց։ Մտքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»։

Կինը հանկարծ նրան իր թևերի մեջ առավ, ասելով.

— Իմ տղա՜ս, իմ փոքրիկ մա՜նչս։

Չգիտես ինչու, այդ բոլորից տղան վիրավորվեց, ամբողջ հոգով դառնացավ և զգաց, որ ուզում է սիրտը ետ տալ։ Նա այդ կնոջից կամ որևէ մեկից չէր զզվում բայց այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխալ էր թվում և տգեղ, որ ինքը վատ էր զգում և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել։

— Եկ,— ասաց կինը,— նստիր այստեղ։— Կինը նրան ստիպեց նստել մի ուրիշ աթոռի վրա և կանգնեց մոտը,— թող որ նայեմ,— ասաց նա և նայեց տարօրինակ, օտարոտի հայացքով։

Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տես այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։

 Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ու խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուր

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Համակել-Ամբողջապես պատել, լցնել, տոգորել (զգացումների՝ ապրումների մասին): 

2. Առանձնացրո՛ւ Ռոզա Սանդովալին նկարագրող, բնութագրող նախադասությունները։ 

3. Ներկայացրո՛ւ Հոմերի ապրումները` հեռագիրը փոխանցելիս։ 

Հոմերը փորձում եր մտածել որ նա մեղավոր չի,նա ամաջել եր:

4. Ինչո՞ւ է հատվածն այդպես վերնագրված, բացատրի՛ր։ Ինքդ վերնագրի՛ր։  

5. Բացատրի՛ր հոգով դառնանալ, գժի նման սուրալ դարձվածքները։ 

6. Ինչո՞ւ էր կինը հետաձգում հեռագրի կարդալը։ 

7. Մեկնաբանե՛ք հատվածները՝ 

Ա․ Թեև  ցրիչը  վատ  էր  զգում  իրեն,  բայց  շարժվել  չէր  կարողանում:  Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր  զզվանքի նման մի բան, բայց  միևնույն   ժամանակ մեծ կարեկցանք, կարեկցանք ոչ միայն այդ  խեղճ  կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ:

Բ․ Չգիտես  ինչու, այդ բոլորից տղան  վիրավորվեց, ամբողջ   հոգով դառնացավ  և զգաց,     որ  ուզում  է  սիրտը  ետ  տալ: Նա այդ կնոջից կամ որևէ  մեկից  չէր զզվում,  բայց  այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխսլ  էր  թվում  և  տգեղ, որ ինքը վատ էր զգում  և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել:

Հոմերը նեղված էր որովհետև կինը ուզում եր նրան մահացած տղայող փոխարիներ:

Uncategorized

տնային մաթեմ 31․3․2022

1087

իրար էրն խառնել 2 լ մորու և3լ մոշի օշարանկներ։1 լ մորու օշարակն արժեր 1000 դրամ իսկ մոշինը 500 դրամ; ինչ արժե 1 լ խարնուրդը։

լուծում

2×1000=2000

3×500=1500

1500+2000=3500

2+3=5

3500:5=700դրամ

1080

կատարիր գործողությունները

(26554-80):854+(4493-56):261=

26554-80=26474

4493-56=4427

26474:854=31

4427+31=4458

4458:261=17, 20մն

(3749+87):137-(7533-5674):143=

3749+87=3920

7533-5674=1859

3920:137=28,մն

1859։143=13

28-13=15

1088

մեքենան յուրաքանչուր 100 կմ ճանապարհին ծախսում է 8 լ բենզին։ քանի լիտր բենզին է անհրաժեշտ որպեսզի մեքենան անցնի 250 կմ

8։2=4

8×2+4=20լ

Uncategorized

տնային մաթեմ 24․2․2022

Երկու ավտոբուսներ միևնոյն քաղաքից հակառակ ուղղություններով։ նրանցից մեկի արագությունը 65կմ/ժ էմյոսինը 50կմ/ժ։ քանի ժամ հետո ավտոբուսների հերռաորություները կլինեն 460 կմ։

լուծում

460:(65+50)=4ժամ

1358

Ռերկու քաղաքների մեջև եղած ճանապարհը մեքեման կարող է անցնել 4 ժամում եթե ընթանա 120 կմ/ժ արագությամբ։ Սակայն մեքենան ճանապարհի առաջին կեսը անցնում է 60 կմ /ժ արագույամբ երկրորդը 80 կմ/ժ։ Ինչքան ժամանակում է ացել մեքենան ամբողջ ճանապարհը։

լուծում

4×120=480 կմ

480։2=240

240:60=4ժամ

240։80=3ժամ

3+4=7ժամ

Uncategorized

Dialogue

Shop assistant: Hi there. Do you need any help?
Lilit: Hi. Er … I really like these trainers. How much are they?
Shop assistant: Oh … they’re 5000 Drams .
Lilit: OK. Do you have them in a 38?
Shop assistant: I’ll have a look for you.
Lilit: Thanks.
Shop assistant: Oh … what color would you like?
Lilit: black and white, please.
Shop assistant: OK, just a moment, please. (The assistant goes to look for the trainers that Sam wants to try on.) We’ve got a 39 in black and white, but not in 38.
Lilit: Oh … do you have size 38 in ?
Shop assistant: Yeah, sure. Do you want to try them?
Lilit: Yes, please. (The assistant gets Sam the trainers. Sam tries them on.)
Shop assistant: How are they?
Lilit: I like them, but they’re a bit too big.
Shop assistant: Do you want to try the blue ones in your size?
Lilit: Mmm, no thanks. I don’t like the blue ones too much.
Shop assistant: Ah, OK. I’m sorry about that.
Lilit: Don’t worry … Thanks anyway. Bye.
Shop assistant: Thanks a lot. Bye now.