Տասնորդական կոտորակների կլորացումը
Ենթադրենք, թե ասֆալտապատման աշխատանքների կատարման համար չափել են փողոցի երկարությունը և ստացել 538,816 մ: Իհարկե, անհրաժեշտ ասֆալտի քանակությունը հաշվարկելիս սանտիմետրերն ու միլիմետրերը դեր չեն խաղում:
Այդ պատճառով ստացված թիվը կլորացնում են՝ նրա վերջին երկու կարգերում գրված թվերը փոխարինելով զրոներով և ապա ազատվելով այդ զրոներից՝ 538,800=538,8
Ստացված թիվը մոտավորապես է հավասար ճշգրիտ թվին՝ 538,816-ին:
Դա գրում են այսպես՝ 538,816≈538,8
Այս դեպքում տրված թիվը փոխարինվեց ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը:
Մինչև տվյալ կարգը պակասորդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով:
Նույն 538,816 թիվը կարելի է կլորացնել նաև հավելուրդով՝ համարելով, որ 538,816≈538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի տրվածից մեծ:
Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:
Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8, 538,816≈538,9: Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝
1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով
2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով
Օրինակ
Կլորացնենք 892,7084 թիվը:
Եթե կլորացնենք մինչև հազարերորդականների կարգը, կստանանք 892,708
Եթե կլորացնենք մինչև հարյուրերորդականների կարգը, կստանանք 892,71
Եթե կլորացնենք մինչև տասնորդականների կարգը, կստանանք 892,7
Կլորացումը կարելի է շարունակել՝ ստանալով նաև բնական թվեր:
Օրինակ
Եթե կլորացնենք մինչև տասնավորների կարգը, կստանանք 893
Եթե կլորացնենք մինչև հարյուրավորների կարգը, կստանանք 900
Դասարանական առաջադրանքներ՝ 1197-ա,գ,ե,է; 1198-ա,գ,ե,է; 1199-ա,գ,ե; 1208; 1210; 1212
1197. Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները
ա) 0,9382
Պատ․՝ 0.9
գ) 100,5621
Պատ․՝ 100,5
ե) 80,0388
Պատ․՝ 80
1198. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.
ա) 7,8932
Պատ․՝ 7,89
գ) 0,1111
Պատ․՝ 0.11
ե) 65,6788
Պատ․՝ 65.67
1999. Ասե՛ք, թե մինչև որ կարգն է կլորացված թիվը.
ա) 93,6527 ≈ 93,65 , հարյուրերորդականները
գ) 0,563891 ≈ 0,564 , հազարերորդական
ե) 0,7014 ≈ 1 միավոր
1208. Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի
տարբերությունը։
10000-999=9001
Պատ․՝ 9001
1210. Քանի՞ անգամ է միլիարդների դասի ամենափոքր կարգի
միավորը մեծ միլիոնների դասի ամենափոքր կարգի միավորից։
Իսկ քանի՞ անգամ է միլիոնների դասի ամենամեծ կարգի
միավորը մեծ հազարների դասի ամենամեծ կարգի միավորից։
Պատ․՝ 10, 1000
1212. 50 թիվը նախ մեծացրել են 25 %-ով, ապա ստացված թիվը փոքրացրել են 20 %-ով։ Ինչպիսի՞ թիվ է ստացվել` 50-ից մե՞ծ, թե՞ փոքր։
50-ի 25%=12.5
50+12.5=62.5
62.5:5=12.5
Պատ․՝ փոքր