Մայրենի

Գիշերվա մթության մեջ

Գիշեր է, նստած եմ սենյակումս, մտածում եմ տարբեր բաների մասին ու հասկանում եմ, որ ամբողջ օրը միշտ ուրախ, կատակասեր, զվարճալի մարդը ինչի է վերածվում գիշերվա մթին: Ցերեկային լույսի ներքո դա ընդամենը դիմակ է, որ կրում են բոլորը ու պարզապես “ժպտում են”: Ժպիտի միջոցով մենք թաքցնում ենք մեր ցավը, տխրությունը ու հաճախ արցունքները: Այս կյանքը “լացելու” աստիճան ծիծաղելի է դառնում: Ամեն մարդ իր հոգու մեջ զգում է ցավ, ինչ որ իրադարձությունից մնացած, ինչ որ մեկի պատճառով զգացած ու ամենքը յուրովի են տառապում, սակայն շատ քչերն են, որ իրենց մեջ ուժ են գտնում և ծիծաղի միջոցով թաքցնում են ցավը, իսկ ոմանք չեն կարողանում ու այդ ցավի պատճառով կործանվում են, չկարողանալով հաղթահարել այն ու մոռանալ: Ասում են` ամենաբարձր ծիծաղում են նրանք, ում սրտում ամենամեծ ցավն է ապրում: 

Մաթեմատիկա 6

989-ա,գ,ե; 990-ա,գ,ե; 995-ա,գ,ե;1000; 1004-ա,գ;

989. Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ մասը.

ա) 27/10=2 7/10

գ) 639/10=60 39/10

ե) 17384/100=173 84/100

990.Առանձնացրե՛ք տասնորդական կոտորակի կոտորակային մասը.

ա) 53/10=5 3/10=5+3/10

գ) 121/10=12 1/10=12+1/10

ե) 6557/100=65 57/100=65+57/100

  1. Արտահայտե՛ք մետրերով և գրի՛ առեք տասնորդական կոտորակի
    տեսքով.
    ա) 3 մ 20 սմ=3/20մ

գ) 25 մ 8 դմ 3 սմ=25/83մ

ե) 79 մ 4 սմ 1 մմl =79,041մ

  1. 103-րդ նկարում պատկերված են երեք շրջանագծեր։ Երկու փոքր
    շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը 8 սմ է։ Որքա՞ն է
    ամենամեծ շրջանագծի շառավիղը, եթե ամենափոքրինը 3 սմ է։

Մայրենի

ՙՙԿանաչ դաշտ,, վերլուծություն

Ինձ համար շատ հուզիչ էր այն մասը, երբ հեղինակը ասում է.

ՙՙՍև այդ շրջանակը այդպես սև էլ մնաց մի երեք տարի, մի երեք տարի այդտեղ խոտ չէր ծլում, և մեր հին լավ ձիու սպիտակ կմախքն ընկած էր այդ սև շրջանի մեջ: Հետո կանաչը հաղթեց. կանաչը ծլեց այդ սև շրջանի մեջ, կմախքի արանքներից ծաղիկներ ծաղկեցին, խոտեր ելան, փարթամացան, և կանաչ հովիտը հիմա լիովին կանաչ է,,

Այստեղ ներկայացված է այն, որ ամեն ինչ բուժվում է ժամանկի օգնությամբ:
Ուզում եմ ասել, որ նույնիսկ ամենացավալի կորուստից հետո կյանք շարունակվում է և լի է ուրախ բաներով: