1. Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։
Խելամիտ զովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի
բազմաթիվ հյուրանոցներից
ամենահաջողակն է: Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի,
հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Իսկ տեսանելիությունը տասնյոթ
տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:
Խելամիտ գովազդի շնորհիվ` «Ֆուձի» հյուրանոցը Ֆուձիյամա լեռան 3776 մետրանոց գագաթի շրջակայքի
բազմաթիվ հյուրանոցներից
ամենահաջողակն է: Այդտեղ շատ են զբոսաշրջիկներ այցելում։ Նրանք տեսնելով գովազդը՝ գայթակղվում և իջևանում են «Ֆուձի» հյուրանոցում։ Զբոսաշրջիկները մնում են այդ հյուրանոցում, քանի որ չունեն ինֆորմացիա եղանակի մասին։ Գովազդը հետևյալն է. «Եթե Ձեր համարի պատուհանից Ֆուձիյաման դիտելուն վատ եղանակը խանգարի,
հյուրանոցը Ձեր վճարած վարձը կվերադարձնի»: Գովազդը ֆինանսական տեսանկյունից անհեթհեթ է։ Բայց իրականում կա մի նրբություն։ Այն զավեշտի է նմամ, քանի որ իրականությունը այլ է։ Իսկ տեսանելիությունը տասնյոթ տարվա ընթացքում ընդամենը տասնհինգ օր է վատ եղել:
2. .Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր.
ի՞նչն է այդ տարբերության պատճառը:
Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
Ա – ում Սուրենը ակումբի նախագահն է, իսկ Բ – ում Սուրենը և ակումբի նախագահը։
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը:
Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:
Ա – ում կինը եղեգի պես ճոճում էր բարակ իրանը, իսկ Բ – ում եղեգի պես կինը ճոճում էր բարակ իրանը
3. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով:
Մարդիկ վաղուց են (միջոցներ) փնտրում վատ (տեսողություն) լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ (ապակի) պատրաստված առաջին օպտիկական (գործիք):
Ժամանակակից (ակնոց) երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է,
թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: (Ակնոց) նման մի բան հնարել էին դեռևս Հին (Հռոմ):
Հայտնի է, որ (գլադիատորներ) կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: (Կրկես) տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ
(զմրուխտ) պատրաստված մեծ (ոսպնյակ):
Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում՝ վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը:
Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է,
թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում:
Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար՝ Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ
զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից: