Մայրենի

Խոսեի սանդալները

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:

Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք և հեծանիվներ:Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկեր ունենալուց:Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն` լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուս` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Հեղինակ՝ Պաուլո ԿոլեյոԱղբյուրը

1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Ժլատ-Ագահաբար խնայող

2. Մեկնաբանի՛ր այս տողը. Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:

Նա երբևե չէր իմացել՝սիրով շրջապատված լինելը և նրա համար ծաղրանքները սովորական բան:

3. Շարադրի՛ր մտքերդ վերնագրերից մեկով.

  • Բարությունը բարություն է ստեղծում
  • Ինչ ցանես, այն էլ կհնձես
  • Նոր տարին նորի սկիզբն է
Մաթեմատիկա 6

Դասարանական մաթեմ 12.12.2022

63. Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20 = 18 — 20 = -2

գ) (–74 + 27) – 15 = -47 — 15 = -62

ե) (–30 – 21) + 56 = -51 + 56 = 5

է) (–39 –21) + 11 = -60 + 11 = -49

565. Թվերից հանե՛ք 11.


18 — 11 = 7

9 — 11 = -2

0 — 11 = 11

–3 — 11 = -14

–1 — 11 = 10

2 — 11 = -9

5 — 11 = -6

–4 — 11 = -15

Մաթեմատիկա 6

Տնային մաթեմ 12.12.2022

563. Գտե՛ք արտահայտության արժեքը.

բ) (–43 – 14) – 32 = -57 — 32 = -89

դ) (29 – 64) + 23 = -35 + 23 = -12

զ) (81 – 45) – 60 = 36 — 60 = -24:

566. Թվերից հանե՛ք –11.

–3 — (-11) = — 3 + 11 = 8

–25 — (-11) = — 25 + 11 = -14

0 — (-11) = 0 + 11 = 11

–1 — (-11) = -1 + 11 = 10

4 — (-11) = 4 + 11 = 15

7 — (-11) = 7 + 11 = 18

–12 — (-11) = -12 + 11 = -1

–7 — (-11) = -7 + 11 = 4

568. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

բ) (–7) – 4 և 4 – (–7)

(-7) — 4 = — (7 + 4) = -11

4 — (-7) = 4 + 7 = 11

-11 < 11:

դ) 6 – (–2) և (–2) – 6։

6 — (-2) = 6 + 2 = 8

(-2) — 6 = — (2 + 6) = -8

8 > -8:

579. ABCD քառանկյան մեջ տարված է BD անկյունագիծը։ Ստացված ABD և BDC եռանկյուններից յուրաքանչյուրի անկյունների գումարը 180o է։ Որքա՞ն է ABCD քառանկյան անկյունների գումարը։

լուծում

2 x 180 = 360o

Պատ․՝ 360o։

582. Գնել են պարտերի և օթյակի 12-ական տոմսեր։ Բոլոր տոմսերի համար վճարել են 36000 դրամ։ Ի՞նչ արժե պարտերի տոմսը, եթե այն օթյակի տոմսից 1000 դրամով թանկ է։

Լուծում

1) 36000 : 12 = 3000 դրամ – միասին

2) 3000 — 1000 = 2000 դրամ – հավասար

3) 2000 : 2 = 1000 դրամ — օթյակի

4) 1000 + 1000 = 2000 դրամ – պարտեր

Պատ․՝ 2000 դրամ։

Բնագիտություն

 Երկրի ձգողությունը, Ծանրության ուժ և մարմնի կշիռ

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։

  1. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:

Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:

  1. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:

Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 09.12.2022

559 Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

բ) –11 – 9 = — 11 + 9 = -2

դ) 8 – 2 = 8 + 2 = 10

զ) –16 – 7 = -16 + 7 = -9:

560. Կատարե՛ք հանում.

բ) –48 – (–25) = -23

դ) –17 – (–34) = 17

զ) –52 – (–2) = -50

ը) 82 – (–3) = 85:

573. Գտե՛ք գումարը.

բ) 8 + 14 + (–21) + (–36) + (–1) = 8 + 14 — 21 — 36 — 1 = — 36

դ) (–33) + 25 + (–40) + (–25) + 80 = (-33) — 40 + 80 = — 33 — 40 + 80 = 7

576. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք այն բոլոր կետերը, որոնց համապատասխանող թվերի բացարձակ արժեքները`


ա) փոքր են 1-ից — 0, -1, -2, -3.


բ) փոքր են 5-ից — 4, 3, 2, 1, 0, -1, -2, -3, -4, -5.

գ) մեծ են 0-ից և փոքր են 6-ից — 1, 2, 3, 4, 5.

դ) մեծ են 8-ից և փոքր են 12-ից — 9, 10, 11.

Մաթեմատիկա 6

Դասարանական մաթեմ 09.12.2022

559 Կատարե՛ք հաշվումները` հանումը փոխարինելով գումարումով.

ա) 6 – 7 = 6 + 7 = 13

գ) –30 – 44 = — 30 + 44 = 14

ե) 12 – 9 = 12 + 9 = 21:

560 Կատարե՛ք հանում.

ա) 34 – (–7) = 34 + 7 = 41

գ) 101 – (–8) = 101 + 8 = 109

ե) 29 – (–11) = 29 + 11 = 40

է) –70 – (–14) = — 56:

561. Գիշերը օդի ջերմությունը -10օC էր։ Առավոտյան այն դարձավ +2OC։ Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմությունը։

Լուծում

–10 + (+20) = +30

Պատ․՝ +30 — ով։

Մայրենի

Գործնական քերականություն 09.12.2022

1. Բաղադրյալ բառեր կազմիր այնպե՛ս, որ տրված բառերի առաջին բաղադրիչները լինեն վերջում: Ի՞նչ է փոխվում:

Օրինակ՝

բռնակալ — լիաբուռ:

Գրական — ամսագիր

շնչասպառ – անշունչ

քնել – անքուն

ջրկիր – կաթնաջուր, ցեխաջուր, քաղցրաջուր

գլխարկ – անգլուխ

խմբավար – երգչախումբ

2. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Նկարչին հատուկ — նկարիչ

 
ապուխտ դարձնել — ապխտել

 
աներևույթ դառնալ — աներևույթանալ

 
անօրեն բան — անօրինական


աշխույժ դառնալ — աշխուժանալ 


դաշույնով հարվածել — դաշույնահարել

 
անդունդի խորություն ունեցող — անդնդախոր


մառախուղով պատված — մառախլապատ:

3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Մեծամիտ, ձկնորս, կաթնաջուր, պայտաձև, արծաթափայլ:

բ) Գունագեղ, բարեգործ, փոշեկուլ, բառապաշար, սրամիտ:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 07.12.2022

540. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –18, +11 և –10 = — 18 + (+11) + (-10) = -7 + (-10) = -17

դ) +18, –27 և –5 = +18 + (-27) + (-5) = -9 + (-5) = — 14

զ) –29, +40 և +30 = -29 + (+40) + (+30) = +11 + (+30) = +41:

542. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։

Լուծում

63 – 35 = 28 (կմ)


Պատ.՝ 28 կմ:

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

բ) –3 + -3 = –6

դ) -18 + 7 = –11

զ) -29 + 20 = 9

ը) 25 + -5 = 20:

553. 2 սմ շառավղով շրջանի մեջ գծված է OABC ուղղանկյունը: Որքա՞ն է այդ ուղղանկյան AC անկյունագծի երկարությունը։

Պատ․՝ AC — 2 սմ:

555. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 1880, 4608, 900։

441 — 1, 3, 7, 9

280 — 1, 2, 4, 5, 7

1880 — 1, 2, 5, 8

4608 — 1, 2, 3, 4, 6, 9

900 — 1, 2, 3, 4, 5, 6, 9:

Մայրենի

Եղևնին

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծառը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Առաջադրանքներ՝

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

Իմ կարծիքով, ստեղծագործության գաղափարը այն էր, որ Եղևնին քաջության ու համառության օրինակ էր հանդիսանում բոլորի համար, որ այդ ցուրտը, բուքը և քամիները տանում էր առանց տրտնջալու ու ժպիտով։ Նաև գաղափարը այն էր, որ յուրաքանչյուր ուրախություն ունի իր գինը, և երբեմն ստիպված ենք լինում թանգ գին վճարել։

Ռուսաց լեզու

классная работа 08.12.2022

  1. Вставьте нужные формы местоимений в эти предложения: 1. Что ты знаешь о нем(он)? 2. Зачем ты едешь к ней (она)? 3. Он не любит меня (я). 4. Кто это с вами (вы)? 5. Какие отношения между (ты) тобой и нею (она)? 6. Я не хочу с (они)ними говорить. 7. Она постоянно думает о (он) нем. 8. Кто пойдёт в кино с (мы)нами? 9. Давайте позвоним ей (она). 10. Она уже забыла обо (я)мне.

Упражнение 2. Спишите, вставляя подходящие предлоги. Определите падежи местоимений.

1) Егор сидел рядом …со мной. 2) Ты всегда был строг ко … мне. 3) Сердце … мне сжалось. 4) Вникните во… всё это хорошенько. 5) Все принялись хохотать со… мною. 6) Вспомните обо … мне. 7) Мелькнуло со … мною моё детство. 8) Он славился во… всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся…о что-то.