Месяц: Декабрь 2022
Ոսկեվազի գինու գործարան
Սպիրտի թորում
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:
Աղբյուրը
Առաջադրանք՝
Համացանցից գտնել տեղեկություններ հայկական ավանդական Ամանորի մասին։ Ներկայացնել բլոգում։
Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը։ Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել։ Օրվա խորհուրդը կրակն էր։ Ամանորը , հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։
Տնային մաթեմ 19.12.2022
613. Ամբողջ թվերի զույգի համար ստուգե՛ք գումարման տեղափոխական օրենքի ճշտությունը.
բ) –3, +7 = (-3) + (+7) = (+7) + (-3) = +4
դ) –21, +12 = (-21) + (+12) = (+12) + (-21) = -9
զ) 0, –7 = 0 + (-7) = (-7) + 0 = -7
616. Գրի՛ առեք արտահայտությունը և հաշվե՛ք նրա արժեքը.
բ) –7-ին հակադիր թվին գումարել 8 և –18 թվերի գումարը,
(+7) + (8 + (-18)) = (+7) + (-10) = -3
617. Գտե՛ք արտահայտության արժեքը նախ գումարելով բոլոր դրական թվերը, ապա բոլոր բացասական թվերը.
բ) 10 + (–8) + 6 + (–9) + (–15) + 20 =
1) 10 + 6 + 20 = +36
2) (-8) + (-9) + (-15) = — (8 + 9 + 15) = -32
3) (+36) + (-32) = +4
625. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ արտահայտություն.
բ) ( –9 ) · ( +1 ) · ( +8 ) < 0
626. Հաշվե՛ք.
ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 | = 11
1) | –11 + 4 | = | -7 | = 7
2) | +5 — 8 | = | -3 | = 3
3) 2 x 7 = 14
4) 14 — 3 = 11
գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 | = 6
1) | 3 – 4 – 1 | = | 3 — 5 | = | -2 | = 2
2) | 2 + 7 – 12 | = |9 — 12| = | -3 | = 3
3) 2 x 3 = 6
ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 | = 4
1) | 9 – 5 + 4 | = | 13 — 5 | = | 8 | = 8
2) | –16 + 14 | = | -2 | = 2
3) 8 : 2 = 4
630. Պատկերված մարմինները կազմված են 8 սմ3 ծավալ ունեցող միանման չորսուներից։ Գտե՛ք այդ մարմինների ծավալները և որոշե՛ք, թե նրանցից որոնց ծավալներն են իրար հավասար։

5 x 8 = 40 (սմ3)
Պատ՝ 40 սմ3։

4 x 8 = 32 (սմ3)
Պատ․՝ 32 սմ3:

4 x 8 = 32 (սմ3)
Պատ․՝ 32 սմ3:
Ընդ․ պատ․՝ Բ և Գ։
Տնային մաթեմ 18.12.2022
594. Համեմատման նշաններից ո՞րը պետք է դնել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի ճիշտ համեմատում.
բ) (–8) · 5 < 0
դ) 2 · 3 < (–4) · (–2)
զ) (–12) · (–2) > 5 · (–1)։
595. Կատարե՛ք գործողությունները.
բ) (–13) · (–6) – (+4) · (+18) – (–5) · (+20) = -106
1) (-13) x (-6) = +78
2) (+4) x (+18) = +72
3) (-5) x (+20) = -100
4) +78 — (+72) = +6
5) +6 — (-100) = -106:
դ) (+2) · (–5) + (–3) · (–7) – (+16) · (–7) = +123
1) (+2) x (–5) = -10
2) (-3) x (-7) = +21
3) (+16) x (-7) = -112
4) -10 + (+21) = +11
5) +11 — (-112) = +123:
596. Հետևյալ թվերը ներկայացրե՛ք երկու արտադրիչների արտադրյալի տեսքով, որոնցից գոնե մեկը բացասական թիվ է.
–40 = -4 x 10, -20 x 2, -8 x 5
+32 = -2 x (-16), 8 x (-4)
–1 = -1 x (1)
0 = 0 x 0
–12 = -6 x 2
+9 = -3 x (-3)
609. Քաղաքից դուրս եկավ մի մեքենա, որի արագությունը 80 կմ/ժ էր։ հետո նրա հետևից շարժվեց մեկ ուրիշ մեքենա, որի արագությունը 90 կմ/ժ էր։ Քաղաքից դուրս գալուց ինչքա՞ն ժամանակ անց երկրորդ մեքենան առաջինից 20 կմ առաջ անցած կլինի։
Լուծում

Պատ՝ 8 ժամ։
«Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»
Մի աղջիկ կար: Ամբողջ օրը սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ պատմեցին նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց աղջիկը հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրի՛նգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի՛ տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո՛, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն կենտրոնացիր: Այս Սուրբ Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ`ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Ապագայի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե ընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ՜, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց Սուրբ Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր` երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել ի՛մ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ի՛նչ ինքնավստահորեն է ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:
Հեղինակ՝ Պաուլո Կոելյո
Առաջադրանքներ՝
Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
Անհասկանալի բառեր չկային։
Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո կարծիքը, մտքերը։
Այս ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք չէ ինքնամոռաց լսել ուրիշներին, այլ պետք է լսես ինքդ քեզ՝ քո սրտին։
Снег
Когда мы говорим зима, то в первую очередь представляем себе снег, ведь именно снег сигнализирует о приходе зимы. Но в этом году такого не было, зима еще не наступила, но уже предупредила о ее приходе в виде снега. Первый снег пришел и взял все под свои белые крылья. и нарисовал вокруг себя неописуемую картину.
Белый, мягкий снег закрыл золотую одежду осени и одел природу в белое платье новобрачной невесты. Словно еще одно дуновение вошло в воздух, влажный и холодный, который при дыхании словно замораживает все внутри тебя, от чувств к бесконечно мучительным мыслям. Тот холод освежает все тело. Отдает и хоть и немного холодит ,но приятное чувство возникает в душе.
Многие не любят зиму, снег, но как же не любить эту красоту, когда снежинки танцуют в воздухе и тихо падают и застилают все, краски природы меняются, от пестрых осенних красок ничего не остается и вместо них Белизна зимы красит мир. Снег скрывает под собой несовершенство мира и делает его совершенным своей красотой и красками. С него начинается зимняя сказка и идя по снегу, оставляя свои следы, кажется, что ты идешь через свою сказку, через волшебный ледяной мир и будто жизнь начинается заново., с белой страницы.
Մենակության մեջ
Ինձ թվում է, մենակության մեջ ամենասարսափելին դա հսկայական չափով սերն է, որն դու ուզում ես տալ, նվիրել ինչ-որ մեկին, բայց չես կարող, որովհետև կողքիդ չկա այն մեկը, ով արժանի կլինի ու արժանապատվությամբ կընդունի այդ անկեղծ սրտից եկած նվերը, որ թանկ է գումարով գնված յուրաքանչյուր նվերից: Երբեմն առաջանում է այնպիսի տպավորություն, որ մենակությունն կլանում է քեզ ներսից ամբողջությամբ: Դու ուզում ես անել ինչ – որ կարևոր բան, բայց չես կարող, քեզ ոչ մեկ չի ընդունում, քանի որ դու չափից դուրս իրական ես, չափից դուրս տարօրինակ ու չափից դուրս գիժ: Դա կապում է քեզ ու չի թողնում շարժվել, այն ստիպում է զգալ քեզ մենակ ամեն անգամ, երբ ինչ-որ հարցով կամ օգնության կանչով դիմում ես մեկին: Դու կապվում ես մարդկանց հետ, տալիս ես քո ամբողջ ուշադրությունը, իսկ նրանք չեն գնահատում, ընդունում են դա որպես մի պարտավորություն, ու այդպես կամաց-կամաց հարաբերություններն վերափոխվում են, դու զգում ես դա նրա խոսելաձևի ու վարքագծի մեջ: Մենակության մեջ որոշ ժամանակ մնալով դու սովորում ես նրան, բայց միևնույն ժամանակ այն չի դառնում քեզ հետ մի ամբողջություն: ՈՒ դու չգիտես ինչ անես, ինչպես ազատվել այդ մենակությունից, որովհետև չկա մեկը, ով կլինի կողքիդ ու մենակ չի թողնի: Ինչքան էլ մարդիկ ասեն, որ սովորել են մենակության ու այլևս ոչ ոքի չեն ուզում իրենց կողքին, միևնույնն է, յուրաքանչյուրն իր սրտի խորքում ուզում է սիրված լինել, ուզում է կողքին ունենալ մարդկանց, ովքեր մենակ չեն թողնի։ Մենք ուղղակի ուզում ենք, որ մեզ հասկանան, հասկանան այն, ինչի մասին մենք խոսում ենք, գրում ենք, մտածում ենք ու ինչի մասին որ երազում ենք:
Ինչ ցանես, այն էլ կհնձես
<<Ինչ ցանես ,այն էլ կհնձես>>արտահայտությունը մենք շատ ենք լսել մեր ծնողներից ։Սա խրատ է ՝դաստիարակման միջոց և կարծես թե նախազգուշացում,որ պետք է յուրաքանչյուր իրադրության ժամանակ միշտ հիշել և զգոն լինել արարքների և խոսք արտաբերելու ժամանակ ։Պետք է միշտ հիշենք ,որ ,եթե ցանկանում ենք լավ վերաբերմունք կամ հաճելի խոսքեր լսել մեր նկատմամբ ,ուստի անհրաժեշտ է նույն կերպ վերաբերվել դիմացինի հետ ,չէ որ բնության մեջ էլ է նույն կերպ. հնարավոր չէ ցանել ցորենի սերմ ,իսկ հնձել ելակ կամ նարինջ ,ուստի պետք է հիշել այն փաստն էլ ,որ կարևոր չէ ,երբ կստանաս համապատասխան վերաբերմունքը՝ լինի նույն պահին ,թե մեկ տարի հետո և՛ լավը,և՛ վատը անպայման վերադառնում է։Ես էլ եմ համոզվել և այս ասացվածքը հիշելով՝ աշխատում եմ միշտ լավ վերաբերվել բոլորին։