Մայրենի

Մենակության մեջ

Ինձ թվում է, մենակության մեջ ամենասարսափելին դա հսկայական չափով սերն է, որն դու ուզում ես տալ, նվիրել ինչ-որ մեկին, բայց չես կարող, որովհետև կողքիդ չկա այն մեկը, ով արժանի կլինի ու արժանապատվությամբ կընդունի այդ անկեղծ սրտից եկած նվերը, որ թանկ է գումարով գնված յուրաքանչյուր նվերից: Երբեմն առաջանում է այնպիսի տպավորություն, որ մենակությունն կլանում է քեզ ներսից ամբողջությամբ: Դու ուզում ես անել ինչ – որ կարևոր բան, բայց չես կարող, քեզ ոչ մեկ չի ընդունում, քանի որ դու չափից դուրս իրական ես, չափից դուրս տարօրինակ ու չափից դուրս գիժ: Դա կապում է քեզ ու չի թողնում շարժվել, այն ստիպում է զգալ քեզ մենակ ամեն անգամ, երբ ինչ-որ հարցով կամ օգնության կանչով դիմում ես մեկին: Դու կապվում ես մարդկանց հետ, տալիս ես քո ամբողջ ուշադրությունը, իսկ նրանք չեն գնահատում, ընդունում են դա որպես մի պարտավորություն, ու այդպես կամաց-կամաց հարաբերություններն վերափոխվում են, դու զգում ես դա նրա խոսելաձևի ու վարքագծի մեջ: Մենակության մեջ որոշ ժամանակ մնալով դու սովորում ես նրան, բայց միևնույն ժամանակ այն չի դառնում քեզ հետ մի ամբողջություն: ՈՒ դու չգիտես ինչ անես, ինչպես ազատվել այդ մենակությունից, որովհետև չկա մեկը, ով կլինի կողքիդ ու մենակ չի թողնի: Ինչքան էլ մարդիկ ասեն, որ սովորել են մենակության ու այլևս ոչ ոքի չեն ուզում իրենց կողքին, միևնույնն է, յուրաքանչյուրն իր սրտի խորքում ուզում է սիրված լինել, ուզում է կողքին ունենալ մարդկանց, ովքեր մենակ չեն թողնի։ Մենք ուղղակի ուզում ենք, որ մեզ հասկանան, հասկանան այն, ինչի մասին մենք խոսում ենք, գրում ենք, մտածում ենք ու ինչի մասին որ երազում ենք: