Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 07.12.2022

540. Գումարե՛ք հետևյալ թվերը.

բ) –18, +11 և –10 = — 18 + (+11) + (-10) = -7 + (-10) = -17

դ) +18, –27 և –5 = +18 + (-27) + (-5) = -9 + (-5) = — 14

զ) –29, +40 և +30 = -29 + (+40) + (+30) = +11 + (+30) = +41:

542. Էլեկտրագնացքը, կայարանից դուրս գալով, նախ մի ուղղությամբ անցել է 35 կմ, ապա հակառակ ուղղությամբ` 63 կմ։ Կայարանից ի՞նչ հեռավորության վրա է գտնվում էլեկտրագնացքը։

Լուծում

63 – 35 = 28 (կմ)


Պատ.՝ 28 կմ:

545. Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

բ) –3 + -3 = –6

դ) -18 + 7 = –11

զ) -29 + 20 = 9

ը) 25 + -5 = 20:

553. 2 սմ շառավղով շրջանի մեջ գծված է OABC ուղղանկյունը: Որքա՞ն է այդ ուղղանկյան AC անկյունագծի երկարությունը։

Պատ․՝ AC — 2 սմ:

555. Հետևյալ թվերը վերլուծե՛ք պարզ արտադրիչների` 441, 280, 1880, 4608, 900։

441 — 1, 3, 7, 9

280 — 1, 2, 4, 5, 7

1880 — 1, 2, 5, 8

4608 — 1, 2, 3, 4, 6, 9

900 — 1, 2, 3, 4, 5, 6, 9:

Մայրենի

Եղևնին

Ի՜նչ անակնկալ… Երեկ նա կանգնած էր իր ամբողջ կանաչ հասակով, իսկ այսօր…Իմ տան առջև տարածվում է քաղաքային մի փոքրիկ, շատ փոքրիկ պուրակ— այնպես որ, երբ էլ նայում եմ լուսամատից` տեսնում եմ նրա ջահել, չորս-հինգ տարեկան ծառերը, ապա մյուս թփերը, կանաչներն ու ծաղիկները։ Պուրակը նոր է իր ավազաններով, ցայտաղբյուրներով և երկար նստարաններով։ Ամառն այդտեղ լինում են բազմատեսակ ծաղիկներ, թփեր… Բայց ինձ ավելի գրավում են ծառերը, որ շուտ բացվում են, ուշ տերևաթափվում— չինական ակացիաները, կովկասյան լայնատերևիները և մյուս ստվերոտ ծառերը. ու մանավանդ եղևնիները, որ ձմեռն անդամ կենդանի են պահում պուրակը` իրենց մշտադալար կանաչով։

Ուղիղ լուսամուտիս առաջ աճում, բարձրանում էր մի մարդահասակ եղևնի։ Ամեն առավոտ, և առհասարակ ամեն ժամ, երբ մոտենում էի լուսամուտիս` իմ առաջին հայացքն ընկնում էր դրա վրա, և նա ասես ժպտում էր ինձ իր կանաչ հանդերձներով, ժպտում էր մանավանդ ձմեռը։

— Տեսնո՜ւմ ես,— կարծես ասում էր նա։— Ես ցրտից չեմ վախենում. կանաչ հանդերձներս չեմ փոխում…

Նայելով նրան` ես նույնպես ժպտում էի, որ նա իրոք հերոս է, իրոք պահպանում է իր կանաչները և չի վախենում ո՛չ քամուց, ո՛չ ձյունից, ո՛չ ցրտից… Ու ինձ համակում էր մի ուրախ, մի հպարտ զգացում.— Ա՜յ, ինչպե՜ս պետք է լինել…

Եվ ձմռան ցուրտը, բուքը սարսափելի չէին թվում ինձ։

Ահա ինչպե՜ս է դիմանում այս փոքրիկ ծառը… ոչ միայն դիմանում— կանաչների հետ դարան է պահում իր սրտում ու չի ընկճվում բնավ. աշխարհին նայում է միշտ ուրախ, միշտ զվարթ… Ու փոքրիկ ծառը դառնում էր ինձ սիրելի, այնքա՛ն սիրելի, որ թվում էր հարազատ, և ուզում էի, որ նա մնա միշտ այդպես լավ ու խիզախ…

Բայց այսօր, այս առավոտ, երբ նոր զարթնած, սովորականի պես, մոտենում եմ լուսամուտիս, եղևնին չկա… Թվում է ինձ՝ ուրիշ կողմ եմ նայել, և դիտում եմ ավելի ուշադիր…

Այո, նա՝ իմ կանաչ, մարդահասակ եղևնին չկա…

Նրա տեղ մնացել է սղոցով կտրած բունը՝ գետնից մի թիզ բարձր, մի քանի փոքրիկ ճյուղեր գետնին կպած… Այո, բունը. և նա այժմ սպիտակին է տալիս մի կլոր, պղնձյա հինգ կոպեկանոցի չափ…

Ի՞նչ է պատահել… ու նայում եմ իրարից հեռու տնկված եղևնիներին, նրա հասակակից եղևնիներին…

Նրանք կանգուն են։ Ինչպես միշտ կանաչազգեստ, կատարները խրոխտ վեր պարզած։

Իսկ իմ եղևնին…

Ո՞ւր է իմ եղևնին…

Ո՞վ է կտրել նրան և ինչո՞ւ…

Մտածում եմ ու գտնում հանկարծ.— Ա՛, վաղը Նոր տարի է… կտրել-տարել են տոնածառ սարքելու…— Ու միտքս գնում է կտրող-տանողի տունը.— ինչպե՞ս է զգում նա այդ ծառի առաջ, ծառ, որին զրկել է կյանքից, գողացել մի քանի օր ուրախանալու համար…

Իսկ դեռատի ծառը, որ տարին բոլոր ուրախացնում էր ամենքին, հիմա չորս պատերի մեջ մեռնում է զարդարված…

Եվ քանի՜ հազարավորներ այդպես… Մի՞թե ամեն ուրախություն լինում է մի զոհի գնով…

Առաջադրանքներ՝

Փորձի՛ր ներկայացնել ստեղծագործության գաղափարը:

Իմ կարծիքով, ստեղծագործության գաղափարը այն էր, որ Եղևնին քաջության ու համառության օրինակ էր հանդիսանում բոլորի համար, որ այդ ցուրտը, բուքը և քամիները տանում էր առանց տրտնջալու ու ժպիտով։ Նաև գաղափարը այն էր, որ յուրաքանչյուր ուրախություն ունի իր գինը, և երբեմն ստիպված ենք լինում թանգ գին վճարել։

Ռուսաց լեզու

классная работа 08.12.2022

  1. Вставьте нужные формы местоимений в эти предложения: 1. Что ты знаешь о нем(он)? 2. Зачем ты едешь к ней (она)? 3. Он не любит меня (я). 4. Кто это с вами (вы)? 5. Какие отношения между (ты) тобой и нею (она)? 6. Я не хочу с (они)ними говорить. 7. Она постоянно думает о (он) нем. 8. Кто пойдёт в кино с (мы)нами? 9. Давайте позвоним ей (она). 10. Она уже забыла обо (я)мне.

Упражнение 2. Спишите, вставляя подходящие предлоги. Определите падежи местоимений.

1) Егор сидел рядом …со мной. 2) Ты всегда был строг ко … мне. 3) Сердце … мне сжалось. 4) Вникните во… всё это хорошенько. 5) Все принялись хохотать со… мною. 6) Вспомните обо … мне. 7) Мелькнуло со … мною моё детство. 8) Он славился во… всём округе гостеприимством и радушием. 9) В темноте я больно ушибся…о что-то.