Մաթեմատիկա 6

մաթեմատիկա տնային 05.12.2022

532. Կատարե՛ք գումարում.

բ) (–18) + (–3)=-21

դ) (–21) + (–4)=-25

զ) (–29) + (–41)=-70

  • 533.Գումարե՛ք հետևյալ թվերը.
    բ) –1, –20 և –8,
  • (-1)+(-20)+(-8)=-29
  • դ) –6, –9 և –10,
  • (-6)+(-9)+(-10)=-25
  • զ) –4, –15 և –25
  • (-4)+(-15)+(-25)=-44
  1. Կրպակատերը շաբաթվա առաջին օրն ունեցավ 1000 դրամի
    կորուստ։ Երկրորդ օրը նրա համար նույնպես անշահավետ եղավ։
    Այդ օրվա կորուստը եղավ 1500 դրամ։ Ընդամենը ինչքա՞ն կորուստ
    ունեցավ կրպակատերն այդ երկու օրում:

1000+1500=2500դրամ երկու օրում կորուստ

547.Հաշվե՛ք 2 ·|*| – |–6| + 3 արտահայտության արժեքները` աստղանիշի
փոխարեն տեղադրելով +2, –10, +5, –6, –1, 0 թվերը։

2 ·|+2| – |–6| + 3=+1

2 ·|-10| – |–6| + 3=+17

2 ·|+5| – |–6| + 3=+7

2 ·|-6| – |–6| + 3=+9

2 ·|-1| – |–6| + 3=-1

2 ·|0| – |–6| + 3=-3

  1. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք A (–7), B (+2) կետերը և գտե՛ք
    նրանց հեռավորությունը։ Ճի՞շտ է արդյոք, որ այդ հեռավորությունը
    հավասար է C (+7) և D (–2) կետերի հեռավորությանը։
Մայրենի

Դասարանական մայրենի 30.11.2022

1. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

– Բերանդ ջուր մի՛ առ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի մարդ ես էն աշխարհն ուղարկել:

Բժիշկը պատասխանեց.

– Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

Առաջինը համարվում է որպես խողակցական, իսկ երկրորդը որպես առակ։

Կարդա՛ 

Խոսքում բառը կարող է գործածվել ուղղակի և փոխաբերական իմաստներով:

Բառի արտահայտած փոխաբերական իմաստները բխում են նրա հիմնական իմաստից:

Հոմանիշների, հականիշների, նույնանունների գործածությունը խոսքը գեղեցկացնում է, հարստացնում ու ոճավորում:

2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ:

Ա. Ականջ, արի, տարի, կրակ, ամպ:

Բ. Կախականջ, ականջ դնել, արիություն, քաջարի, տարեկան, կրակ անել, կրակվառիչ, ամպանված:

Մայրենի

մայրենի դասարանական 05.12.2022

1. Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:

Վարդագույն – վարդ – ա – գույն – մոխրագույն, ոսկեգույն, գույնզգույն։

ճերմակահեր – ճերմակ – ա – հեր – ալեհեր, սևահեր, շիկահեր։

օձաձև –  օձ – ա – ձև – շրջանաձև, եռանկյունաձև, աստղաձև։

արշավախումբ –  արշավ – ա – խումբ – աստղախումբ, ձիախումբ, թռչնախումբ։

սևաչյա –  սև – աչ – յա — կապուտաչյա, սիրունաչյա։

շիկահեր –  շիկ – ա – հեր – ճերմակահեր, ալեհեր, սևահեր։

շղթայակապ – շղթա – յա – կապ – հոդակապ, քարկապ, շաղկապ։

Մայրենի

Քիթը

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է: