Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 16.11.2022

445; 455; 457; 459

  1. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.
    Գրե՛ք նրանց կոորդինատները:

A= -5

B= -3

C= -2

D=+1

E=+3

F=+5

455. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։

Պատ.՝ -1

457.

Գոյություն ունե՞ն արդյոք ամենափոքր բացասական և ամենամեծ
դրական թվեր։

Պատ.՝ ոչ, չունեն

459.

 Ասե՛ք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝
ա) ամենափոքրը –7-ն է,

-6, -5, -4

բ) ամենամեծը –5-ն է։

-6, -7, -8

Մաթեմատիկա 6

Կորդինատային ուղիղ

Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը:

М_I_01_t(1).png

Այն ուղիղը, որի վրա նշված է О(0) հաշվարկման սկզբնակետը, դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:

О(0) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը:

Սլաքի մոտ տեղադրում են x,y,z կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:

М_I_01_t(2).png

Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը:

Արտասանում են այսպես. «P կետը ընկած է О կետից ձախ», «P կետը ընկած է K կետից աջ»:

Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:

կոռդ.png

Ուշադրություն

Միավոր հատվածը տարբեր կոորդինատային ուղիղների վրա կարող է տարբեր լինել: Վերևի նկարում այն հավասար է 4 վանդակի:

Գտնենք O,K,T կետերի կոորդինատները:

O(0) K(−1) T(2)

Դասարանական առաջադրանքներ՝ 442; 444; 446; 456; 458

442. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝
ա) կոորդինատների սկզբից աջ,

Պատ․՝ դրական

բ) կոորդինատների սկզբից ձախ։

Պատ․՝ բացասական

  1. Ի՞նչ կորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
    ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ, Պատ․՝ +3
    բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։

Պատ․՝ -5

  1. Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները (տե՛ս նկ. 58)։

ա) Պատ․՝ E=-9, F=-8, G=-6, K=-3, A=+1, B=+4, C=+7, D=+9

բ) Պատ․՝ A=-10, B=-7, C=-4, D=-2, E=-1, O=0, F=+3, G=+5, K=+8

456. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ
թվերը։

Պատ․՝ ամենամեծը -10, ամենափոքր -99

458. Գրե՛ք ստորև բերված նախադասությունները՝ օգտագործելով + և – նշանները.


ա) Գիշերը օդի ջերմաստիճանը եղել է զրոյից 8oցածր, իսկ ցերեկը՝ զրոյից 2o բարձր։

Պատ․՝ ցերեկը +2օ, գիշերը -8օ


բ) Մակընթացության ժամանակ ջրի մակարդակը եղել է 0 նշագծից 3.1/5մ-ով բարձր, իսկ տեղատվության ժամանակ՝ 2.1/10մ-ով ցածր։

Պատ․՝ մակընթացության ժամանակ +3.1/5, տեղատվության ժամանակ՝ +2.1/10


գ) Մեխիկո քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 2240 մ
բարձրության վրա, իսկ Աստրախան քաղաքը՝ ծովի մակերևույթից 25 մ ցածր։

Պատ․՝ Մեխիկո +2240մ, Աստրախան -25մ

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային

421. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք փոքր են՝

բ) 0-ից,

Պատ․՝ -1, -2, -3, -4, -5, -6, -7

դ) –1-ից,

Պատ․՝ -2, -3, -4, -5, -6, -7, -8

զ) –10-ից,

-11, -12, -13, -14, -15, -16, -17

ը) –3-ից։

Պատ․՝ -4, -5, -6, -7, -8, -9, -10

422. Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝

բ) –6-ից,

Պատ.՝ -5, -4, -3, -2, -1, 0, 1

դ) 0-ից,

1, 2, 3, 4, 5, 6, 7

զ) 10-ից,

Պատ.՝ 11, 12, 13, 14, 15, 16, 17

ը) 5-ից

Պատ.՝ 6, 7, 8, 9, 10, 11, 12

425. Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի
փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

բ) –4 < * < 0,

Պատ․` -3, -2, -1

դ) –5 < * < 5,

Պատ․` -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4,

զ) –28 < * < –22։

Պատ․` -27, -26, -25, -24, -23

427. Ո՞ր թվանշանները կարելի է գրել աստղանիշի փոխարեն,
որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն.

բ) –8*72 < –8672,

Պատ․՝ 8872

դ) –*86* > –9868

Պատ․՝ 1861

Մայրենի

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը

խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց

նրա աչքերին ու ասաց.

-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Հեղինակ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ՝

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ — մահմեդականների թափառական կրոնավոր

բազմել – հանդիսավոր նստել

աներեր – չերերացող

ցուպ – ձեռնափայտ

տատասկներ – փշեր

կիզել – այրել

գոցել – փակել

խանձարուր – բարուր

բարձրաբարբառ – բարձր ձայնով

ակնապիշ – անթարթ

բարկ – թեժ

ըղձալ – ցանկանալ

անքթիթ – ակնդետ։ 

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված ՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր ամբողջ մարդկության  հոգու խորքերից

Ճերմակ ալիքները բարկ հովին տված ՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր դարերի խորքերից։ 

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը բարի, մարդասեր, համառ և բարեսիրտ մարդ էր, որը ուզում էր մարդկության երջանկության իմաստը նվիրել։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Իմ կարծիքով Սֆինքսը գտել էր իր երջանկության իմասը և այն քարանալու մեջ էր։ Իմաստը այն էր, որ Սֆինքսը ուզում մարդկանք փոխանցել, որ երջանկության իմաստը ոչ թե զգալու ու կամենալու մեջ է այլ ապրելու։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Իմ կարծիքով ամեն մարդ ունի իր երջանկության բանալին։ Մեկ իրեն երջանիկ է զգում գումար ունենալուց, մյուսը բարցր դիրք ունենալուց, մեկը աշխատանքով է երջանկանում, մեկը հանգստով։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

Հարցումներ, տատասկներ, խանձուրներ։

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 14.11.2022

417. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) a ամբողջ թիվը 3-ից մեծ է։ Արդյոք այն անպայման դրակա՞ն է։

Պատ․՝ այո


բ) b ամբողջ թիվը 3-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։

Պատ․՝ ոչ

գ) c ամբողջ թիվը 0-ից փոքր է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն
բացասական է։

Պատ․՝ այո


դ) d ամբողջ թիվը –1-ից մեծ է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն դրական է։

Պատ․՝ ոչ

ե) e ամբողջ թիվը –5-ից փոքր է։ Արդյոք այն անպայման
բացասակա՞ն է։

Պատ․՝ այո


զ) f ամբողջ թիվը 1-ից փոքր է։ Արդյոք այն անպայման
բացասակա՞ն է։

Պատ․՝ ոչ

418. Գրե՛ք հետևյալ թվերը`
ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,

-11, -7, -6, -2, -1, 0, 7, 24, 31

419. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում
կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) –4 < -2 < 0,

գ) –19 < -16 < –14,

ե) 8 > 4 > –1,

է) 1 > 0 > –2,

թ) –100 > -101 > –102։

420. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է
գտնվում տրված թիվը։

ա) 9,

Պատ․՝ 8 և 10

գ) 1

Պատ․՝ 0 և 2

ե) -7

Պատ․՝ -8 և -6

է) –200,

Պատ․՝ -201 և -199

433. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է
180 կմ-ով ավելի, քան 6 ժամում։

Լուծում

9-6=3

180:3=60

Պատ․՝ 60կմ/ժ

Մայրենի

Մայրենի տնային 11.11.2022

1. Տեքստում կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված հականիշները:

 Հեռավոր-մերձավոր, ներկա-անցյալ, պատճառ-հետևանք, հանելուկ-լուծում, գրոհել-նահանջել, խաղաղ-անապահով:

Վերջին միլիոնավոր տարիների ընթացքում սառցադաշտերը մի քանի անգամ իջել են Սկանդինավյան լեռներից, գրոհել մինչև Միջերկրական ծով ու հետո կրկին նահանջել: Սառցադաշտային ժամանակաշրջանը մեր մոլորակի հեռավոր անցյալն է: Եվ ներկայում այդ շրջանին վերաբերող շատ բան դեռ հանելուկ է: Դեռ լուծում չունի այն հարցը, թե ինչի հետևանքով են առաջացել այդպիսի ցրտերը: Չգիտենք նաև մեր մոլորակի դեմքին հայտնված բազմաթիվ «վերքերի» ստույգ պատճառները: Իսկ ի՞նչ է բերելու մերձավոր ապագան: Մարդկությունը կարո՞ղ է հուսալ, որ Երկրի վրա խաղաղ կյանք է սկսվելու, թե՞ մեր մոլորակին տիեզերական անապահով ապագա է սպասվում:

2.  Ծով ու ցամաք նկարագրի՛ր ինչքան հնարավոր է շատ հականիշներ գործածելով:

Ծով-հեղուկ, կապույտ, ջուր, ալիքներ, սառ:

Ցամաք-չոր, մոխրագույն, անշարժ, տաք, բերքատու:

3. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր կետերի փոխարեն: Ինչպիսի՞բառեր ստացվեցին:

Նկարի շունը շատ նման էր մեր Բողարին: (Նկար, նկարել)

Եթե աղջկաս համար ծաղիկներ նկարեմ, աղջիկս շատ կուրախանա: (Նկար, նկարել)

Որ գանձը թաղի ծառի տակ ու գնա, հետո կգտնի՞: (Թաղել, թաղ)

Մեր թաղի տղաներն ամենաճարպիկն են: (Թաղել, թաղ)

Ի՛նչ էլ շահի, կուրախանա: (Շահ, շահել)

Դերձակի հետ շահի ծառաները մտան: (Շահ, շահել)

Բժշկի դուստրն է ընկերուհիս: (Բժիշկ, բժշկել)

Հիվանդին մայրդ թող բժշկի: (Բժիշկ, բժշկել)

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 11.11.2022

414. x թիվը դրակա՞ն է, թե՞ բացասական, եթե`
ա) x > 0,

Պատ․՝ դրական

բ) x < 0:

Պատ․՝ բացասական

415. Աճման կարգով թվարկե՛ք ամբողջ թվերը.

բ) –10-ից մինչև –3-ը,

-10, -9, -8, -7, -6, -5, -4, -3,

դ) –20-ից մինչև –10-ը,

-20, -19, -18, -17, -16, -15, -14, -13, -12, -11, -10

զ) –45-ից մինչև –40-ը։

-45, -44, -43, -42, -41, -40

416. Համեմատե՛ք ամբողջ թվերը.

բ) –4 և 2,

-4 < 2

դ) –1 և 1,

-1 < 1

զ) –16 և –12,

16 < 12

429. Գրե՛ք բոլոր միանիշ ամբողջ թվերը

Պատ․՝ -9, -8, -7, -6, -5, -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,

  1. Շրջանը սահմանագծող շրջանագծի երկարությունը 72 սմ է։ Գտե՛ք
    այդ շրջանի սեկտորի աղեղի երկարությունը, եթե սեկտորի
    անկյունը՝ բ) 10o

360:72=10:x

72×10=720

720:360=2սմ

Պատ․՝ 2սմ

դ) 5o

360:72=5:x

5×72=360

360:360=1սմ

Պատ․՝ 1սմ

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 07.11.2022

341.

Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է
ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն
բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

Պատ.՝ 19/20

343

Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է
լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր
կլինի։

Պատ.՝ 28/31

349

Գտե՛ք երկու շրջանագծերի իրարից ամենահեռու և իրար ամենամոտ
կետերի հեռավորությունները, եթե շրջանագծերի շառավիղները 4 սմ
և 5 սմ են, իսկ նրանց կենտրոնների հեռավորությունը 12 սմ է։

Պատ.՝21 սմ և 3 սմ

354

Զբոսաշրջիկը 6 ժամ հեծանիվով գնացել է 20 կմ/ժ արագությամբ
և մի քանի ժամ ավտոբուսով ՝ 50 կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամ է
զբոսաշրջիկը գնացել ավտոբուսով, եթե անցել է ընդամենը 320 կմ։

Պատ.՝ 4 ժամ

Մայրենի

Եղնիկը

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:

    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վառվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

    «Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

    Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:

    Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…

    Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…

    Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

    Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…

    Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:

    Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:

    Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:

    Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…

    Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հեղինակ ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ ՝

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

հանդի – արտ, դաշտ

մակաղած – ոչխարների կեսօրվա հավաքատեղը

ոսկեգեղմ – ոսկեվարս

մատաղ – նորածին

խարտյաշ – դեղձան, շիկահեր

շառաչը – քամու ձայն

շնկշնկան – անտառի ձայնը

վճիտ – պարզ

թախծալի – տրտմալի

հուժկու – հզոր։

2. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը, գաղափարը։ 

Իմ կարծիքով Ավ․ Իսահակյանը նկատի ուներ, որ անգամ կենդանիները ունեն հոգի։ Նրանք մարդկանց նման ունեն ծննդավայրի, ծնողների և հարազատ միջավայրի կարոտի զգացողություն։

Մայրենի

Մեծ ճշամրտությունը

1. Էլ. բառարանի օգնությամբ բացատրի՛ր բառերը:

Մեծահարուստ֊Մեծ հարստության տեր, կանուխ֊վաղ,  խուժեց֊հարձակվել, ավար-կողոպուտ, կողոպտված֊գողացված:

2. Ի՞նչ կապ կա ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի միջև: 

Ստեղծագործության առաջին և երկրորդ մասերի եջ տարբերությունն այն է, որ առաջին մասում նա տանջում էր մարդկանց չհասկանալով դա, իսկ երկրորդ մասում արդեն նույն ձև նրա հետ էին վարվում, այդ ժամանակ էլ նա հասկացավ, որ նա տանջում էր մարդկանց։

3. Բացատրի՛ր վերնագիրը, ո՞րն էր մեծ ճշմարտությունը:

Մեծ ճշմարտություն ասելով հասկանում ենք, որ կա մի մեծ ճշմարտություն, բայց այդ ճշմարտության մեջ կան իրար հակասող ճշմարտություններ։

4. Բնութագրի՛ր մեծահարուստին:

Մեծահարուստը հարուստ մի տղամարդ էր, որի աչքերով մարդիկ չեին կարողանում աշխատել, օրերը կարճ էին և այլն, իսկ հետո նա իր մաշկով զգաց դրա ամբողջովին հակառակը։

5.Տեքստից դուրս գրի՛ր հիմնական գաղափարն արտահայտող տողերը:

այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զղջաց արյան բոլոր կաթիլներով  կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված:

6. Քո կարծիքով ի՞նչ է սովորեցնում պատմությունը: 

Իմ կարծիքով պատմությունն սովորեցնում է էությանը նայել ոչ միայն քո տեսակետից այլ նաև էությանը պետք է նայել ուրիշի տեսակետից։


7. Գտի՛ր և գրի՛ր ասույթներ ճշմարտության մասին, ներկայացրո՛ւ քո մտորումները՝ ի՞նչ է ճշմարտությունը, արդյոք միշտ է ճշմարտությունը հաղթանակում և այլն: Տեղադրել բլոգում: 

Ավելի հեշտ է գտնել սխալը,քան ճիշտը:

Յ.Վ.Գյոթե

Ճշմարտությունը միշտ հնարավոր է :

Շերլոկ Հոլմս

Ճշմարտությունն այն է,ինչին հավատում է մեծամասնությունը :

Հնդկացի մի առաջնորդ

8. Երկու տեքստ ստացի՛ր կետերի փոխարեն մի դեպքում գրելով տրված հոմանիշներից առաջինը, մյուս դեպքում՝ երկրորդը: Ստացված տեքստերը համեմատի՛ր:

Արևի շողերը (շողերը, ճառագայթները) տաքացնում (տաքացնում, ջերմացնում) են Երկրի երեսը (երեսը, մակերևույթը), և շատ (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի երեսից (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ ելնում (ելնում, բարձրանում): Ջուր է ելնում (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում ամեն մի (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան ցրտին (ցրտին, սառնամանիքին) էլ (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված շորը (շորը, սպիտակեղենը):

Արևի ճառագայթները (շողերը, ճառագայթները) ջերմացնում (տաքացնում, ջերմացնում) են Երկրի մակերևույթը (երեսը, մակերևույթը), և մեծ քանակությամբ (շատ, մեծ քանակությամբ) ջուր է գոլորշիանում: Գետերի, լճերի ու ծովերի մակերևույթից (երեսից, մակերևույթից) անտեսանելի գոլորշիներ են օդ բարձրանում (ելնում, բարձրանում): Ջուր է բարձրանում (ելնում, բարձրանում) բոլոր բույսերից, ջուր է արտաշնչում յուրաքանչյուր (ամեն մի, յուրաքանչյուր) կենդանի էակ: Գոլորշիացում լինում է ձմռան սառնամանիքին (ցրտին, սառնամանիքին) անգամ (էլ, անգամ). հիշենք՝ ինչպե՛ս է չորանում լվացված սպիտակեղենը (շորը, սպիտակեղենը):