Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Բառարան
կալաւ — բռնեց
զենուլ — մորթել
ասէ — ասում է
զիս — ինձ
զի — որ, թե, որովհետև, որպեսզի
խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ
ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ
ականատ — թակարդ
յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում
ստուգիւ — ստուգապես, իսկապես
մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես
ի ձեռաց — ձեռքից
զսիրելիս — սիրելիներին
զազգականս — ազգականներին
մատնես — մատնում ես
ի մահ — մահվան
Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.
զբազում, զսիրելիս, յականատս:
2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.
կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
Մի սպանիր, mi կաքավի, իմ սիրելիներին և ազգականներին, բազում կաքավներ, իմ ձեռքով :
Ի՞նչ բռնեց որսորդը:
Որսորդը բռնեց մի կաքավ։
Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Կաքավը խոստացավ որսորդին, որ կխաբի բազում կաքավների ու կգցի որսորդի թակարդը։
Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
Սիրելիներիդ և ազգականներիդ մատնելու համար, իսկապես պիտի մեռնես իմ ձեռքով։
Առակն աշխարհաբար դարձրու:
Որսորդը և կաքավը
Որսորդը բռնեց մի կաքավ և ուզեցավ մորթել: Կաքավն ասաց.
— Մի՛ սպանիր ինձ,որովհետև ես կխաբեմ բազում կաքավների ու կգցեմ քո թակարդը:
Որսորդն ասաց.
— Այժմ իսկապես պիտի մեռնես իմ ձեռքով, քանի որ սիրելիներիդ և ազգականներիդ մատնում ես մահվան:
Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:
Կաքավը շատ եսասեր և դավաճան էր։
Առակը ցույց է տալիս, որ հարազատին դավաճանողին չպե՛տք է հավատալ, նա ամեն պահ կարող է դավաճանել ցանկացածին։