Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:
Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագո
Հարցեր
- Գրի՛ր տրված բառերի բացատրությունը:
մանրավաճառ-Մանր-մունր իրեր վաճառող
բնավ-Բոլորովին, ամենևին:
պարտիզպան-հողը մշակող
պարտեզ-այգի
լապտեր-Լուսավորման ապակյա անոթ
երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել:
2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:
Տղան դժգոհ եր որ նա ազատ չէր և նա անում չէր անում այն ինչ նա ուզում եր:
3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ
- մանրավաճառը
Մանրավաճառը կարող էր դժգոհել նրանից որ նրա գործը վատ է գնում,իսկ նա կարող էր ցանկանալ հակառակը:
- պարտիզպանը
Նրա վրա հողի տակից կարող էր օձ կամ նման մի բան հարձակվել:
- պահապանը
Պահապանը կարող եր դժգոհել նրանից որ նա գիշերները չի քնում,իսկ ցանկանալ նա կարող եր որ գիշերները քնի:
4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը: