Բնական թվերով կոորդինատային ճառագայթը լրացնենք նույն սկզբնակետով հակադիր ճառագայթով և նշենք նրա վրա նույն տիպի բաժանումներ: Ստանում ենք կոորդինատային ուղիղը:
Այն ուղիղը, որի վրա նշված է О(0) հաշվարկման սկզբնակետը, դրական ուղղությունը և միավոր հատվածը, կոչվում է կոորդինատային ուղիղ:
О(0) կետը հաշվարկման սկզբնակետն է: Նրանից աջ նշում են դրական թվերը, իսկ ձախ՝ բացասական թվերը: Սլաքը ցույց է տալիս դրական հաշվարկման ուղղությունը:
Սլաքի մոտ տեղադրում են x,y,z կամ այլ լատիներեն տառ: Դա կոորդինատային ուղղի անվանումն է:
Կոորդինատային առանցքի վրա կարևոր է կետերի դասավորությունը:
Արտասանում են այսպես. «P կետը ընկած է О կետից ձախ», «P կետը ընկած է K կետից աջ»:
Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:
Ուշադրություն
Միավոր հատվածը տարբեր կոորդինատային ուղիղների վրա կարող է տարբեր լինել: Վերևի նկարում այն հավասար է 4 վանդակի:
442. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝ ա) կոորդինատների սկզբից աջ,
Պատ․՝ դրական
բ) կոորդինատների սկզբից ձախ։
Պատ․՝ բացասական
Ի՞նչ կորդինատ կունենա այն կետը, որն ունի՝ ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ, Պատ․՝ +3 բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։