Մայրենի

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:

Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը

խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց

նրա աչքերին ու ասաց.

-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:

Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը

պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ

անպատասխան:

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…

Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:

Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:

Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…

Հեղինակ՝ Ավ. Իսահակյան

Առաջադրանքներ՝

1. Բացատրի՛ր բառեը, կարող ես օգտվել էլ. բառարանից: 

Դերվիշ — մահմեդականների թափառական կրոնավոր

բազմել – հանդիսավոր նստել

աներեր – չերերացող

ցուպ – ձեռնափայտ

տատասկներ – փշեր

կիզել – այրել

գոցել – փակել

խանձարուր – բարուր

բարձրաբարբառ – բարձր ձայնով

ակնապիշ – անթարթ

բարկ – թեժ

ըղձալ – ցանկանալ

անքթիթ – ակնդետ։ 

2. Առանձնացրո՛ւ բառեր, արտահայտություններ, որոնք անհասկանալի են,  բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

3. Նշված արտահայտությունները փոխարինիր համարժեք այլ արտահայտություններով:

Ճերմակ ալիքները բարկ հովին տված ՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր ամբողջ մարդկության  հոգու խորքերից

Ճերմակ ալիքները բարկ հովին տված ՝ նորից հարցրեց դերվիշը, և նրա աղաչող

ձայնը հնչում էր դարերի խորքերից։ 

4. Բնութագրի՛ր և նկարագրի՛ր դերվիշին:

Դերվիշը բարի, մարդասեր, համառ և բարեսիրտ մարդ էր, որը ուզում էր մարդկության երջանկության իմաստը նվիրել։

5. Նորից կարդա՛ Սֆինքսի պատասխանը և գրավոր բացատրի՛, թե ինչ էր ուզում ասել:

«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:

Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:

Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը – չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Իմ կարծիքով Սֆինքսը գտել էր իր երջանկության իմասը և այն քարանալու մեջ էր։ Իմաստը այն էր, որ Սֆինքսը ուզում մարդկանք փոխանցել, որ երջանկության իմաստը ոչ թե զգալու ու կամենալու մեջ է այլ ապրելու։

6. Ի՞նչ է երջանկությունը : Ներկայացրո՛ւ մտքերդ: 

Իմ կարծիքով ամեն մարդ ունի իր երջանկության բանալին։ Մեկ իրեն երջանիկ է զգում գումար ունենալուց, մյուսը բարցր դիրք ունենալուց, մեկը աշխատանքով է երջանկանում, մեկը հանգստով։

7. Տեքստից դուրս գրի՛ր հոգնակի թվով գործածված երեք բառ: 

Հարցումներ, տատասկներ, խանձուրներ։

8. Տեքստից դուրս գրի՛ր քեզ դուր եկած նկարագրությունը: 

Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 14.11.2022

417. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.
ա) a ամբողջ թիվը 3-ից մեծ է։ Արդյոք այն անպայման դրակա՞ն է։

Պատ․՝ այո


բ) b ամբողջ թիվը 3-ից փոքր է։ Արդյոք այն անպայման բացասակա՞ն է։

Պատ․՝ ոչ

գ) c ամբողջ թիվը 0-ից փոքր է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն
բացասական է։

Պատ․՝ այո


դ) d ամբողջ թիվը –1-ից մեծ է։ Ճի՞շտ է արդյոք, որ այն դրական է։

Պատ․՝ ոչ

ե) e ամբողջ թիվը –5-ից փոքր է։ Արդյոք այն անպայման
բացասակա՞ն է։

Պատ․՝ այո


զ) f ամբողջ թիվը 1-ից փոքր է։ Արդյոք այն անպայման
բացասակա՞ն է։

Պատ․՝ ոչ

418. Գրե՛ք հետևյալ թվերը`
ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,

-11, -7, -6, -2, -1, 0, 7, 24, 31

419. Աստղանիշի փոխարեն գրե՛ք այնպիսի ամբողջ թիվ, որի դեպքում
կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) –4 < -2 < 0,

գ) –19 < -16 < –14,

ե) 8 > 4 > –1,

է) 1 > 0 > –2,

թ) –100 > -101 > –102։

420. Ամբողջ թվերի շարքում ո՞ր երկու թվերի հարևանությամբ է
գտնվում տրված թիվը։

ա) 9,

Պատ․՝ 8 և 10

գ) 1

Պատ․՝ 0 և 2

ե) -7

Պատ․՝ -8 և -6

է) –200,

Պատ․՝ -201 և -199

433. Որքա՞ն է գնացքի արագությունը, եթե այն 9 ժամում անցել է
180 կմ-ով ավելի, քան 6 ժամում։

Լուծում

9-6=3

180:3=60

Պատ․՝ 60կմ/ժ