Մաթեմատիկա 6

Դասարանական մաթեմ 30.11.2022

 511; 513; 515; 524; 527

Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման
կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։

|0|, |3|, |-4|, |-5|, |-17|, |-18|, |29|, |39|

Թվերը դասավորե՛ք աճման կարգով.
– 7, 21, 0, – 40, – 6, 28, 30, – 2։

-40,-7,-6,-2,0,21,28,30:

Հետևյալ թվերից գտե՛ք ամենամեծ բացարձակ արժեքն ունեցող
թիվը.
11, 15, – 3, – 18, – 21, 17։

|-21|

Երկու ուղիղների հատումից առաջացած անկյուններից մեկը 35օ
է։
Գտե՛ք մյուս անկյունները։

35+35=70 o

360-70=290 o

290:2=145 o

I-35, II-145, III-35, IV-145

Երեք գրքի համար վճարել են 4000 դրամ։ Առաջին գրքի գինը
բոլոր գրքերի արժեքի 20 %-ն է։ Մյուս երկու գրքերի գների
հարաբերությունը հավասար է 9 և 7 թվերի հարաբերությանը։ Ի՞նչ
արժե գրքերից յուրաքանչյուրը

4000:100×20=800

4000-800=3200

9+7=16

3200:16=200

9×200=1800

7×200=1400

I-800, II-1400, III-1800:

Մայրենի

Գրաբար 28.11.2022

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

2. Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի, մի՛ սպանաներ, զբազում կաքաւս, յականատս քո, ի ձեռաց իմոց, զսիրելիս եւ զազգականս քո:
Մի սպանիր, mi կաքավի, իմ սիրելիներին և ազգականներին, բազում կաքավներ, իմ ձեռքով :

Ի՞նչ բռնեց որսորդը:
Որսորդը բռնեց մի կաքավ։

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Կաքավը խոստացավ որսորդին, որ կխաբի բազում կաքավների ու կգցի որսորդի թակարդը։

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
Սիրելիներիդ և ազգականներիդ մատնելու համար, իսկապես պիտի մեռնես իմ ձեռքով։

Առակն աշխարհաբար դարձրու:
Որսորդը և կաքավը

Որսորդը բռնեց մի կաքավ և ուզեցավ մորթել: Կաքավն ասաց.

 — Մի՛ սպանիր ինձ,որովհետև ես կխաբեմ բազում կաքավների ու կգցեմ քո թակարդը:

Որսորդն ասաց.

 — Այժմ իսկապես պիտի մեռնես իմ ձեռքով, քանի որ սիրելիներիդ և ազգականներիդ մատնում ես մահվան:

Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը: 
Կաքավը շատ եսասեր և դավաճան էր։
Առակը ցույց է տալիս, որ հարազատին դավաճանողին չպե՛տք է հավատալ, նա ամեն պահ կարող է դավաճանել ցանկացածին։

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 29.11.2022

512; 514; 516; 525; 526

512. Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով.
81, – 93, 104, – 300, – 88, 112։

300, 112, 104, 93, 88, 81:

514. Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.

50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։

88, 50, 29, -18, -33, -37, -67:

516. 41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։

Պատ․՝ 41:

525. Գտե՛ք միանման ուղղանկյունանիստներից կազմված մարմինների ծավալները:


Լուծում

9 x 3 x 2 = 54
54 x 6 = 324
54 x 9 = 486
Պատ․՝ 324 սմ3, 486 սմ3:

526. Խանութ են բերել 96 կարմիր և կապույտ գնդակներ։ Այդ գնդակները դասավորել են խմբերով այնպես, որ յուրաքանչյուր 12 կապույտ գնդակի հետ դրվել է 4 կարմիր գնդակ։ Մեկ շաբաթ հետո 135 այդպիսի գնդակներ էլ են բերել։ Դրանք նույնպես բաժանել են խմբերի, որոնցում յուրաքանչյուր 9 կապույտ գնդակի հետ դրվել է 6 կարմիր գնդակ։ Ընդամենը քանի՞ կարմիր և քանի՞ կապույտ գնդակ է բերվել խանութ։

Լուծում

1) 12 + 4 = 16

2) 96 : 16 = 6 (Խումբ)

3) 6 x 12 = 72 (կապույտ)

4) 96 — 72 = 24 (կարմիր)

5) 9 + 6 = 15

6) 135 : 15 = 9 (խումբ)

7) 9 x 9 = 81 (կապույտ)

8) 135 — 81 = 54 (կարմիր)

9) 81 + 72 = 153 (կապույտ)

10) 24 + 54 = 78 (կարմիր)

Պատ․՝ կարպույտ գնդակներ – 153, կարմիր գնդակներ – 78:

Մայրենի

Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի

Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, և Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարևոր իրադարձություն. լրանում էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

Այդ հանդիսավոր օրվա նախօրյակին Մանչուկը մի խոսակցություն ունեցավ Կառլսոնի հետ։

― Վաղը իմ ծննդյան օրն է, ― ասաց Մանչուկը, ― Գունիլլան ու Քրիստերը գալու են մեր տուն եւ մեզ համար իմ սենյակում սեղան կբացեն։

Մանչուկը լռեց, նրա տեսքը մռայլ էր։

― Ես շատ կցանկանայի քեզ էլ հրավիրել, — շարունակեց նա, ֊ բայց մայրիկը…

Կառլսոնը ներքևի շուրթն այնպես կախեցինչպես երբեք չէր արել։

― Եթե դու ինձ չհրավիրես, կխռովեմ։ Ես էլ եմ ուզում զվարճանալ։

― Դե լա՛վ, դու՛ էլ արի, ― շտապեց ասել Մանչուկը։

Նա որոշել էր այդ մասին նորից խոսել մայրիկի հետ։ Ինչ լինում է, թող լինի։

Ինքը չի կարող իր ծննդյան օրը տոնել առանց Կառլսոնի։

― Իսկ մեզ ի՞նչ կհյուրասիրեն, ― հարցրեց Կառլսոնը, որի տրամադրությունը սկսում էր բարձրանալ։

― Ամենից առաջ՝ տորթով։ Ինձ համար տոնական տորթ կթխեն և կզարդարեն ութ մոմերով։

― Հրաշալի՜ է, ― գոչեց Կառլսոնը։ ― Գիտե՞ս ինչ, ես մի առաջարկություն ունեմ։ Չի՞ կարելի քո մայրիկին խնդրելոր ութ մոմ ունեցող մեկ տորթի փոխարեն թխի ութ տորթ՝ մեկ մոմով։

Մանչուկր չէր կարծում, թե մայրիկը կհամաձայնվի դրան։

― Դու երևի լավ նվերներ կստանաս, ― ասաց Կառլսոնը։

― Երևի ինձ երբեք շնիկ չնվիրեն, ― հառաչեց Մանչուկը։ ― Բայց ուրիշ նվերներ, իհարկե, շատ կստանամ։ Ես էլ որոշել եմ ամբողջ օրը զվարճանալ եւ շնիկի մասին բոլորովին չմտածել։

― Եվ, բացի այդ, ես էլ քոնն եմ։ Եվ ես ավելի լավն եմ, քան շնիկը, — ասաց Կառլսոնը՝ նայելով Մանչուկին ու գլուխը կախելով։

Մանչուկը պատրաստ էր Կառլսոնի համար ամեն ինչ անել, մանավանդ այժմ, երբ նրանք պիտի բաժանվեին։

― Կառլսոն, ― ասաց Մանչուկը, ― գիտե՞ս, երկու օր հետո ես մեկնելու եմ տատիկիս մոտ եւ այնտեղ եմ մնալու ամբողջ ամառը։

Կառլսոնը սկզբում մռայլվեց, իսկ հետո լուրջ ասաց.

Ես էլ եմ մեկնելու տատիկիս մոտև իմ տատիկը ավելի է նման տատիկիքան քո տատիկը։

Նրանց այլես չհաջողվեց խոսել ո՛չ Կառլսոնի տատիկի, ոչ Մանչուկի ծննդյան տարեդարձի մասին, որովհետեւ Մանչուկը պետք է շուտ քներ, որպեսզի իր ծննդյան օրը ժամանակին արթնանար։

Հաջորդ առավոտյան Մանչուկն արթնացել էր,  անկողնում պառկած սպասում էր։ Նա գիտեր, որ հիմա դուռր կբացվի, բոլորը կմտնեն իր սենյակ՝ բերելով տոնական տորթը եւ մյուս նվերները։ Մանչուկն այնքան էր շտապում տեսնել իր նվերները, որ անհամբերությունից փորն սկսեց ցավել։

Վերջապես նախասենյակում լսվեցին ոտնաձայներ ե հետևյալ բառերը. «Այո, նա երեի արթնացել է»։ Դուռը բացվեց, և բոլորը ներս մտան՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն ու Բետանը։

Սանչուկը նստեց անկողնու մեջ, նրա աչքերը սկսեցին փայլել։

― Շնորհավորում ենք քեզ, սիրելի Մանչուկ, ― ասաց մայրիկը։ Հայրիկը, Բոսսեն ու Բետանը նույնպես ասացին.

― Շնորհավորո՜ւմ ենք, ― եւ Մանչուկի առջեւ մի մատուցարան դրեցին։ Նրա վրա մի տորթ կար՝ ութ վառվող մոմերով, եւ էլի ուրիշ նվերներ։

Նվերները շատ էին, բայց կարծես ավելի քիչ էին, քան անցյալ տարի ստացածները։

Մանչուկն իսկույն սկսեց հաշվել, մատուցարանի վրա չորս փաթեթ կար։

Հայրիկն ասաց.

― Պարտադիր չէ, որ բոլոր նվերներն առավոտյան ստանաս։ Գուցե կեսօրին էլի որեէ բան ստանաս…

Մանչուկն իր ստացած չորս փաթեթների համար շատ ուրախ էր։ Նրանցից մեկի մեջ կային տուփով ներկեր, մյուսի մեջ՝ խաղալիք ատրճանակ, երրորդում՝ մի գիրք, չորրորդում՝ մի նոր կապույտ տաբատ։ Բոլորը նրան շատ դուր եկան։

«Որքա՜ն լավն են նրանք՝ մայրիկը, հայրիկը, Բոսսեն եւ Բետանր, ― մտածեց նա։ ― Աշխարհում ոչ ոք չունի այսքան հրաշալի մայրիկ, հայրիկ, եղբայր ու քույր»։

Ամբողջ ընտանիքը նստել էր Մանչուկի մահճակալի մոտ , նայում էր, թե նա ինչպե՛ս է կրակում։ 0՜, որքան էին նրանք միմյանց սիրում։

Հետո բոլորով Մանչուկի համար երգեցին «Շատ ու շատ տարիներ» երգը, իսկ Մանչուկը նորից կրակեց, եւ պայթյունը խլացուցիչ էր։

Մանչուկը սպասում էր հյուրերին ե ամբողջ ժամանակ հիշում հայրիկի ասածը, որ նվերներ կարող են հայտնվել նաեւ օրվա ընթացքում։ Եվ եղավ մի երջանիկ պահ, երբ նա հավատաց, որ կարող է հրաշք կատարվել, ու իրեն հանկարծ շնիկ նվիրեն։ Բայց իսկույն հասկացավ, որ դա անհնար է. չէ՞ որ ինքն այսօր հաստատ որոշել էր շնիկի մասին չմտածել եւ ուրախանալ մյուս նվերներով։

Եվ, իսկապես, Մանչուկն անչափ ուրախ էր։

Ճաշից հետո մայրիկը Մանչուկի սենյակում սեղան բացեց։ Նա ծաղկամանի մեջ մի մեծ ծաղկեփունջ դրեց ե բերեց ամենագեղեցիկ գավաթները՝ երեք հատ։

― Մայրի՜կ, ― ասաց Մանչուկը, — չո՜րս գավաթ է հարկավոր։

― Ինչու՞, ― զարմացավ մայրիկը։

Մանչուկը լռեց։ Այժմ նա ստիպված էր ասել, չնայած գիտեր, որ մայրիկն, իհարկե, դժգոհ կլինի։

― Տանիքում ապրող Կառլսոնն էլ պիտի գա, ― ասաց Մանչուկը եւ համարձակ

նայեց մայրիկի աչքերին։

― Դե, ինչ արած, թող գա. չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն է։

Մայրիկը շոյեց Մանչուկի շեկլիկ մազերը։

Առաջադրանքներ

  • Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 
  • Պատմի՛ր Մանչուկի մասին։ 
  • Ինչո՞ւ էր Մանչուկն անհամբեր սպասում իր ծննդյան տարեդարձին։ 
  • Բնութագրի՛ր Կառլսոնին՝ տեքստից մեջբերումներ անելով։
Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 28.11.2022

504-բ,դ,զ; 507; 508-բ,դ,զ; 510-բ,դ,զ; 522

  1. Հաշվե՛ք.
    դ) |– 50| + |– 4|=54
    բ) |21| – |6|=15
    զ) |15| · |– 12|=190
  2. Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի
    փոխարեն տեղադրելով հետևյալ թվերը.
    0, – 15, – 45, 10, – 30։

|0| : 5 + 11=11

|-15| : 5 + 11=14

|-45| : 5 + 11=20

|10| : 5 + 11=13

|-30| : 5 + 11=17

  1. Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
    դեպքում կստացվի հավասարություն.
    բ) |–1 | = 1, դ) 2 · |2| = 4,զ) 3 + |3| = 6,զ) 3 + |-3| = 6
  1. 510.Գտե՛ք այն թիվը, որը աստղանիշի փոխարեն տեղադրելու
    դեպքում կստացվի հավասարություն.
    բ) |–1 | = 1, դ) 2 · |2| = 4,2 · |-2| = 4, զ) 3 + |3| = 6,3 + |-3| = 6։
  1. Խնայբանկը յուրաքանչյուր ավանդին տարեկան ավելացնում է
    նրա 15 %-ը։ Երկու տարի անց ի՞նչ գումար գրանցված կլինի
    ավանդատուի հաշվում, եթե նա բանկին հանձնի 200000 դրամ։

15×2=30% կավելացնեն

200 000:30=

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 25.11.2022

  1. Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում
    A (+5), B (–9), C (+2), D (–20) կետերը։

A=աջից 5միավոր

B=ձախից 9միավոր

C= աջից 2միավոր

D=ձախից 20միավոր

500. Գտե՛ք հետևյալ թվերի բացարձակ արժեքները.
– 10, 10

+ 1, 1

– 3, 3

+ 12, 12

+ 18, 18

0, 0

– 19, 19

– 100 100

  1. Եթե բացասական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է
    20-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։

Պատ․՝ 20

  1. Հաշվե՛ք. ա) |– 6| + |4|=10

գ) |– 3| – |– 1|,=2

ե) |31| + |27|,=58

է) |– 18| · |– 21|,=378

  1. Գտե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք աստղանիշի տեղում
    գրելու դեպքում երկու անհավասարություններն էլ ճիշտ կլինեն.
    ա) 0 < 1< 3, գ) 8 < 9 < 10, ե) – 6 < -4 < – 1,
Մայրենի

Կուզեի լինել

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. <<Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում:Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  

Հեղինակ՝ Ռուբինդրաթ Թագո

Հարցեր

  1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

    մանրավաճառ-Մանր-մունր իրեր վաճառող

    բնավ-Բոլորովին, ամենևին:

    պարտիզպան-հողը մշակող

    պարտեզ-այգի

    լապտեր-Լուսավորման ապակյա անոթ

    երերալ-Մեղմորեն այս ու այն կողմ շարժվել՝ տարուբերվել՝ տատանվել:

2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:

Տղան դժգոհ եր որ նա ազատ չէր և նա անում չէր անում այն ինչ նա ուզում եր:

3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ

  • մանրավաճառը

Մանրավաճառը կարող էր դժգոհել նրանից որ նրա գործը վատ է գնում,իսկ նա կարող էր ցանկանալ հակառակը:

  • պարտիզպանը

Նրա վրա հողի տակից կարող էր օձ կամ նման մի բան հարձակվել:

  • պահապանը

Պահապանը կարող եր դժգոհել նրանից որ նա գիշերները չի քնում,իսկ ցանկանալ նա կարող եր որ գիշերները քնի:

4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը:

Մայրենի

Աշխարհը շուռ է եկել

Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նոյնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։

Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ․ շրջված երազ…

Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։

— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։

Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։

Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։

«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։

Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։

Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։

Եվ Մռռանը նետվեց Հաճի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։

«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։

Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։

Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո֊ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։

Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․

— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։

— Ի֊ի֊ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։

Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արեւը։

«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։

— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։

— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։

«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։

— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։

Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։

Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։

— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։

  • Ինչո՞ւ է հենց ծույլերի երազներում աշխարհը շուռ գալիս:
  • Պատմիր, թե ինչ պատահեց, երբ դու հայտնվեցիր շուռ եկած աշխարհում