Պատմություն

Նախնադարյան Հասարակության զարգացումը Հայաստանի տարածքում

Ի՞նչ գիտեք Շանիդար հնավայրի մասին։

Կորդվաց աշխարհը երկրագնդի վաղ հողագործական և անասնապահական առաջին հնավայրերից է: Նրա կարևորագույն հուշարձանն է Շանիդարը:


Բացատրե՛ք նեոլիթյան հեղափոխության էությունը:

Մարդը սկզբում ապրում էր կենդանու նման սպառելով միայն բնության բարիքները, Նեոլիթում հողագործության և անասնապահության զարգածումով կատարվեծ մարդկային առաջին մեծ հեղափոխությունը: Նեոլիթում սկսեցին ձևավորվել ցեղային միություններ, որոնք հետագայում կդառնան պետական կազմավորումներ


Մի քանի նախադասությամբ պատմե՛ք Ոսկե եռանկյունու մասին։

Ոսկե եռանկյունին գտնվում է Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում: Այստեղից սկզբնավորվել է այսօրվա համաշխարհային քաղաքակրթությունը: Ոսկե եռանկյունու կարևոր հուշառձաններից է Պոռտաբլուրը:


Ներկայացրե՛ք պղնձի-քարի դարի էությունը։ Էնեոլիթյան ի՞նչ հուշարձաններ կարող եք թվարկել։

Պղնձի-քարի դարը տևել է Ք. ա. 6 հազարամյակի կեսերից-5 հազարամյակի վերջը, այն կարևորվում է նրանով, որ մարդիկ սկսեցին արդյունահանել և ձուլել մետաղը, որոնցից կարևոր դեր ունեցողը պղինձն էր: Սակայն պղինձը լինելով փափուկ մետաղ անհրաժեշտ էր այն օգտագործել քարի հետ: Հայկական լեռնաշխարհում հայտնի են էնեոլիթյան միքանի հուշարձաններ ՝ Առատաշենը և Թեղուտը Արարատյան դաշտում, Վայոց ձորի մարզում Արենին:

Մայրենի

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

1. Փորձի՛ր նկարագրել ճանապարհը:

Ճանապարհը բարակ էր, անհարթ էր և անծայր:

2. Գրի՛ր ճանապարհ բառի հոմանիշները:

Ճանապարհ- կածան, ուղի , ճամփա