Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա տնային 31.10.2022

286. Օդի ջերմաստիճանը չափել են մեկ օրվա ընթացքում։ Չափումների
արդյունքները ներկայացված են հետևյալ աղյուսակում.


Ժամը 0 2 4 6 8 10 12 14 16 18 20 22 24
ջերմաստիճան 15 12 8 7 6 10 11 13 16 20 18 14 11
Կառուցե՛ք օրվա ընթացքում օդի ջերմաստիճանի փոփոխության
գրաֆիկը։


288. Գնացքը A կետից մեկնել է C կետը։ Ճանապարհին այն կանգ է առել
B կետում։ Այդ ամենը գրաֆիկորեն պատկերված է 36-րդ նկարում։
Գրաֆիկից ելնելով՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին։


ա) Որքա՞ն ժամանակ է գնացքը եղել ճանապարհին։

Պատ․՝ 7
բ) Որքա՞ն ժամանակում է գնացքը հասել B կետը։

Պատ․՝ 2ժամում
գ) Ի՞նչ արագությամբ է գնացքը A կետից ընթացել դեպի B կետը։

120:2=60կմ/ժ

Պատ․՝ 60կմ/ժ արագությամբ
դ) Ի՞նչ արագությամբ է գնացքը B կետից ընթացել դեպի C կետը։

210-120=90

7-2=5

90:5=18կմ/ժ

Պատ․՝ 18կմ/ժ արագությամբ
ե) Որքա՞ն է տևել B կետում արած կանգառը։

?

291. Դիցուք x-ը և y-ը 6 սմ2մակերես ունեցող ուղղանկյան հարևան կողմերի երկարություններն են: Այդպիսի շատ ուղղանկյուններ կարող են լինել: Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է փոխվում այդպիսի ուղղանկյան կողմերից մեկի երկարությունը (y)` կախված մյուս կողմի երկարությունից (x):

y 12 6 4 3 2.2/5 2 1.5/7 1.1/2 1.1/3 1.1/5 1.1/11 1
x 1/2 1 1.1/2 2 2.1/2 3 3.1/2 4 4.1/2 5 5.1/2 6
Կառուցեք այս կախման գրաֆիկն


296. 9 տ երկաթի հանքաքարից ստանում են 5 տ երկաթ։ Որքա՞ն երկաթ
կստանան 54 տ հանքաքարից։

9:5=54:x

5×54=220

220:9=24.1111111/250000տ երկաթ

Պատ․՝ 24․1111111/250000տ երկաթ

298․ Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։ Որքա՞ն է
դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

5000։100=500

500։15=33.1/3

5000-33.1/3=4967.2/3

4967.2/3:10=7086.2/3դրա,

Պատ․՝ 7086,2/3դրամ

Մաթեմատիկա 6

Տնային աշխատանք

268. Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի երկարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։

270. Սյունակաձև դիագրամում (նկ. 31) ցույց է տրված, թե գյուղի այգիներում քանի տոննա միրգ է հավաքվել ամռան ամիսների ընթացքում։ Ելնելով դիագրամից՝ պատասխանե՛ք հետևյալ հարցերին. ա) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել օգոստոսին։ բ) Որքա՞ն բալ է հավաքվել ամռան ընթացքում։ գ) Ընդամենը որքա՞ն միրգ է հավաքվել ամռան ընթացքում։ դ) Ամենաշատը ո՞ր ամսին է միրգ հավաքվել։

Ա)65

Բ)75                                                                                                                                                                        

Գ)280

Դ)Հուլիս

278.

Ա) 3x(24-19 4/25)+(1/2-3 417/1000:17)x4=15 3508/17000

1. 24-19 4/25=121/25

2. 1/2×3 417/1000=2917/1000

3. 2917/1000:17=2917/17000

4.3×121/25=363/25

5. 2917/17000×4=11668/17000

6. 363/25+11668/17000=15 3508/17000

Մայրենի

Փիլիսոփայության տեսություն

Ռուսերեն

Мир, в котором мы живём, к концу XX столетия вступил в полосу глубоких перемен: в ходе их до неузнаваемости перестраивается и будет перестраиваться весь уклад нашей жизни

Հայերեն

Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, 20-րդ դարի վերջին թևակոխեց փոփոխութունների շրջան. դրանց ընթացքում մեր կյանքի ողջ ուղին անճանաչելիորեն վերակառուցվում է և վերակառուցվելու է:

Ռուսերեն

Все эти, как и многие другие, разительные перемены взаимно усиливают друг друга, так что легко поддаться впечатлению, будто происходящее в мире во всей своей полноте недоступно человеческому разумению и контролю.

Հայերեն

Այս բոլոր, ինչպես նաև բազմաթիվ այլ կտրուկ փոփոխությունները փոխադարձաբար ամրապնդում են միմյանց, այնպես որ հեշտ է տրվել այն տպավորությանը, որ այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, դուրս է մարդկային ըմբռնումից և վերահսկողությունից:

Ռուսերեն

Дело в том, что, по мере того как социально-исторические изменения становятся все более глубокими, возрастает и масса людей, активно вовлекающихся в эти изменения. На арене сегодняшних и завтрашних перемен каждый из нас во все большей мере становится не только зрителем, но и непосредственным участником событий.

Հայերեն

Փաստն այն է, որ քանի որ սոցիալ-պատմական փոփոխություններն ավելի են խորանում, այդ փոփոխություններին ակտիվորեն ներգրավված մարդկանց զանգվածը նույնպես մեծանում է։ Այսօրվա և վաղվա փոփոխությունների ասպարեզում մեզանից յուրաքանչյուրը գնալով դառնում է ոչ միայն հանդիսատես, այլև իրադարձությունների անմիջական մասնակից։


Մայրենի

Եթե մի լուր գա

Միսիս Մաքոլին նստել էր Սանթա Կլարա փողոցում գտնվող իրենց տան հյուրասենյակի հին, ճոճվող բազկաթոռին և սպասում էր որդուն։ Տղան տուն հասավ կեսգիշերից մի քիշ ուշ։ Նա մռայլ էր, հոգնած, քնատ միաժամանակ հուզված էր ու անհանգիստ։ Մորը թվաց, որ եթե տղան խոսեր, նրա ձայնը պիտի հնչեր խուլ, ինչպես իր ամուսնու՝ այս տղայի հոր ձայնը։ Տղան երկար մնաց մութ սենյակում և հետո, փոխանակ սկսելու ամենակարևոր բաներից, ասաց.

— Ամեն ինչ լավ է, մայրիկ, ես չեմ ուզում, որ դու ամեն գիշեր այսպես սպասես ինձ,— նա լռեց, հետո նորից ասաց,— ամեն ինչ լավ է։

— Գիտեմ,— պատասխանեց մայրը,— նստիր։

Նա ուզեց նստել հին, մաշված աթոռին, բայց ուղղակի դրա վրա ընկավ։ Մայրը ծիծաղեց.

— Տեսնում եմ, հոգնած ես, բայց կարծես հուզված էլ ես։ Ի՞նչ կա։

Տղան մի պահ սպասեց, հետո սկսեց խոսել արագ, բայց և հանգիստ։

— Ես հեռագիր տարա մի տիկնոջ, որ ապրում է Գ փողոցում,— ասաց նա։— Մեքսիկացի մի տիկին էր,— նա հանկարծ լռեց և վեր կացավ։

— Չգիտեմ, ինչպես քեզ ասեմ,— շարունակեց նա,— հեռագիրը ռազմական բաժանմունքից էր… Նրա տղան սպանվել է, բայց նա չէր հավատում։ Նա պարզապես չէր ուզում հավատալ։ Ես դեռ ոչ մեկին չէի տեսել այդպես սիրտը կոտրված։ Նա ինձ կակտուսի կոնֆետ հյուրասիրեց, պինդ գրկեց և ասաց, որ ես իր որդին եմ։ Ես լուռ էի, քանի որ նա դրանով իրեն բախտավոր էր զգում։ Ես նույնիսկ կոնֆետի մասին չէի մտածում։— Տղան նորից լռեց։— Նա շարունակում էր ինձ այնպես նայել, կարծես իսկապես նրա որդին լինեի։ Ես ինձ շատ վատ զգացի և որոշ ժամանակ ինձ էլ էր թվում, թե նրա որդին եմ։ Երբ նորից գրասենյակ վերադարձա, ծեր հեռագրիչը՝ միստր Գրոգանը, հարբած էր, ճիշտ այնպես, ինչպես ինձ նախազգուշացրել էր, որ կարող է լինել։ Վարվեցի այնպես, ինչպես պատվիրել էր։ Երեսին ջուր շաղ տվեցի և սև սուրճ բերեցի, որ խմի և չքնի։ Եթե նա այդ աշխատանքը չկատարի, նրան գործից կվտարեն, իսկ նա այդ չի ուզում։ Նրան ուշքի բերեցի, և նա իր գործը կատարեց։ Այնուհետև պատմեց իր մասին, որից հետո մենք երգեցինք։ Գուցե հիմարություն է, բայց այդ բոլորն ինձ տխրեցնում է։

Նա լռեց և սկսեց քայլել սենյակում։ Բայց դռան առաջ կանգ առավ, հայացքը փախցրեց մորից և շարունակեց պատմել։

— Հանկարծ ինձ տխրություն համակեց,— ասաց նա,— երբեք այդպիսի բան ինձ հետ չի պատահել։ Նույնիսկ, երբ հայրիկը մահացավ, ես նման զգացում չունեցա, որովհետև մենք բոլորս քեզ ապավինեցինք, և դու թույլ չտվեցիր, որ մենք որևէ փոփոխություն զգանք։ Եվ ոչինչ չփոխվեց։ Ամեն ինչ շատ լավ էր։ Բայց այժմ, չգիտեմ ինչից է… ամեն ինչ փոխված է։ Ամեն ինչ,— ավելացրեց նա պատանեկան ամբողջ վճռականությամբ։

Սա շրջվեց բաց դռնից և նայեց մորը։

— Երկու օրվա ընթացքում ամեն ինչ փոխվել է։ Ես ինձ մենակ եմ զգում և չգիտեմ ինչու։— Նա մոտեցավ մորը և ասաց,— մայրի՜կ։

Մայրը չպատասխանեց, սպասելով, որ նա շարունակի։

— Չգիտեմ աշխարհում ինչ է կատարվում,— շարունակեց տղան,— կամ ինչո՞ւ է կատարվում, բայց ինչ էլ որ պատահի, թույլ մի տուր, որ որևէ բան քեզ այդպես վիրավորի։ Ամեն ինչ փոխված է, բայց թույլ մի տուր, որ մեզ համար այդքան շատ փոխվի։

Կինը ժպտաց և սպասեց, թե որդին էլ ուրիշ ինչ կասի։

Եվ որովհետև տղան շարունակում էր լռել, ինքը սկսեց խոսել.

— Քեզ համար ամեն ինչ փոխված է, բայց միաժամանակ նույնն է։ Մենությունն ու թախիծը, որ դու զգում ես, այն պատճառով է, որ այլևս երեխա չես։ Բայց ամբողջ աշխարհը միշտ լեցուն է եղել այդ մենությամբ ու թախիծով։ Մենությունը պատերազմից չէ։ Պատերազմը չէ, որ այն ստեղծեց։ Ընդհակառակը, մենությունից ու թախիծից առաջացավ պատերազմը։ Ամեն ինչի մեջ գոյություն ունեցող հուսահատության զգացումն է այդ, աստծո շնորհի պակասը։ Մենք միասին կլինենք։ Մենք շատ չենք փոխվի։— Նա մի պահ մտածեց և հետո ասաց այն, ինչ բոլորովին անսպասելի էր։— Եթե ինձ էլ մի այնպիսի լուր գա, ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս գիշեր, ես կհավատամ դրա խոսքերին, բայց ոչ իմաստին։ Լաց լինելու կարիք չեմ զգա, որովհետև գիտեմ, որ իմ որդուն մահ չկա։— Նա լռեց, հետո շարունակեց համարյա զվարթ։— Ընթրիքին ի՞նչ կերար։

— Խնձորով ու սերուցքով կարկանդակ։ Գրասենյակի պետը վճարեց. իմ հանդիպած ամենանշանավոր մարդն է նա,— ասաց Հոմերը։

— Վաղը Բեսի հետ նախաճաշ կուղարկեմ,— ասաց միսիս Մաքոլին։

— Նախաճաշ չեմ ուզում,— ասաց Հոմերը,— մենք սիրում ենք դուրս գնալ, մի բան գնել և նստել միասին ուտել։ Դու մի անհանգստացիր։ Դուրս գնալն ու մի բան ուտելը ավելի հետաքրքիր է ինձ համար, իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է, ու դրանից դպրոցը մի տեսակ անմիտ է դառնում։

— Անշուշտ,— ասաց միսիս Մաքոլին,— դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար են միայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն։ Բնական է, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայց վախենալու բան չկա։ Աշխարհը լեցուն է վախեցած փոքրիկ երեխաներով։ Վախենալով, նրանք իրար են վախեցնում։ Դու փորձիր հասկանալ,— շարունակեց նա,— փորձիր սիրել քեզ հանդիպած բոլոր մարդկանց։ Այս հյուրասենյակում ես ամեն գիշեր քեզ կսպասեմ։ Բայց պարտադիր չէ, որ գաս և ինձ հետ խոսես, եթե ցանկություն չունես։ Ես կհասկանամ։ Ես գիտեմ, որ պահեր կլինեն, երբ քո սիրտը անկարող կլինի քո լեզվին բառեր ներշնչել։

Նա լռեց և նայեց որդուն։

— Դու հոգնած ես, գիտեմ, գնա քնիր։

— Շատ լավ, մայրիկ,— ասաց որդին և գնաց իր սենյակը։

Հատված Վիլյամ Սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուրը 

Առաջադրանքներ 

1. Բացատրե՛ք սիրտը կոտրվեց դարձվածքը։ 

2. Բացատրե՛ք պոչատ, գունատ բառերը։ Ցո՛ւյց տվեք ժխտական մասնիկը բառերում։ 

պոչատ- Պոչը կտրած

պոչատ-պոչավոր

գունատ-Գույնը գցած

գունատ-պայծառ

3. Եթե ինձ  էլ մի այդպիսի  լուր  գա,  ինչպիսին մեքսիկացի կնոջն է եկել այս  գիշեր, եսկհավատամ դրա խոսքերին,  բայց  ոչ իմաստին: Լաց   լինելու կարիք չեմ զգա,որովմետև  գիտեմ, որ իմ որդուն մահ  չկա:Չորրորգ գլխի  ո՞ր հատվածի հետ կհամեմատեք այս հատվածը:

4. Գրե՛ք ձեր կարծիքը այս հատվածի վերաբերյալ։ 

Հոմեր -…Իսկ այս աշխատանքն ամենահրաշալի բանն է ու դրանից դպրոցը մի տեսակ անմիաստ է դառնում:Միսիս Մաքոլի — Անշուշտ, դպրոցները երեխաներին փողոցից կտրելու համար ենմիայն, բայց վաղ թե ուշ նրանք պիտի փողոց գնան, սիրեն կամ չսիրեն այն: Բնականէ, որ հայրերն ու մայրերը իրենց երեխաների համար աշխարհից վախենան, բայցվախենալու բան չկա: Աշխարհը լեցուն է  վախեցած փոքրիկ    երեխաներով:      Վախենալով, նրանք իրար են վախեցնում:

Մաթեմատիկա 6

Տնային մաթեմ 18.10.2022

239; 241; 247-ա,գ,ե; 249; 251

239. Շրջանի տրամագիծը համաչափություն առանցքն չէ :

Շրջանի տրամագիծը համաչափություն առանցքն չէ :

241.

Կառուցե՛ք տարված ուղղի նկատմամբ տառերին համաչափ պատկերները (տե՛ս նկ. 16)։ Ո՞ր դեպքերում տրված տառին համաչափ
պատկերը կլինի հայերենի այբուբենի տառ։ Ո՞ր դեպքերում
տառին համաչափ պատկերը կլինի այդ նույն տառը։
ա) Ե
գ) Ժ
դ) Ո

247. 247. Քանի՞ տոկոսն է.
ա) 50-ը 100-ի 50%,
գ) 125-ը 25-ի 20%,
ե) 300-ը 30-ի 1000%,

249.Շախմատային մրցաշարում 120 խաղերից 42-ն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։ Ոչ-ոքիների քանակը խաղերի ընդհանուր քանակի քանի՞ տոկոսն է։

Լուծում

(42 x 100):120=35%

251.

Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է
7 3/5 սմ­-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորու­թյունը, եթե քարտեզի մասշտաբը 1 ։ 1000000 է։

7 3/5=38/5

38/5×100000=3800000/5=7600000կմ

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկա դասարանական 18.10.2022

236; 240;

236. Համաչա՞փ են արդյոք պատկերները տարված ուղղի նկատմամբ
(տե՛ս նկ. 13)։ Կարո՞ղ են արդյոք այդ պատկերները համաչափ լինել
մեկ ուրիշ ուղղի նկատմամբ։

Ա. այո

Բ. ոչ

Գ. ոչ

240. Պատկերի համաչափության առա՞նցքն է արդյոք տարված ուղիղը
(տե՛ս նկ. 15)։

Ա. ոչ

Բ. ոչ

Գ. այո

Դ. ոչ

Ե. այո

Զ. այո

Uncategorized

Դու քո ճանապարհով գնա, ես՝ իմ

Միսիս Ռոզա Սանդովալի տան առաջ իջնելով հեծանիվից, ցրիչը գնաց դեպի դուռը, կամաց թակեց և անմիջապես զգաց, որ ներսը մարդ կա։ Նա ոչինչ լսել չէր կարողանում, բայց վստահ էր, որ թակոցը մեկին դեպի դուռն է բերում։ Նա շատ էր ուզում տեսնել, թե ո՞վ է այդ կինը, Ռոզա Սանդովալը, որը հիմա կլսի, որ աշխարհում սպանություն է կատարվել, և դա կզգա սեփական սրտում։ Դուռը երկար ժամանակ չէր բացվում, բայց բացվելիս էլ ոչ մի շտապողականություն չզգացվեց։ Դուռն այնպես բացվեց, կարծես աշխարհում ոչինչ տեղի չէր ունեցել, որից վախենար այդ կինը։ Եվ ահա նա, այդ կինը։

Մեքսիկացի կինը Հոմերին գեղեցիկ թվաց։ Տղան տեսնում էր, որ այդ կինը իր ամբողջ կյանքում ստիպված է եղել այնքան համբերել, որ այժմ, տարիներ հետո, նրա շուրթերը սեղմվել են բարի և անմեղ ժպիտով։ Բայց, բոլոր այն մարդկանց նման, ովքեր երբեք հեռագիր չեն ստանում, ցրիչի դռան առաջ երևալը կնոջը թվաց սարսափելի, անակնկալներով լեցուն մի բան։ Հոմերը հասկացավ, որ իրեն տեսնելով միսիս Սանդովալը սարսռաց։ Նրա առաջին բառը բոլոր զարմանքների առաջին բառն էր։ Նա «օհ» ասաց, կարծես ցրիչի փոխարեն դռան առաջ կանգնած լիներ մի մարդ, որին վաղուց ճանաչում էր և որի հետ հաճույքով կարող էր զրուցել։ Խոսելուց առաջ կինը զննեց Հոմերի աչքերը, և ցրիչը զգաց, որ նա հասկացավ հեռագրի բարեգուշակ չլինելը։

— Հեռագի՞ր ես բերել,— հարցրեց նա։

Հոմերը մեղք չուներ։ Նրա գործը հեռագրեր բաժանելն էր։ Հակառակ դրան, տղային թվաց, որ ինքը մասնակից է ամբողջ սխալին։ Նա վատ զգաց, կարծես ինքը լիներ կատարվածի պատասխանատուն։ Նա ուզեց անմիջապես ասել. «Ես միայն ցրիչ եմ, միսիս Սանդովալ, շատ եմ ցավում, որ ստիպված եմ այսպիսի հեռագիր բերել, բայց այդ բոլորը ես անում եմ իմ գործի բերումով»։

— Ո՞ւմ համար է,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Ռոզա Սանդովալի, 1129Գ փողոց,— ասաց Հոմերը։ Նա հեռագիրը մեկնեց մեքսիկացի կնոջը, բայց կինը նույնիսկ ձեռքը չերկարեց։

— Դո՞ւք եք միսիս Սանդովալը,— հարցրեց Հոմերը։

— Խնդրեմ, խնդրեմ, ներս եկ,— ասաց կինը,— անգլերեն կարդալ չեմ կարող. մեքսիկացի եմ, ես միայն «Լա պրենսա» թերթն եմ կարդում, որը Մեխիկո Սիթիից է գալիս։— Նա լռեց մի պահ և նայեց տղային, որը կանգնել էր դռանն այնքան մոտիկ։

— Խնդրում եմ,— ասաց կինը,— ի՞նչ է գրված հեռագրում։

— Միսիս Սանդովալ,— ասաց ցրիչը,— հեռագրում գրված է…

Կինն ընդհատեց նրան.

— Բայց դուք նախ պետք է բացեք հեռագիրը և կարդաք նախքան ինձ ասելը,— ասաց նա,— դուք հեռագիրը դեռ չեք բացել։

— Ճիշտ եք, տիկին,— ասաց Հոմերը։ Նա կարծես ուսուցչուհու հետ էր խոսում, որը հենց նոր ուղղել էր իր սխալը։

Դողացող մատներով նա բացեց հեռագիրը։ Մեքսիկացի կինը հատակից վերցրեց պատռված ծրարը, ապա ուղղվեց ու հարցրեց.

— Ո՞վ է ուղարկել հեռագիրը, իմ որդի Խուան Դոմինգո՞ն։

— Ոչ, տիկին,— ասաց Հոմերը,— հեռագիրը ռազմական բաժանմունքից է։

— Ռազմական բաժանմունքի՞ց,— հարցրեց մեքսիկացի կինը։

— Միսիս Սանդովալ,— ասաց Հոմերն արագ,— ձեր որդին մեռած է։ Գուցե դա սխալ է։ Ամեն մարդ սխալվում է, միսիս Սանդովալ։ Գուցե ձեր որդին չէ։ Գուցե մի ուրիշն է։ Հեռագիրն ասում է, որ Խուան Դոմինգոն է, բայց գուցե հեռագիրը սխալ է։

Մեքսիկացի կինը ձևացրեց, թե չլսեց։

— Մի քաշվիր,— ասաց նա,— ներս արի, ներս արի։ Ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա բռնեց տղայի թևից և բերեց սենյակի մեջտեղի սեղանի մոտ ու նստեցրեց։— Բոլոր տղաները կոնֆետ սիրում են,— ասաց նա,— ես քեզ համար կոնֆետ կբերեմ։— Նա մի ուրիշ սենյակ մտավ և շուտով վերադարձավ՝ ձեռքին շոկոլադի մի հին տուփ։ Տուփը բացեց, և Հոմերը դրա մեջ տեսավ անծանոթ տեսակի կոնֆետներ։

— Ահա,— ասաց նա,— կեր այս կոնֆետը, բոլոր տղաները կոնֆետ սիրում են։

Հոմերը մեկ հատ վերցրեց, դրեց բերանը և փորձեց ծամել։

— Դու ինձ համար վատ լուր չէիր բերի,— ասաց նա,— դու լավ տղա ես, ճիշտ իմ փոքրիկ Խունիտոյի նման, երբ նա երեխա էր։ Մի հատ էլ կեր։— Եվ նա ցրիչին ստիպեց նորից մի կոնֆետ վերցնել։

Հոմերը նստած ծամում էր չոր կոնֆետը, երբ մեքսիկացի կինը խոսեց.

— Մեր կոնֆետն է, կակտուսի է։ Ես այն պատրաստել եմ Խուանիտոյիս համար, որպեսզի երբ տուն գա, ուտի, բայց դու կեր։ Դու նույնպես իմ տղան ես։

Եվ հանկարծ սկսեց հեծկլտալ, աշխատելով իրեն զսպել, կարծես արտասվելը ամոթ լիներ։ Հոմերն ուզեց վեր կենալ և փախչել, բայց զգաց, որ պետք է մնալ։ Նա նույնիսկ մտածեց, որ կտրող է իր ամբողջ կյանքի ընթացքում մնա այդտեղ։ Ուղղակի չէր իմանում ինչ անի, որ կինը նվազ դժբախտ զգա իրեն։ Եվ եթե կինը խնդրեր իր որդու տեղը գրավել, Հոմերը չէր կարողանա մերժել, որովհետև չէր գիտենա, թե ինչպես մերժի։ Նա մնաց, կարծես դրանով ուզում էր ուղղել այն, ինչ անհնարին էր ուղղել և հետո ըմբռնելով իր արածի ամբողջ անհեթեթությունը, ամաչեց։ Մտքում նա անընդհատ կրկնում էր. «Ի՞նչ կարող եմ անել, գրողը տանի, ի՞նչ կարող եմ անել։ Ես ընդամենը ցրիչ եմ»։

Կինը հանկարծ նրան իր թևերի մեջ առավ, ասելով.

— Իմ տղա՜ս, իմ փոքրիկ մա՜նչս։

Չգիտես ինչու, այդ բոլորից տղան վիրավորվեց, ամբողջ հոգով դառնացավ և զգաց, որ ուզում է սիրտը ետ տալ։ Նա այդ կնոջից կամ որևէ մեկից չէր զզվում բայց այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխալ էր թվում և տգեղ, որ ինքը վատ էր զգում և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել։

— Եկ,— ասաց կինը,— նստիր այստեղ։— Կինը նրան ստիպեց նստել մի ուրիշ աթոռի վրա և կանգնեց մոտը,— թող որ նայեմ,— ասաց նա և նայեց տարօրինակ, օտարոտի հայացքով։

Թեև ցրիչը վատ էր զգում իրեն, բայց շարժվել չէր կարողանում։ Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր զզվանքի նման մի բան, բայց միևնույն ժամանակ մեծ կարեկցանք. կարեկցանք ոչ միայն այդ խեղճ կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ։ Հեռավոր անցյալի մեջ նա տեսավ երիտասարդ, գեղեցիկ մի կին, որը նստել էր որդու օրորոցի մոտ։ Նա տեսավ կնոջ հայացքը՝ ուղղված այդ հրաշալի մարդկային մարմնին, որը թեև անխոս էր ու անօգնական, բայց լեցուն էր գալիք մի ողջ աշխարհով։ Նա տեսավ, թե ինչպես կինը օրորում է երեխային և երգում։ «Տես այդ կնոջը»,— ինքն իրեն ասաց նա։

 Եվ ահա նա արդեն հեծանիվի վրա էր։ Մութ փողոցով սուրում էր գժի նման։ Աչքերից արցունքներ էին հոսում, իսկ շուրթերը արտասանում էին մանկական ու խենթ հայհոյանքներ։ Երբ հեռագրատուն հասավ, արցունքներն արդեն չորացել էին, բայց հոգում ծնունդ էին առել նոր բաներ, և տղան զգում էր, որ դրանք անհնար է կասեցնել. «Եվ պետք էլ չէ, այլապես ես նույնպես մեռած կլինեմ,— բղավեց նա այնպես, կարծես խուլի հետ խոսելիս լիներ»։

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Հատված ,,Մարդկային կատակերգություն,, ստեղծագործությունից։ 

Աղբյուր

Առաջադրանքներ 

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Համակել-Ամբողջապես պատել, լցնել, տոգորել (զգացումների՝ ապրումների մասին): 

2. Առանձնացրո՛ւ Ռոզա Սանդովալին նկարագրող, բնութագրող նախադասությունները։ 

3. Ներկայացրո՛ւ Հոմերի ապրումները` հեռագիրը փոխանցելիս։ 

Հոմերը փորձում եր մտածել որ նա մեղավոր չի,նա ամաջել եր:

4. Ինչո՞ւ է հատվածն այդպես վերնագրված, բացատրի՛ր։ Ինքդ վերնագրի՛ր։  

5. Բացատրի՛ր հոգով դառնանալ, գժի նման սուրալ դարձվածքները։ 

6. Ինչո՞ւ էր կինը հետաձգում հեռագրի կարդալը։ 

7. Մեկնաբանե՛ք հատվածները՝ 

Ա․ Թեև  ցրիչը  վատ  էր  զգում  իրեն,  բայց  շարժվել  չէր  կարողանում:  Նա ոչ սեր էր զգում, ոչ ատելություն, նրան համակել էր  զզվանքի նման մի բան, բայց  միևնույն   ժամանակ մեծ կարեկցանք, կարեկցանք ոչ միայն այդ  խեղճ  կնոջ, այլ ամեն ինչի նկատմամբ:

Բ․ Չգիտես  ինչու, այդ բոլորից տղան  վիրավորվեց, ամբողջ   հոգով դառնացավ  և զգաց,     որ  ուզում  է  սիրտը  ետ  տալ: Նա այդ կնոջից կամ որևէ  մեկից  չէր զզվում,  բայց  այն, ինչ կատարվում էր այդ կնոջ հետ, այնքան սխսլ  էր  թվում  և  տգեղ, որ ինքը վատ էր զգում  և չէր կարողանում որոշել, թե արժե՞ր արդյոք այլևս ապրել:

Հոմերը նեղված էր որովհետև կինը ուզում եր նրան մահացած տղայող փոխարիներ:

Մաթեմատիկա 6

Տնային մաթեմ 17.10.2022

 213; 215; 221; 225-ա,գ,ե;

  1. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
    պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։

7:1

  1. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն
    են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

480×35:100=168

168×25:100=42աղջիկ

  1. Գտե՛ք այն թիվը, որը տառի փոխարեն գրելու դեպքում կստացվի
    հավասարություն.
    ա) x : 25 = 2 : 5,

x=(25×2):5=10

գ) 38 : x = 19 : 5,

x=(38×5):19=10

Մաթեմատիկա 6

Դասարանական մաթեմ 17.10.2022

Դասարանական առաջադրանքներ՝ 209; 212; 214; 216; 219

  1. Մայրուղու երկարությունը
    660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը
    քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։

660×1000=660000

660000×100=66000000

66000000:2750000=24սմ

Պատ․՝ 24սմ

214. Քարտեզի վրա պատկերները իրականներից փոքր են 90 անգամ։
Ինչի՞ է հավասար քարտեզի մասշտաբը։

Պատ․՝ 1:90

216. Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները
հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի
երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։

Լուծում

4մ֊18մ

10սմ֊x

18:4=4.1/2

10×4.1/2=10×9/2=90/2=45սմ

Պատ․՝ 45սմ

219.Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում
նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞
մանրակ էր պատրաստել բանվորը։

80-100%

x-130%

130×80=10400

10400:100=104

Պատ․՝ 104