Մայրենի

Մայրենի տնային աշխատանք 13.09.2022

Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

 Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում:

Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:

2. Տրված արմատներով այնպիսի բաղադրյալ (բարդ, ածանցավոր) բառեր կազմի՛ր, որ ցույց տան՝

 ա) առարկա (գոյական), ինչ

հանրագիտարան

բ) առարկայի հատկանիշ (ածական),ինչպիսի սառնասիրտ

մեծ հանրագիտարան

գ) գործողություն (բայ),ինչ անել վախենալ

մտնել հանրագիտարան

Պատմություն

Պատմության տնային աշխատանք

Հարցեր

• Բացատրել «հայրենիք» հասկացությունը։

Հայրենիքը դա այն աշխարհագրական տարածքն է որտեղ ապրում, իր մշակույթն է ստեղծում և պետականությունն է կերտում տվյալ ազգը։


• Ո՞րն է հայ ժողովրդի հայրենիքը։

Հայկական լեռնաշխարհն է


• Ի՞նչ անվանումներով է հայտնի հայոց հայրենիքը։

Հայկական լեռնաշխարհ կամ մեծ Հայք։


• Ի՞նչ ժողովրդներ են ապրում ՀՀ-ում։

Հայեր, ռուսներ, հույներ, հրեաներ, ասորիներ, եզդիներ և այլ ազգեր


• Նկարագրել Հայկական լեռնաշխարհի տեղն ու դիրքը։

Սկսվում է Վանա լճի մերձակայքից տարածվում Եփրատ և Տիգրիս գետի հովիտներով ձգվում Արարտյան դաշտավայրով և ուներ մոտ 3000² տարածք ։


• Ի՞նչ լճեր կան հայկական լեռնաշխարհում, ո՞ր լիճն է գտնվում ՀՀ ներկայիս տարածքում։ Եղե՞լ եք արդյոք այդ լճի ափին։ Ի՞նչ գիտես լճի մասին։

Ուրմիա լիճ, Վանա լիճը և Սևանա լիճը


•  Ի՞նչ լեռներ կան Հայկական լեռնաշխարհում։

Հայկական պար լեռնաշղթան, հայկական Տավրոս լեռնաշղթան և Գեղամա լեռնաշղթան։

Մաթեմատիկա 6

Մաթեմատիկայի տնային աշխատանք

առ. 28

1. 3:5=3/5

2. 6:3/2=6/1×2/3=12/3

3. 4/3:8=4/24

4. 1/2:3/7=1/2×7/3=7/6

5.  9/5:3/20=9/15

6. 50/7:10/49=5/1

առ. 29

1. 300:20=15

2. 15:245=15/245

3. 5/4:2/3=15/8

4. 7/10:1/4=7/10×4/1=28/10

5. 37/100:1/2=37/50

33. Մի շրջանում, որի տարածքը 5000 կմ2 է, բնակվում է 275000 մարդ, իսկ մյուսում, որի տարածքը 7500 կմ2 է՝ 360000 մարդ։ Ո՞ր շրջանում է բնակչության խտությունը (շրջանում բնակվող մարդկանց քանակի հարաբերությունը նրա մակերեսին) ավելի մեծ։

Լուծում

  1. 275000:5000=55 մարդ 1 կմ2
  2. 360000:7500=48 մարդ 1 կմ2

Պատ.՝ առաջին շրջան

առ. 40

  1. 1/4+2/4=3/4
  2. 1-1/4=3/4
  3. 1 1/2×1/2=3/4
  4. 3/8:1/2=3/4
Բնագիտություն

Քիմիական և ֆիզիկական երևությները

  1. Ո՞ր երևույթներն են կոչվում ֆիզիկական։ Բերե՛ք օրինակներ։

Ֆիզիկական են այն երևույթները որոնց ժամանակ նոր նյութ չի առաջանում, Օրինակ՝ ապակու կոտրվելուց նոր նյութ չի առաջանում:

2. Ո՞ր երևույթներն են կոչվում քիմիական ։ Բերե՛ք օրինակներ։

Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ նոր իր կամ իրեր են ստեղծվում:

3. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական՝ մոմի այրվելը,բաժակի կոտրվելը,եղյամի առաջացումը, ջրի եռալը,լուցկու այրվելը, կաթի թթվելը։

ֆիզիկական են՝ մոմի այրվելը, ապակի կոտրվելը և եղյամի առաջացումը,

քիմիական են ՝ ջրի եռալը, լուցկու այրվելը, կաթի թթվելը:

Մայրենի

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան:Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին: 

Հեղինակ՝ Խորխե Բուկայ

Առաջադրանքներ 

1.  Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

2. Բացատրի՛ր այս միտքը՝  Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Եթե դու ինչ-որ բան ուզում ես անել պետքե փորձել անել դա և շատ ջանքեր գործադրել

3. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։ 

Ստեղծագործության ասելիքը այն է, որ եթե անցյալում ինչ որ բան փորձել ես և մոտդ չի ստացվել պետք է կրկին փորձես անել դա

4. Շարադրի՛ր մտքերդ ՝ ․․Կկարողանա՞մ,, ։ 

Պատմություն

պատմության տնային աշխատանք 05.09.2022

•Ի՞նչ է պատմությունը

պատմությունը գիտություն է որը կապում է անցյալը, ներկան և ապագան

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը

պատմության ուսումնասիրությունը ապահովում է առաջընդացը և հին փորձերի վրա կազմում է ապագա

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն

պատմությունը ուսումնասիրվում է ՝ արձանագրերի, պապիրուսների, մագաղաթների, պատմիչների և լուսաբանող աշխատությունների հիման վրա

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում

ազգի հնադարյան պատմությունը

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին

Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո

Մաթեմատիկա 6

մաթեմատիկայի տնային աշխատանք 05.09.2022

առ. 5

2) y-11+z

4) m+5xn

առ. 7

2) 7×3 > y93

793 > 693

4) x3 < 4x

43 < 44

առ. 10

2) 10x(a+b):3

10x(7+5):3

4) 95:b+49:a

95:5+49:7

առ.15

2. 7/49=1/7, 48/100=12/25, 600/180=3 6/18=3 1/3:

առ. 18

Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայանցման 156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90.000 դրամ ընդհանուր առժեքով: Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգան էժան է:

Մանկական – a դր

Մեծահասակինը – b դր

Լուծում

156 a + (98xb)=90.000 դր

156 a + 294 a=90.000 դր

450 a=90.000 դր

a=200 դրամ

b=600 դրամ

Պատ.՝ մանկական 200 դր և մեծական 600 դր: