1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:
13+2=15
2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար քայլ, իսկ Դավիթը՝ 17: Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:
Դավիթի
3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:
13
5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 2 տարի հետո:
14
6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:
15
7. Արամը և Լուսինեն միասին ունեն 40 խնձոր: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի մոտ՝ 15: Արամը սկզբում քանի՞ խնձոր ուներ:
17
8. Արամը չորսերով (4, 8, 12 և այլն ) հաշվեց մինչև 36-ը, իսկ Գեղամը՝ 50-ից իջավ հինգերով (50, 45, 40 և այլն) մինչև 0-ն: Քանի՞ թիվ երկուսն էլ նշեցին:
Գեղամը 10