Մայրենի

Կամակոր թագավոր

Լինում է, չի լինում ̀ մի կամակոր թագավոր է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դեր□ակներին և հրամայում, թե ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:

Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:

— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:

— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:

-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:

Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա-ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:

-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա-տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:

Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին:

-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար- իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:

Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնագետ դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կարճ

թախտին

ավելի

մարդ

2.Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.

դերձակը շորեր վերմակներ կարող մարդիկ էն,

3.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.

ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, -տգետ-

բ/ թև առնել — ոգևորվել,- ոգեշնչվել-

գ/ կողը հաստ – -համառ-, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել

4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.

ա/ օրերից-

բ/ գլուխ

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:

երկրի

երկար

դերձակը

ասում է

6.Տեքստում ընդգծված նախադասաությունից դու՛րս գրիր երկու լրացում:

Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

Տեսնենք հասակիս հարմա՞ր է:

8.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունը.

Դերձակը հասկացավ որ, թագավորը հիմար է:

9.Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:

բ/Թթու է, թան չի, ամեն չի գնա բան չի:

գ/Մեջք –մեջքի որ տանք, մարդու շուռ կտանք:

դ/Արջից վախեցողը անտառ սարեր :

/ սարեր,չի գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:

որովհետև նրա վերմակը շատ երկար եր:

11. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:

Չգիտեմ

Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:

ամեն մար- իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի հերոսին ես նմանեցնում թագավորին:

Պոչատ աղվես:

14. Կամակոր թագավորին պատժելու մի հնարք էլ դու մտածիր:

Թագավորին պետքե գլխակտրել:

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր տեքստը:

<<Ագահ Թաքավոր>>