186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր բ) Մանուկներ գ) Հատիկներ
դեղձանիկներ երեխա կապիկներ
վագրեր պատանիներ ձագուկներ
առյուծներ երիտասարդներ կանայք
սիրամարգ մարդիկ տանտիկիններ
187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:
Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:
Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ
Բ շարքում բոլոր բառերը հոգնակի թվով են
188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:
Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրիկներ, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ։
189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:
Գոյականը ունի 2-իս ավել թիվ
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):
190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:
Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:
Ծառեր, ձայներ, հոտեր, կովեր, փնջեր, արջեր, լուրեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ,պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատիկներ, պապիկներ,
Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:
Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագոծարաններ։
191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
սեղաններ,գրպաններ, թռչուններ, մատյաններ,
պանրագոծարաններ