Անգլերեն

Homework

My family and I are just back from an amazing holiday in the Bahamas. We had a great time! The weather was fantastic it was really hot and sunny. My family and I are so happy there. I know it is not that long ago but it is already missing the sun and the sea especially today because the weather is cold here. On the other hand of course it is nice to back home with all my friends.

Did Peter go fir a walk yesterday? Yes he did

Did Peter play golf yesterday? Yes he did

Did Peter write a letters? No he didn`t

Did Mr and Mrs Page play a golf? No they didn`t

Did Mr and Mrs Page wash the car? Yes they did

Last Sunday Maria didn`t wake up late

Last Sunday Maria did do her homework

Last Sunday Maria didn`t speak to her friend Mary

Last Sunday Maria didn`t have lunch with her grandparents

Last Sunday Maria did take her dog, Fluffy, out for a walk

Last Sunday Maria did take her dog, Fluffy, out for a walk

Last Sunday Maria did help her mother make diner

Անգլերեն

Irregular and regular verbs

to draw

I drew the cat last month


to see

You saw the magic paintbrush last week


to send

He sent me a toy train


to come

I came home 2 hours ago


to take

I took you my telephone number


to help

He helped me to do my homework 5 days ago

to fall

My friend fell a hole 5 minutes ago


to fly

My mother flew in the German 2 months ago


to look around

I looked around and saw my cute cat 11 minutes ago


to chase after

I chased after my mom last Friday. Today I now when is us chocolates.

Մայրենի

Հայոց լեզու

186. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառը չունի:
ա) Երաշտահավեր                          բ) Մանուկներ                      գ) Հատիկներ
դեղձանիկներ                                 երեխա                                  կապիկներ
վագրեր                                             պատանիներ                       ձագուկներ
առյուծներ                                        երիտասարդներ                 կանայք
սիրամարգ                                       մարդիկ                                 տանտիկիններ

187. Տրված բառախմբերի տարբերությունը գտի՛ր և բառախմբերն անվանի՛ր:

Ա. Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր, գազան, վանդակ:

Բ. Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ

Բ շարքում բոլոր բառերը հոգնակի թվով են

188. Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտի՛ր և Բ խումբն ինքդ լրացրո՛ւ:

Ա. Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան:
Բ. Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրիկներ, մատանիներ, տատիկներ, կատուներ, թութակներ, գրպաններ։

189. Տրված նախադասությունը կարդա՛ և հարցերին պատասխանի՛ր:
187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբերում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով:
1. Գոյականը քանի՞ թիվ ունի:

Գոյականը ունի 2-իս ավել թիվ
2. Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ):
3. Ի՞նչ է ցույց տսգիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ):

190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակինՓորձի՛ր բացատրելթե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:

Ա. Ծառ, ձայն, հոտ, քար, կով, արջ, փունջ, լուր, բառ, բեղ, հայ, հայր, ցեղ, սիրտ, գիր, սյուն, պատ, հույն, ձու, սուր, քիթ. քույր, մայր, ձեռք, ոտք, տատ, պապ:

Ծառեր, ձայներ, հոտեր, կովեր, փնջեր, արջեր, լուրեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, սյուներ,պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատիկներ, պապիկներ,


Բ. Եղբայր, աթոռ, պապիկ, տատիկ, գրպան, թութակ, եղնիկ, ոչխար, սեղան, թռչուն, մեքենա, բարեկամ, աշակերտ, մատյան, հեռախոս, ծաղկավաճառ. պանրագործարան:

Եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, աշակերտներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, պանրագոծարաններ։

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.

սեղաններ,գրպաններ, թռչուններ, մատյաններ,   

պանրագոծարաններ

Ռուսաց լեզու

Русский язык

Задание1. Перепишите предложения, употребите глаголы в настоящем времени.
1. Весной птицы (возвращаться) возвращаются из тёплых краёв. 2. Ранним весенним
утром вдали (показываться) показываются журавли. 3. Мама (бояться) боится, что мальчик
(простудиться) простудиться. 4. Почему ты (улыбаться) улыбаешься? 5. Я встаю в восемь часов,
(умываться) умываюсь, (одеваться) одеваюсь и иду в школу. 6. Как вы (готовиться) готовитесь к
возвращению перелётных птиц?


Задание 2. Образуйте словосочетания и предложения. 5-6 предложений запишите.

1. сегодня хорошая, плохая, тёплая, холодная

Сегодня хорошая погода. Плохая подруга. Теплая весна. Холодное мороженное.

2. вчера была прекрасная,
отвратительная, отличная погода 3. завтра будет дождливая, морозная, великолепная, солнечная

Вчера была прекрасная погода. Отвратительный чай. Завтра будет отличная погода. Завтра будет дождливый день. Зимой морозная погода. Сегодня у меня просто великолепное настроение. Летом солнечные дни.

Задание 3. Впишите подходящие глаголы.
1. Современные дети играют с компьютерными играми. 2. Дима занимается боксом.
3. Борис давно увлечён историей. 4. Лена уже два года изучает музыкой. 5. Все должны
Увлекаться спортом. 6. Мой брат работает с техникой. 7. Мы гордимся нашей родиной.
Слова для справок: увлекаться, интересоваться, заниматься, гордиться.

Uncategorized

Что такое хорошо и что такое плохо?

Я считаю что хорошо это когда человек перед тем как делать думает над этим а потом уже делает. А плохо это когда человек не думая делает что-то и тогда может всё пойти не так. Вот мое мнение что такое хорошо и что такое плохо

Մայրենի

Ահմադ

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:

Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:

Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:

— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:

— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:

— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:

Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:

— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:

— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:

— Իրենց տունը ո՞րն է…

— Ուրիշ տեղ է:

— Ահմադը ո՞վ էր որ…

— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…

— Բա էլ չի՞ գալու:

— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…

Մայրենի

Հետաքրքիր փաստեր Հովհաննես Թումանյանի մասին

Հովհաննես Թումանյանը ոչ միայն իր կյանքի ընթացքում, այլ նաև այն ավարտելուց հետո հայտնվեց բազմաթիվ քննարկումների կիզակետում։
Ամեն բան թեժացավ, երբ նրա մահից հետո հարազատ որդին որոշեց գողանալ հոր սիրտը հենց հիվանդանոցից։
Ինչո՞ւ նա այդպես վարվեց։ Պատմություն, որը քչերը գիտեն։
Գրականագետ Չարխչյանը հետաքրքիր ու չիմացված մի պատմություն պատմեց մի օր։
Նա նշում էր, որ 1923 թ․ ապրիլի 15-ին Հովաննես Թումանյանի հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։
Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին։
Բանն այն է, որ դեռ Մոսկվայում դիահերձման ժամանակ բանացտեղծի որդին՝ Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը։
Եղբորը՝ Համլիկին ուղղված նամակում նա գրում էր․ <<Ես մի քայլ արեցի ․․․ Ես հայրիկիս սիրտը գողացա։ Ճիշտ է, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում է ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իր սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ է, նա չի բաբախում, բայց չէ՞, որ նա մեր հետ է ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ է, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի ․․․>>։
Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը՝ մի փոքրիկ պահարանի մեջ ։Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը։ Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու։ Որպես հարազատ հյուր՝ նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում։ Երբ լույսը բացվեց, տան տերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր, հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը։
Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան։
Միայն 1994 թ․ ի կատար ածվեց Թումանյանի երազանքը։ Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում։ Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության։

Բնագիտություն

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ


1. Ի՞նչ է գետը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: 4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Մայրենի

Թողի երկիրն իմ հայրենի

Թողի երկիրն իմ հայրենի,

Անահ անցա Արաբ ու Հինդ,

Տեսա մարդիկ չորսգլխանի,

Տեսա հազար աղետ ու խինդ։

Հասա մինչեւ Չինումաչին,

Հասա մինչեւ ծովը Ճերմակ,

Տեսա երկրի ծայրը վերջին

Եվ դրախտի դուռը կրակ։

Հազար անգամ ծագեց Արև

Եվ մայր մտավ հազար անգամ,

Տեսա ծառեր հըրատերև,

Տեսա ակունքն արեգական

Եվ փերիներ քնքուշ ու սև,

Աչքերը բոց, իրենք խավար,

Եվ փերիներ տեսա թեթև

Փրփուրի պես ճերմակ ու վառ…

Բոլորը ծուխ, բոլորն ավազ,

Բոլորն ավար ջուր ու քամուն.

Չըկա քեզնից գերիչ երազ,

Քո անունից անուշ անուն…

Անծանոթ բառեր

Անահ

Չինումաչին

Հրատերև

Փրփուրի

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…