Մաթեմատիկա

Տնային ախշատանք 13․04․2021

868

միմիանց 90 կմ հեռավորության վրա գնացող երկու վայրից իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա։ Երբ նրանք հանդիպեցին պարզվեց, որ առաջինը անցել է 1 մասը։ Որքան ճանապարհ է անցել նրանցից հյուրաքանչյուրը իրար հանդիպելուց առաջ

5

Լուծում

90։5=18

90-18=72

Պատ․՝ 1 18 կմ 2 72 կմ։

Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք

Գտիր ամբողջ թիվը, եթե հայտնի է որ ՝

ա․Թվի 1      մասը 14 է։
             —
             7

14×7=98

Պատ․՝ 98։

Թվի 1    մասը 20 է։
        —
        6

6×20=120

Պատ․՝ 120։

բ․ Թվի 1    մասը    22 է։
              —
              9

22×9= 198

Թվի 1  մասը 18 է։
        —
       10

10×18=180

885

Լրացրու աղյուսակը։

Մայրենի

Թեստ համար 4

Մարկ Տվեն «Թոմ Սոյերի արկածները»

Герман Мазурин - Том Сойер {German Mazurin - The Adventure of Tom ...

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր:

Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փորձել , և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համբերությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ:  Սիդը հառաչեց ձգվեց  հենվեց արմունկին և Թոմին նայեց:  Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դժբախտ

շաբաթվա

փորձել

համբերությունն


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ              _______բախտավոր_______
բ/ ատելի                   ________սիրելի_______
գ/ հիվանդ                 ________առողջ________
դ/անհետանալ         _________հայտնվել_______

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող  հետզհետե   բառը:

ա/ աստիճանաբար +
բ/   կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ +
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական +
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական 

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը +
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական +

9.Վերնագրի´ր տեքստը:

<Դժբախտ օրերը>

_______________________
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:

Սիդը հառաչեց ձգվեց  հենվեց արմունկին և Թոմին նայեց:

Լրացրո՛ւ  դրանք:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքույրը

բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                   որոնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմը իրեն դժբախտ զգում։

Որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

______________________________________________________________________________
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ.

______________________________________________________________________________

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմն ուզում էր հիվանդանալ որպեսզի նա չգնար դպրոց։

______________________________________________________________________________

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ +
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

Մայրենի

Թեսթ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

 Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<< Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն >>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի  4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

անգամ

երբ

ավելորդ

սուրբ

2․ Բնագրից դու՛րս գրիր չորս  բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

Քմահաճույք      քմա+հաճույք

Ակնթարթ           ակն+թարթ

Շաղարկատել    շաղար+կատել

Շրջակայք          շրջա+կայք

3․Տեքստից  դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան — սանդուխք     

բ/ սիրուն  —  չնաշխարիկ         

գ/ բղավել   —  գոռալ          

դ/ դաշտ  — այգի

4․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ – պարզ

գ սխալ՝

5․ Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով. 

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

պատասխան Դ

6․Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

Ա սխալ ՝

7․ Տեքստից ընտրի՛ր չորս  բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

Միտք – մտածել

        Երազ – երազել

        Գեղեցիկ — Գեղեցկանալ

       Կատակ — Կատակել

Որ՞ն է տրված  նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

_____Ջելսոմինոն____________

 8․ Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն ։

10․ Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.   

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը+

դ / սանդուղք բերելը

11․ Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:  

Գոռալ տանձերի վրա, որպեսզի նրանք ընկնեն ցած։

12․ Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

Որովհետև նա բղավում էր տանձերի վրա, որպեսզի մի քիչ ուժ խնայի։

Բարի էին կարծում, որովհետև միայն բարի մարդը կարող էր այդպես անել։

13․ Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

  Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն։

Մաթեմատիկա

Դասարանական 01․04․2021

  1. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում՝ 60 կմ/ժ արագությամբ: Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարհը , եթե ընթանար 20 կմ/ժ-ով ավելի արագությամբ:

Լուծում

4×60=240

240:20=12

  1. Միմյանցից 450 կմ հեռավորության վրա գտնվող երկու վայրերից միաժամանակ իրար ընդառաջ դուրս եկան երկու ավտոմեքենա և հանդիպեցին 3 ժ հետո: Դրանցից մեկի արագությունը 80 կմ/ժ էր: Հաշվի՛ր մյուսի արագությունը:

Lուծում

3×80=240

450-240=210

Պատ․՝ 210կմ։

  1. Կատարի՛ր գործողությունները
  • 8 լ 250 մլ + 6 լ 45 մլ + 3 լ 750 մլ = 18լ 45 մլ
  • 5 կմ 250 մ+ 600 մ + 6 կմ 400 մ = 12 կմ 250 մ
  • Ծորակից 1 ժամում հոսում է 240 լ ջուր: Քանի՞ ժամում կլցվի 2880 լ տարողությամբ ջրավազանն այդ ծորակով:

Լուծում

2880։240=12

Պատ․՝ 12 ժամում։

5.Ավտոմեքենան 80 կմ/ժ արագությամբ A քաղաքից մեկնեց 400 կմ հեռավորության                 վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժ հետո որքա՞ն կլինի նրա                       հեռավորությունը B քաղաքից:

Լուծում

3×80=240

400-240=160

Պատ․՝ 160։