Անգլերեն

Eanglish HomeWork

1.He works in the centre of Chicago.2.Does he work in centre of Chicago? 3.He doesn’t work in the centr of Chicago.4.They read a lot of books.5. Do they read many books.6.They doesn’t many books.7.The children are eating soup now. 8. Are the children eating soup now? 9.The children aren’t eating soup now.10.Do you play volleyball well? 11.When do you play volleyball?12.What does Nike do in the evening?13.Does he go to the cinema in the evening?14.We don’t dance every day.15.Look kate is dancing.

Մաթեմատիկա

Դասարանական 24․02․2021

557

Կատարիր գործողությունները։

24 տ 300 կգ – 6 տ 450 կգ = 23 տ 1300 կգ – 6 տ 450 կգ ­­­­­= 17 տ 850 կգ

12 ց 36 կգ – 8 ց 46 կգ ­­­­­= 11 ց 136 կգ – 8 ց 46 կգ ­­­­­= 3 ց 90 կգ

558

Տրված թվերից ընտրիր այն թիվը, որը տեղադդրելով B-ի փոխարեն կստանաս հավասարություն։

700 = 70x 10 + 0

0= 60×4 — 240

60 = 50 x 2 – 40

560

Lրացրու դատարկ վանդակները։

Մաթեմատիկա

Տնային աշխատանք 23․02․2021

546

Պատասխանիր հարցերին։

Քանի հազարյակ կա 45367 թվի հազարյակների կարգում։

5 հազարյակ;

Քանի հազարյակ է պարունակում 34560 թիվը։

34 հազարյակ։

Որն է 3547 թվին նախորդ կլոր հարուրյակի տարբերություն ։

47-ը։

Որքան է 4351 թվի և դրան նախորդող կլոր հազարյակի տարբերությունը։

1351-ը;

551

Փորձիր 4 հատ 4-ով և որոշ թվաբանական գործողություններով ստանալ 6-ից 10 թիվը։

4+4+4-4=8

Մաթեմատիկա

Տնային աշխատանք 22․02․2021

526. Դիր փակագծերը այնպես, որ ստանաս հավասարություն

ա) 1000-(750-250-500)=1000

5500-(570-420:6)=5000

527. լրացրու բաց թողնված վանդակները

1794+1396=3190

1198+1396=2594

1198+188=1386

2594+1386=3980

3190+2594=5784

3980+5784=9764

529. աստղանիշները փոխարինիր, այնպիսի թվանշաններով, որ ստացած թվերը դասավորված լինեն աճման կարգով:

ա)2706, 2715, 2805

բ) 3248, 3255, 3260

Մայրենի

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա 18․02․2021

  1. Բեռնատարն անցավ 402 կմ, իսկ մարդատարը նույն ժամանակում անցավ 83 կմ-ով ավելի: Քանի՞ կմ անցավ մարդատարը:

Լուծում

402+83=485

Պատ․՝ 485 կմ։

  1. Արմենն ու Անին ապրում են նույն շենքում: Առավոտյան Արմենն ու Անին միաժամանակ գնացին դպրոց՝ Արմենը ոտքով, իսկ Անին՝ հեծանվով: Արմենը դպրոց հասավ 27 րոպեում, իսկ Անին 9 րոպեով շուտ: Քանի՞ րոպեում դպրոց հասավ Անին:

Լուծում

27-9= 18

Պատ․՝ 18 ր․։

  1. Երկու քաղաքներից  իրար ընդառաջ շարժվեցին երկու մեքենա: Երբ նրանք հանդիպեցին, ապա նրանցից մեկն անցել էր 717 կմ, իսկ մյուսը՝ 184 կմ: Որքա՞ն էր հեռավորությունը երկու քաղաքների միջև:

Լուծում

717+184=901

  1. Նույն կետից նույն ուղղությամբ միաժամանակ շարժվեցին մարզիկն ու հեծանվորդը: Որոշ ժամանակ անց մարզիկը անցել էր 17 կմ, իսկ նրանց միջև հեռավորությունը 8 կմ էր: Քանի՞ կմ էր անցել հեծանվորդը:

Լուծում

17+8=25

Պատ․՝ 25 կմ։

  1. Երկու գնացք շարժվեցին  C  կայարանից: Առաջինը անցավ 73 կմ և հասավ  H  կայարան: Երկրորդը անցավ առաջինից 27 անգամ շատ ճանապարհ և հասավ  S  կայարան: Գտիր հեռավորությունը  C  և  S  կայարանների միջև:

Լուծում

73×27=2114

Պատ․՝ 2114 կմ։

Մայրենի

Քեֆ անողին քեֆը չի պակասի

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տանտիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տանտերը։

Դերվիշին էլ նստեցնում են իրանց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տանտերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տանտիրոջը հարցնում է․

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։ — Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տանտերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է, ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

— Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա։

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք․ հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է, ընկնի փինաչիների ետևից․․․ կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է․ քեֆ անողին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես, էնպես էլ կերթա։

— Լա՛վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բ

Առավոտը վաղ դերվիշը գնում է։ Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան, էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու։ Անհնազանդների գլուխները կթռչեն։

Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում։

Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարուն Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաքը շրջելու։ Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը։ Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից։ Ներս է մտնում։

— Օ՜, բարով, բարով, դերվիշ բաբա, համեցեք, նստիր քո տեղը։

Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր։

Կեսգիշերին երաժիշտներն իրենց վարձն առնում են, հեռանում։ Մնում են տանտերն ու հյուրը։

— Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա։

— Ի՞նչ պատահեց։

— Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն։ Էսօր թագավորը հրաման հանեց, մեր արհեստն արգելեց․․․

— Ի՞նչ ես ասում,― զարմանում է հյուրը։— Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր։

— Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում։ Օրական ինչ աշխատում եմ, մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը՝ երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում։

— Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի՝ էն ժամանակ ի՞նչ ես անելու։

— Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի։ Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար։ Երբոր կարգելի, էն ժամանակ կմտածեմ։ Մի՛ վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ։

— Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ո՛վ Հասան,— բարեմաղթում է դերվիշն ու հեռանում։

Գ

Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում, ջուրը աստծունն է, և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու։ Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը։

Աղքատ Հա սանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում։ Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու։ Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը։ Դարձյալ ուրախության ու երգի ձայներ։ Ներս է մտնում։

— Ա՜, դերվիշ բաբա՛, համեցե՜ք, համեցե՜ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք։ Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմիլ։

— Իհարկե, ուրախությունը ավելի լավ է։ Ամենքս էլ մեռնելու ենք, ո՛վ կարող է՝ թող ուրախանա,— բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին։

Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վարձն առնում են ու հեռանում։ Մնում են դերվիշն ու տանտերը։

— Հասան ախպեր, էսօր ի՛նչ լսեցի, ասում են՝ թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք։

— Ի՜նչպես չէ, ի՜նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին։ Ա՛խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել․ ինչ ասում ես՝ մյուս օրը կատարվում է։

— Հապա ի՞նչպես է, օր դու դարձյալ քեֆ ես անում։ Ո՞րտեղից ես գտել էս փողը։

— Երանի թե մարդու պակասը փողը լինի։ Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա։ Գնացի մի գործատիրոջ մշակ մտա, օրական մի բան է տալիս, բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը։ Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա։

— Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատականը լինեիր դու,— բացականչեց դերվիշը։

— Վա՜հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞։

— Ինչո՞ւ չի կատարվիլ, աշխարհքում անկարելի բան չկա,— պատասխանեց դերվիշն, ու բաժանվեցին։

Առաջադրանքներ՝

  • Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում և սովորեք:
  •  դերվիշի-Մահմեդականների թափառական կրոնավոր
  • կարպետ-գորգ
  • զվարճանում-ուրախանում
  •  փինաչի-Հնակարկատտիկերն 
  • մունետիկ-թաքավորի ծառաները
  • բիզը-Հերյուն
  •  վզակոթին- ծոծրակ
  • տիկերն -կենդանիների մորդի
  • Կապույտով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք:

խոնարհություն֊ խոնարհ+ություն

տանտիրոջը֊ տան+տիրոջ

Ամենաչնչին֊ամենա+չնչին

ապրուստ֊ապրել+ուստ

Անպակաս֊ան+պակաս

Անհնազանդ֊ան+հնազանդ

կեսգիշեր֊կես+գիշեր

ջրկիրների֊ ջուր+կրել

• Բնութագրեք Հասանին:

Հասանը չէր հանձնվում, ինչ էլոր լիներ և նա զվարճալի էր։

Մաթեմատիկա

Տնային աշխատանք 16.02.2021

515

Կատարիր գործողություները

ա)

42կմ-350մ=41կմ 1000մ-350մ=41կմ 750մ

12դմ 2սմ-7սմ=11դմ 12սմ-7սմ=11դմ 5սմ

519

A քազաքի միևնուն ուղղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենա:Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանց միջև հեռավորությունը 20 կմ էր:Այդ պահին որքան ճանապարհ էր անցել երկրորդը, եթե առաջինը ավելի դանդաղ էր ընթանում և անցել էր 75 կմ

75+20=95

Դերձակը 2-րդ օրը