Մաթեմատիկա

Մաթմեատիկա

12 տարի-6 ամիս= 11 տարի 12 ամիս-6 ամիս=11 տարի 6 ամիս

6 դար-28 տարի= 5 դար 100 տարի- 28 տարի=5 դար 72 տարի

5 ժ 12 ր — 52 ր= 4 ժամ 60 րոպե -12 =4 ժամ 24 րոպե

5 տարի 2 ամիս- 8 ամիս= 4 տարի 12 ամիս + 2 ամիս -8 ամիս =4 տարի 6 ամիս

24 օր-18 ժամ = 23 օր 24 ժամ -18 ժամ=23 օր 6 ժամ

12 ժամ-25 րոպե=11 ժամ 60 րոպե-25 րոպե = 11 ժամ 35 րոպե

7 րոպե-45 վակյան= 6 րոպե 60 վարկյան-45 վարկյան = 6 րոպե 15 վարկյան

8 օր 12 ժամ- 22 ժամ= 7 օր 24 ժամ +12 ժամ -22 ժամ = 7 օր 14 ժամ

5 հատ 12 լիտրանոց դույլից յուրաքնչյուրում կա 7 լիտր ջուր։ Ընդամենը քանի լիտր ջուր կա այդ դույլերում։ Ընդամենը քանի լիտր ջուր ևց կարելի է լցնել այդ դույլերի մեջ։

լուծում

5×7=35 լիտր կա 5 հատ դույլի մեջ։

12×5=60 լիտր ջուր կարա լինի այդ դույլերի մեջ։

Մայրենի

Մի մրահոն աղջիկ տեսա

Ավետիք Իսահակյան

Картинки по запросу ահմեդի ուղտը

4-րդ դասարան

Rialto_Bridge.jpg

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Առաջադրանքներ

  1. Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:

Ծաղկանկար-ծաղիկ-ա-նկար , Հավերժական-հավերժ-ական:

2. Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:

մրահոն-սևահոն,

հորդ-վարար,

հակինթ-կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար,

անշեջ-չշիջող,

գալար-օղակաձև կորություն,

պատանի-երիտասարդ տղա:

3. Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:

Արևների պես-արևի պես պայծառ, աչքս դիպավ աչքի բոցին-աչքերի մեջ տեսա կայծ,

4. Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:

Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թ. Նիկոլո Բարատիերիի (Nicolò Barattieri) կողմից։ Այն կոչվում էր Ponte della Moneta (թարգմանաբար՝ Դրամահատարանի կամուրջ), հավանաբար դրամահատարանի պատճառով, որը տեղակայված էր կամրջի արևելյան մուտքի մոտ։

Ռիալտոյի շուկայի զարգացումը և նշանակալիությունը արևելյան ափում ավելացրեց երթևեկությունը լողացող կամրջի վրա, ուստի 1255 թ. այն փոխարինվեց փայտե կամրջով։ Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Շուկայի հետ կապի պատճառով կամրջի անվանումը ի վերջո փոխվեց։ 15-րդ դարի առաջին կեսում կամրջի երկայնքով կառուցվեցին երկու շարք խանութներ, որոնցից գանձվող վարձավճարների շնորհիվ պետական գանձարանն ի վիճակի էր պահպանել փայտե կամուրջը։

1310 թ. կամուրջը մասամբ այրվել է Բաջամոնտե Տիեպոլոյի (Bajamonte Tiepolo) գլխավորած ապստամբության ժամանակ։ 1444 թ. կամուրջը փլուզվել է նավակների շքահանդեսը դիտող ամբոխի ծանրությունից։ Այն կրկին փլուզվել է 1524 թ.։

Կամուրջը քարից վերակառուցելու գաղափարը առաջին անգամ առաջարկվել է 1503 թ.։ Հետագա տասնամյակների ընթացքում դիտարկվել են մի քանի նախագծեր (այդ թվում՝ 1551 թ. իշխանությունների նախաձեռնությամբ) այնպիսի նշանավոր ճարտարապետների կողմից, ինչպիսիք են՝ Ջակոպո Սանսովինոն (Jacopo Sansovino), Պալադիոն (Palladio) և Վիգնոլան (Vignola)։ Միքելանջոլոն նույնպես համարվել է կամրջի ճարտարապետ։

5. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը մահարոն աղջկա մասին է: