Ռուսաց լեզու

Ռուսաց լեզու

Отметьте правильный вариант:

….. банк. 1) один     банк           2) одна              3) одно ….окно.  1) одна               2) один               3) одно окно
….море.   1) одна                2) один                3) одно море….ресторан.  1) одно                       2) одна                       3) один ресторан
…..чашка. 1) один                  2) одна  чашка            3) одно….пальто.  1) одна                   2) один                   3) одно пальто
….журнал.  1) одна                2) один   журнал             3) одно….книга.  1) одно                        2) одна книга                       3) один
Մայրենի

Բլեյան բաց ցանց․ կոմիտասյան օրեր

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուփը

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծըն ու թուփը,

Թուփըն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրըն ու արջը

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգըն ու թուրը,

Թուրըն ու արջը,

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:

Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:

Յուղըն ու ժանգը,

Ժանգըն ու թուրը,

Թուրըն ու արջը,

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:

Գնացին տեսան՝ մու՜կն է կերել յուղը:

Մուկըն ու յուղը,

Յուղըն ու ժանգը,

Ժանգըն ու թուրը,

Թուրըն ու արջը,

Արջըն ու գայլը,

Գայլըն ու այծը,

Այծըն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Այ, արևը

Այ, արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:

1. Հենց որ ծագի արևը,

Այ, արևը, արևը,

Քեզի ղրկեմ բարևը,

Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:

2. Արև ելավ էն սարից,

Այ, արևը, արևը,

Կաքավ կանչեց էն սարից,

Ում տամ տանի բարևը:

Այ, արևը, արևը,

Ում տամ տանի բարևը:

Դան, դան, դանեդան

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Ձի հավ մը կեր, կոլոտ էր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Փողցեփողոց ման կու գեր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն,

Ինչ որ գտներ՝ կուլ կու տեր,

Դա՜ն, դա՜ն, դանեդա՜ն:

Պուտուկ փլավ էփեցի,

Կոլոտ հավուն կերցուցի:

— Կոլոտ հավ, ձի ձու ածա:

Տարա տվի դարբընին.

— Դարբին, ձի դանակ մը տուր:

Դանակ տվի հովըվուն.

— Հովի՛վ, ձի մաքի մը տուր:

Մաքին տվի Աստծուն.

— Աստվա՛ծ, ձի ախպեր մը տուր:

— Ախպե՛ր, ախպե՛ր, ես քեզ շուն,

— Ի՞նչ իս բարձե քու իշուն:

— Խընգընե խինե, ապըրշում:

Մի օձ տեսա ճլպտուն,

Փախավ, մտավ Սալբու տուն:

Սալբի նստեր սազ կանա,

Գլուխ կորեր, նազ կանա,

Հավերն էկան՝ քըշ կանա:

Հո՜յ Նազան

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

Գարնան սիրուն ծաղիկ ես,

Հո՜յ Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունիկ ես,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

Գըլխիս վըրով պըտիտ տուր,

Հո՜յ, Նազան իմ, Նազան իմ,

Նախշուն թև թիթեռնիկ ես,

Ջա՜ն, Նազան իմ, Նազան իմ:

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

Կռունկ, հոպ տուր ու թռի

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկն ընկավ կալերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կտրավ սազիս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կամաց քշեք սելերը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կապեմ չուխուս թելերը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Ա՜յ տղա, պարի մեջը,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Ես եմ քո խաղի մեջը,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Սարեն ես գամ, ձորեն՝ դու,

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Պագըմ ես տամ, էրկուս՝ դու,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Կռունկ, հոպ տուր ու թռի,

Կռունկ, ծափ տուր ու թռի:

Uncategorized

The Funny Monkey Wants to Have a Friend

800px_COLOURBOX5100140Chita is a little monkey. She is from Africa. She is brown. Chita is funny. She likes to jump, run and play very much. She can sing and dance too. But she hasn’t got friends to play with. And Chita wants to have many friends. So she goes and goes and goes.

One day she sees a big green frog. The frog can jump but it can’t run or play games. “I don’t want to have such a friend”, says Chita. And she goes and goes and goes.

Then Chita sees a dolphin, a big grey dolphin. The dolphin can jump and play. But it can’t run or sing. “I don’t want to have such a friend”, says Chita. So she goes and goes and goes.

Then Chita sees a little black and white kitten. The kitten is funny. It can run, jump and dance. It has got a ball and likes to play with it. So the monkey likes the kitten very much. “I want to be your friend”, says Chita. “Let’s play”

Now Chita has got a good friend.

Մայրենի

Ստեփան Զորյան «Չալանկը»

Опубликовано 

1․

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:
Մեր Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։

– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է

։— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…Ու նորից բարկացավ. -Դե, կորի՛, անպետք։ Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։ Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։ Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել: Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ․

  1. Համացանցից գտիր հետաքրքիր փաստեր շների մասին և մեկը տեղադրիր բլոգումդ։
  2. Գրիր Չալանկին բնութագրող 8 հատկանիշ։
  3. Ըստ քեզ՝ ի՞նչ էր պատահել դրսում։ Ինչո՞ւ էր շունը հաչում։

2․

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։Շունը կլանչելով հեռացավ։ Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։ Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։ Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։Ասաց ու ինքն էլ վեր կացավ։Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…Ցուրտ էր, ձյուն… Գետինը,տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։«Երևի գոմի մոտ է», մտածեցի։ Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։ Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ․

1․ Ինչպե՞ս ես հասկանում Շանն ախպոր պես պիտի սիրել… արտահայտությունը։

Շանը կարող ես շատ մտերմանալ, և նա կարող է դառնալ նույնիսկ հարազատ դառնալ։

2․Պատմվածքի ո՞ր մասը քեզ ամենից շատ դուր եկավ և ինչո՞ւ։

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Այս մասը խոսում է նրա մասին որ, այդ շունը չկար, բայց նա իր ապրած ժամանակ լավ գործ է արել։

Մայրենի

Մայրենի 24․09․2020

Ձայնավորների ուղղագրությունը

Է-Ե

Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա

Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…

Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…

Պետք է հիշել

Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:

Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ Որևէ, ինչևէ, երբևէ, բայց որևիցե, ինչևիցե, երբևիցե:

Գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ

Uncategorized

Մաթեմատիկա

Հաշվիր.
ա)  2184 -725 + 96542 – 7205=21532                        բ)   8592 – 657 + 124567 – 7025=125477
       1000 : 4 * 80 : 200=100                                      5100 : 6 * 40 : 200=170
       215 * 4 : 20 * 30=1290                                       33600 : 60 : 70 * 22=176

  1. Մրգային աղցանի համար Սոնան օհտագործեց խնձոր, տանձ և դեղձ : Խնձորը 320 գ-ով ավելի էր դեղձից: Տանձը 120 գ-ով քիչ էր դեղձից : Հաշվիր, թե որքան միրգ օգտագործվեց Սոնան՝ գիտենալով, որ դեղձը 600 գ է :

Լուծում

600+320=920

600-120=480

600+920+480=2000

  • Հաշվիր արտահայտության արժեքը, եթե 

   a + 308 – 1654 =1854                5 * a : 40=400                       a + 3208 – a=3208            a : 40 * 64=5120

  •  Տրված թվերը գրիր երկու հավասար արտադրիչների արտադրյալի տեսքով:
    1 , 4 , 9 , 16 , 25 , 36,  49,  64 , 81 , 100  

1×1=1, 2×2=4, 3×3=9, 5×5=25, 6×6=36, 7×7=49, 8×8=64, 9×9=81, 10×10=100:

  • Արտահայտիր.

    ա)  միլիմետրով                     բ) մետրով

    5սմ  = 50մմ                                      5կմ   =50մ
    7մ=7 00մմ                                         23կմ 235մ=2302մ
    5սմ 6մմ  =56մմ                                    318կմ 16մ=  318016
    5մ 55սմ 6մմ   =5556մմ                            400կմ 4մ =40004
Uncategorized

Հյուսնի պատմութըունը

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:

Ինձ այս առկաը սովորեցրեց, որ երփեք պետք չք հույսը կորցնել:
2.Բնութագրի՚ր թագավորին:

Թագավորը չար էր, ագահ էր և հիմար:

Uncategorized

Լեզվական աշխատանք

  • Գործնական աշխատանք 1. Հաշվել նշված բառերի տառերի և հնչյունների քանակը՝ եզր, որդի, սղոց, հոգի, ովքեր, ես, ենք, մորեղբայր, Երևան, բարև, տերև, գնդակ, հիշել:

Եզր 3 տառ 4 հնչյուն, որդի 4 տառ 5 հնչյուն, սղոց 4 տառ 5 հնչյուն, հոգի 4 տառ 5 հնչյուն, ովքեր 5 տառ 6 հնչյուն, ես 2 տառ 3 հնչյուն, ենք 3 տառ 4 հնչյուն, մորեղբայր 9 տառ 11 հնչյուն, երևան 5 տառ 6 հնչյուն, բարև 4 տառ 5 հնչյուն, տերև 4 տառ 5 հնչյուն, գնդակ 5 տառ 6 հնչյուն, հիշել 5 տառ 7 հնչյուն։

  • Գործնական աշխատանք 2. Գրեք թե բառերը քանի հնչյուն և քանի տառ ունեն՝ ոզնի, մորաքույն,

ոզնի 4 տառ 6 հնչյուն, մորաքույրն 8 տառ 9 հնչյուն;

  • ամենաերկար, հնդկահավ, երազանք, որսորդ, ամենաորակյալ, եղևնի, եվրոպական, ամերիկական:

Ամենաերկար 11 տառ 11 հնչյուն, հնդկահավ 8 տառ 9 հնչյուն, երազանք 7 տառ 8 հնչյուն, որսորդ 6 տառ 7 հնչյուն, ամենատարակյալ 12 տառ 13 հնչյուն, եղևնի 5 տառ 6 հնչյուն, եվրոպական 9 տառ 10 հնչյուն, ամերիկական 10 տառ 10 հնչյուն

  • Գործնական աշխատանք 3. Գրեք բառեր, որոնք սկսվեն Ո կամ Ե տառով, հաշվեք դրանց հնչյունների և տառերի քանակը, եթե տառերն ու հնչյունները քանակով չեն համապատասխանում գրավոր բացատրեք պատճառը։

Երանգ 5-տառ 6-հնչյուն, երազանք 7-տառ 8-հնչյուն, եզ 2-տառ 3-հնչյուն, ես 2-տառ 3-հնչյուն,Երևան 5-տառ 6-հնչյուն։