Մայրենի, Իմ գրադարանը

Ընթերցանության ուսումնական փաթեթ

Մեծ գյուտարարը

Ջաննի Ռոդարի
Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
– Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես գիտնական դարձավ: Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն ընդամենը մի բրնձահատիկով կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի ոչ ոք էլ չի կարող դա գտնել:

Продолжить чтение «Ընթերցանության ուսումնական փաթեթ»
Ռուսաց լեզու

русский

Выбери правильный ответ.

Где стоит теремок?

В поле

В лесу

На горе

Кто первый прибежал к теремку?

Медведь

Зайчик

Мышка

Какой высоты теремок?

Низок

Не высок, не низок

Высок

Кого первым позвала мышка жить в теремке?

Лисичку

Лягушку

Волка

Кто пришёл к теремку за лягушкой?

Заяц

Лиса

Волк

Сколько зверей собралось в теремке, когда к нему пришёл медведь?

Трое

Пятеро

Четверо

Кто разрушил теремок?

Ураган

Медведь

Поссорившиеся звери

Кого из зверей не было в теремке?

Волк

Кот

Заяц

Лиса

Мышка

При каком условии звери были готовы простить медведя за его нелепый поступок?

Если он построит новый теремок

Если он поможет зверям построить новый теремок

Если он больше не подойдёт к теремку, который звери построили ещё раз

Մայրենի

Մայրենի

Ե՞րբ

Ո՞վ

Ինչպե՞ս

Ի՞նչ է անում կամ Ի՞նչ արեց

Այսօր մայրիկս համեղ ճաշ պատրաստեց:

Երեկ կատուս լավ լողացավ:

Այսօր եղբարս արագ վազեց։

Այսօր Աննան համեղ բլիթներ պատրաստեց։

Երեկ ինձ փոքր շունիկ նվիրեցին։

5 րոպե առաջ Մարին լավ լողացավ։

Այսօր ես բարձր ականջակալներով երգ լսեցի։

Երեկ ես աճապարելով գնացի դպրոց։

Այսօր Արմանը ուրախությամբ եկավ դասարան։

Երեկ Արփինեն տխուր գնաց տուն։